Երևան, 08.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր, անսահման համեստ։ Միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել բոլորին։ Կարող էր իր գործը թողնել և գնալ օգնելու ընկերոջը, հարազատին, բարեկամին։ Նման երեխա է եղել»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Ազատի մայրիկը։ Ազատը ծնվել է Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, հաճախել է գյուղի դպրոցը։ «Երբ դպրոց էի գնում, ուսուցիչներն իրեն միայն գովեստի խոսքեր էին ասում։ Շատ լավ էր սովորում, հրաշալի հանձնեց իր քննությունները։ Ռուսաց լեզուն շատ էր սիրում։ Քննությունը հանձնելուց հետո դպրոցի տնօրենն անգամ ասաց՝ եթե արտերկրում քննություն տար, կընդունվեր ինչ-որ բուհ, անպայման առաջ կգնար, բայց նա այլ բան էր որոշել»։

Մայրիկն ասում է՝ որդին ուզում էր բանակ գնալ։ «Ներսում անհանգստություն էլ կար, բայց ուզում էր զինվոր լինել։ ԴՕՍԱՖՖ-ում սովորեց։ Տղաս վարորդ էր։ Երազանքս էր, որ տղաս վարորդական իրավունք ունենա, և բանակից զորացրվելուց հետո իր համար մեքենա գնեի, բայց դա այդպես էլ երազանք մնաց»։ Իսկ թե ինչ երազանքներ ուներ Ազատը, երևի այդպես էլ չենք իմանա։ Բարձր առաջադիմություն ունեցող տղան չէր կողմնորոշվել, թե որտեղ կշարունակի ուսումը կամ ինչով կզբաղվի ծառայությունից վերադառնալուց հետո։

2020 թվականի հուլիսի 5-ին է Ազատը մեկնել ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ Ծառայության կարճ ժամանակահատվածում որևէ դժգոհություն չի ունեցել, սիրով է ծառայել։ Տիկին Աննան նշում է՝ զինվորական համազգեստով մի քանի նկար է հասցրել ուղարկել այդ ընթացքում։ «Չկարողացանք իր երդմնակալության արարողությանը գնալ։ Մեզ ասաց՝ եթե գաք էլ, միևնույնն է, չեն թողնելու, որ մասնակցեք արարողությանը։ Իրեն չտեսանք զինվորական համազգեստով։ Չկարողացանք նաև տղայիս վերջին անգամ հրաժետ տալ...»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Պատերազմի օրերին Ազատը Ջրականում է եղել։ «Հետո եմ իմացել, որ այդ օրերին նա զենք է կրել։ Զրույցների ժամանակ ասում էր՝ լավ ենք, մա՛մ ջան։ Երբ իմացա պատերազմի սկսվելու լուրը, կարծես չհավատայի դրա իսկությանը։ Իսկ հետո չէի պատկերացնում, որ իրենք էլ կարող են ներգրավվել պատերազմին։ Առաջին օրը չզանգեց։ Պատերազմի երկրորդ օրն է զանգել Ազատս։ Եվ այդպես, երբեմն նաև ընդմիջումներով զանգահարում էր, զրուցում էինք»։

Վերջին զանգի ժամանակ Ազատի խոսքերը, մայրիկի հետ զրույցը չեն հուշել, որ նա շրջափակման մեջ է։ «Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին էր։ Միայն ասաց. «Լավ եմ, մա՛մ ջան, երեկոյան կզանգեմ»։ Իրենց Հադրութ էին տեղափոխել։ Հետո արդեն իմացել ենք, որ գրավված տարածք է եղել։ Իր հրամանատարը, որը դատապարտվեց ազատազրկման, շատ լավ իմանալով, որ դա արդեն գրավված տարածք է, երեխեքին տարել էր այնտեղ։ Ինն ամիս Ազատիս էինք փնտրում։ Հորեղբայրները փնտրում էին իրեն, ամեն տեղից ինչ-որ նորություն էին իմանում։ Հետո ես իր նկարը սոցցանցերում տարածեցի, գրեցի, որ տղայիցս ամիսներ շարունակ տեղեկություն չունենք։ Պատերազմի ժամանակ Ազատս մի քանի զինվորների էր օգնել։ Տղաներից մեկին տեղափոխել էր ապահով վայր։ Նա էլ ասել էր՝ Ազա՛տ, արի գնանք, տղաս արձագանքել էր՝ չէ, տղերքն ինձ են սպասում։ Ընկերներին մենակ չէր թողել։ Այդ տղան մեզ հետ կապ հաստատեց, պատմեց այս ամենը, նաև ասաց, որ Ազատն իրեն օգնել է, հետո գնացել ընկերների հետևից։ Մի վիրավոր տղայի էլ մեքենայով ճանապարհել է, նրանից առհասարակ տեղեկություն չունենք»։

Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Ազատի զոհվելու օր։ Տիկին Աննան անկեղծանում է՝ հոկտեմբերի 12-ին է զգացել, որ որդու հետ ինչ-որ բան է պատահել։ «Կարծես սրտիս խփեին։ Զգացողություն ունեմ, որ այդ օրն է Ազատս զոհվել։ Բայց մահվան վկայականի մեջ նշված է հոկտեմբերի 10-ը՝ հիմք ընդունելով, որ այդ օրն է նա վերջին անգամ մեզ զանգահարել»։

Սպասման երկար ու ձիգ ինն ամիս, երբ որևէ տեղեկություն չունես որդուցդ, անդադար որոնումներ։ Ինն ամիս անց է Ազատը տուն «վերադարձել»։ «Ազատիս անունը չէր հնչում հեռուստատեսությամբ, երբ զոհվածների անուններն էին հրապարակում, դա ինձ համար հույս էր՝ ուրեմն ողջ է։ Տղաս հիվանդանոցներում չէր, դա ինձ համար հույս էր, բայց, ավաղ... 13 հոգու հուղարկավորել էին, հետո ինն ամիս անց տղաների մարմինները փոխանցել