Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ վերջին օրերին արձանագրվեց ԱԺ նիստերի դահլիճում, կարծում ենք, ավելին էր, քան՝ իշխող ուժի՝ ՔՊ-ի վայրիվերո հարձակումը ընդդիմադիրների, մասնավորաբար՝ ՀՅ Դաշնակցության վրա: Ու դա զուտ երկու քաղաքական ուժի՝ իշխանական ՔՊ-ի ու ընդդիմադիր ՀՅԴ-ի փոխհարաբերությունների տիրույթից դուրս է:

Հարցը հստակ էր. հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը (գրական անունը՝ Մովսես) հրապարակային հայտարարություններ էր արել ՀՅԴ հասցեին: Դաշնակցության ներկայացուցիչները, արձանագրելով, որ քաղաքական չեզոքության պահանջի ներքո գտնվող պետական պաշտոնյան խախտել է այդ նորմը, օրինագիծ էին ներկայացրել՝ Հակոբ Հակոբյանին ՀՌ հանձնաժողովի անդամությունը դադարեցնելու մասին: Այս փաստը պիտի քննարկվեր համապատասխան որոշմամբ: ՔՊ-ն, իհարկե, չհեռացրեց «իր» Հակոբ Հակոբյանին: Բայց հարցի քննարկումն էլ փորձեցին վերածել «դատել դատողներին» ֆանտասմագորիայի՝ կատաղի հարձակում սկսելով Հայ Յեղեփոխական Դաշնակցության վրա: Կարճ ասած... ՔՊ-ն «դատում» էր Դաշնակցությանը:

Հարկավ, ՀՅԴ ներկայացուցիչները շրխկան պատասխաններ տվեցին ու հակադարձեցին այդ մեղադրանքներին ու հակադաշնակցական վակխանալիայի դրսևորմանը: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցը նույնիսկ այն չէ, որ ՔՊ-ի «աչքերը չէին ուռել» Հակոբ Հակոբյանի համար, նա ընդամենն առիթ էր:

Իսկ ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը թիրախավորել Դաշնակցությանը: Հարցն ինչ-որ տեղ կարելի է հռետորական համարել, քանզի պատասխանն ակնհայտ է. Արցախն ուրացած, Արարատն ուրացող, հայությանը որպես զուտ կենսաբանական օրգանիզմ տեսնող ՔՊ-ի ու Փաշինյանի համար թիրախ է ցանկացած կառույց, ինստիտուտ և ուժ, որը շաղկապված է ազգային ինքնությանը, ազգի պատմությանն ու պատմական հիշողությանը: Փաշինյանի ու նրա իշխանության թիրախում է ամեն մի ուժ (կառույց), ազգային հաստատություն, որը մեր ազգային ինքնության բաղկացուցիչ է:

Ասվածի ամենից ցայտուն դրսևորումը Հայ առաքելական եկեղեցու դեմ անձամբ Փաշինյանի կողմից իրականացվող ու հրահանգավորվող բռնաճնշումներն ու հալածանքներն են:

Եվ եթե Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյունն է, ապա 135-ամյա ՀՅ Դաշնակցությունն էլ, կարելի է ասել, վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի քաղաքական ինքնության ու ներկայության որոշակի մարմնավորումն է: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես է վերաբերվում տվյալ կուսակցությանը, այս կամ այն դաշնակցական գործչին:

Բուն հարցն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն գնով ձգտում են ժողովրդի պատմական հիշողությունը, արժեքային կողմնորոշիչները, գաղափարական ընկալումները, ազգային երազանքները կտրել, ոչնչացնել, ջնջել, առնվազն վերաձևել ու փոխարենը ներդնել իրենց խեղաթյուրված, «իրականհայաստանյան», ստամոքսահյութային, խեղճուկրակային, «թուրքի ծառա լինելու» պատկերացումները: Եթե դրանք կարելի է պատկերացում համարել:

Եվ, այո, ձեռքի հետ էլ ալիևներին ու էրդողաններին ցույց են տալիս, թե տեսեք՝ ոնց ենք պայքարում «հայ ռևանշիստների» դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ ԱլեքսանյանԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում