Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան ակնկալիքի նշույլ էր պարունակում, որ կբարձրացվի Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը։ Հպանցիկ նշվեց, որ անդրադարձ եղել է այս հարցին, բայց տեղաշարժ, կարծես թե, չկա։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշում է՝ ԱՄՆ փոխնախագահը խնդիր չունի լուծել Հայաստանի Հանրապետության հասարակությանը հուզող հարցեր։ «Շատ պարզ արտահայտվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ իրենց ցանկացած գործողություն պետք է բխի ԱՄՆ-ի ազգային շահերից։ Այնպես որ, Վենսի այցելությունից ավելին ակնկալել հնարավոր չէ։ ԱՄՆ փոխնախագահը եկավ Հայաստան ու նախնական «վաճառեց» որևէ տեղ չփորձարկված մոդուլային ատոմակայանը։ Ինչպես ասում են, մեզ պարտքի տակ գցեցին՝ լինի դա ինը, թե հինգ միլիարդ դոլար։ Հստակ չգիտենք էլ՝ խայտառակ թարգմանության, թե միտման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։ Նշում է՝ հարգանքով է վերաբերվում ցանկացած պետության և ժողովրդի, բայց, երբ տեսնում է, թե ինչպես են գործում նրանց բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բազմաթիվ հարցեր են առաջանում։ «Ինչ վերաբերում է մեր՝ քաղաքական պատանդառության մեջ գտնվող հայրենակիցներին։ Նրանք պատանդառվել են, հետո տարիներ շարունակ պահվել Ադրբեջանում՝ որպես պատանդ, նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Այն պահին, երբ նրանք պատանդառվել են, դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է մի որոշում, որի իրականացման գործընթացում համարել է, որ արցախյան անձնագրերը չեն նշանակում քաղաքացիության հաստատում, այլ ընդամենը ճամփորդական փաստաթղթեր են, խոսքը հիմնականում բնիկ արցախցիների մասին է, իսկ դա մեջքից հարված է։ Մեր երկրի օրվա իշխանությունը չի փորձում ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնցով եթե ոչ մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա գոնե դրա ավարտից հետո այդ անձինք վերադառնային Հայաստան։ Չեմ զարմանում, որովհետև առաջին հստակ հակաքայլն արվել է 2023 թվականին՝ արցախցիներին զրկելով քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, վարչապետին ոչ հարիր հայտարարությունով, երբ իրեն հարցրել էին Վարդանյանի մասին, արձագանքել էր՝ թե ով Ռուբեն Վարդանյանին գործուղեց Ղարաբաղ, ինչ նպատակով և այլն: Նա Ադրբեջանին հայտնում է այն կասկածները, որոնք ունի Հայաստանի իշխանությունը, թե ով է ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատապաշտպանների առաջարկած բազմաթիվ քայլերից որևէ մեկը կյանքի չի կոչվել, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենային վերադառնալ Հայաստան։ Հակառակը՝ մեր չորս քաղաքական պատանդները հավասարեցվել են երկու՝ միջազգային հանցագործություն գործած անձանց հետ։

Բոլորս ուրախ ենք, որ մեր հայրենակիցները տուն են վերադարձել, բայց եթե հարցը դիտարկում ենք քաղաքական և իրավական տեսակետից, ապա դա բավականին դատապարտելի, այսպես կոչված, փոխանակում է։ Վերջերս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձել է ապացուցել հասարակությանը, առնվազն համոզել, որ այս մարդկանց վերադարձը Հայաստան տեղի է ունեցել քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Սա ամոթ է այն մարդկանց համար, ովքեր հավատում են սրան։ Իշխանության թե՛ պղտոր նպատակները, թե՛ ավելի պղտոր գործողությունները ակնհայտ են»,նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ օտարազգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեր սպասելիքների հարցում պետք է համեստ լինել։ «Գուցե ինչ-որ մեկն ասի՝ այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք այդ օրերին Երևանում կազմակերպված ակցիային։ Կան բաներ, որոնք չի կարելի չանել, եթե իշխանությունը չի անում պատշաճ ձևով, պահանջներ չի դնում, քաղաքացիական հասարակության անդամները պարտավոր են այդպիսի ակցիայով հանդես գալ և ասել, որ այդ խնդիրը գոյություն ունի։ Եթե անգամ որևէ հույս չունենաս էլ, մեկ է՝ բողոքի ակցիան պահանջված է, և այն տեղի է ունեցել»,նշում է նա։

Իսկ այս իրավիճակում կա՞ն հնարավորություններ շինծու դատական գործընթացների արդյունքում դատապարտված մեր անձանց հայրենիք վերադարձնելու։ «Առնվազն մի քանի խողովակ կա։ Առաջին՝ եթե իրենց չեն արտահանձնել մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա միջազգային իրավունքը թույլ է տալիս, որ իշխանությունները դիմեն Ադրբեջանի իշխանություններին և արդեն դատապարտված անձանց տեղափոխեն Հայաստան։ Գիտենք, որ տարբեր պատճառներով դա չեն անում։ Բայց հարցը լուծելու այդ ճանապարհը դեռ փակված չէ, որովհետև հնարավոր է, որ երրորդ պետություն ստանձնի այդպիսի գործողություններ անելու պատասխանատվությունը, այսինքն՝ դիմի Ադրբեջանին խնդրանքով, բայց դա, որպես կանոն, տեղի է ունենում ամենաշահագրգիռ պետության իրականացրած քայլերի արդյունքում։ Իմ կարծիքով, Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն դա չի անելու, այլև նա հիմնական խոչընդոտն է լինելու քաղաքական պատանդառության մեջ հայտնված անձանց ճակատագիրը թեթևացնելու հարցում։ Իլհամ Ալիևը շտապեց հայտարարել՝ հանկարծ չսպասեք, որ եթե չորս անձի ուղարկել ենք Հայաստան, իսկ դա տեղի ունեցավ կեղտոտ, կարելի է ասել՝ արյունոտ և հանցագործ «փոխանակում» կոչվածի արդյունքում, ապա Հայաստան կվերադառնան նաև ռազմաքաղաքական ղեկավարները։ Ալիևն արդեն բացառել է դա։ Սա նշանակում է, որ մնացածները մնում են Ադրբեջանում ամենահանցավոր պայմանավորվածությունների համար։ Մոտենում են ընտրությունները, չի բացառվում, որ, որպես օժանդակություն, վերաբերմունք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, կարող են էլի մի քանի հոգու ուղարկել Հայաստան, բայց անպայման Հայաստանի և հայ ժողովրդի համար մի ծանրագույն զիջում պահանջելով։ Հանցավոր գործողությունները չեն կանխվել, դեռ ավելին՝ այս իրավիճակում մարդիկ խաղաղության մրցանակ են ստանում։ Արևմուտքը շարունակում է գովաբանել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումը։ Նույն գովասանքով է խոսում միջազգային իրավունքի դեմ բազմաթիվ հանցագործություններ գործող Իլհամ Ալիևի մասին։ Ապրում ենք վերին աստիճանի ճգնաժամի ժամանակներում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի ճգնաժամի օրեր։ Չնայած դրան, իմ կոչը հետևյալն է՝ հանկարծ որևէ մեկը, ում սիրտը ցավում է այս ամենի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետականության համար, չմտածի, որ տանուլ տված դաշտ է դա։ Հակառակը՝ պետք է հստակեցնենք, որ ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի հաղթանակով, այլ ոչ թե ուժի և «զոռբայության»։ Հիշեցնեմ, որ բալթյան երեք հանրապետությունները պայքարել են «Մոլոտով-Ռիբենտրոպ» հանցավոր պայմանավորվածությունների դեմ։ Պատահական չէ, որ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, նրանք հայտարարեցին իրենց անկախությունը ԽՍՀՄ-ից ոչ թե օրենքով, որն ընդունվել է 1990 թվականի ապրիլի 3-ին, այլ մատնանշելով այդ հանցավոր պայմանավորվածությունը։ Իրենց ճանաչել են ոչ միայն արևմտյան պետությունները՝ 1991 թվականի սեպտեմբերին, այլև Ռուսաստանը։ 1941 թվականից հետո 50 տարվա ընթացքում նրանք պայքարել են և այդ հարցը պահել քաղաքական օրակարգում նաև արտերկրում գտնվող այդ երկրների ներկայացուցիչների միջոցով։ Դա մեզ համար հստակ դաս է, որ երբևիցե չմտածենք, թե այս խնդիրը այլևս չենք կարող լուծել իրավունքի ուժով։ Խոսելով այս ծանրագույն ճգնաժամի մասին, որն այսօր ապրում է միջազգային իրավունքը, ուզում եմ հստակ մի ձևակերպում անել՝ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումը չի ոչնչացնում այդ իրավունքը։ Իրավունքը մնում է նույնը, և իրավունքի ուժով պայքարելը և արդարությունը վերականգնելը մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության, առանձին մարդկանց, խմբերի, հասարակության և իշխանությունների, եթե տեղի ունենա այնպիսի իշխանության ընտրություն, որը ոչ թե կկատարի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի լկտի պահանջները, այլ կգործի իրավունքի ուժով՝ ցույց տալով Հայաստանի եզակի աշխարհագրական դիրքը, որը կարող է իրապես ավելի դրական, պայծառ, լուսավոր նպատակների ծառայել»,եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը Էդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակներըԿիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով. Մակրոն 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանԼոռու մարզում 11-ամյա և 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային ԱՄԷ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհեր կան Գվարդիոլան որակազրկվել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի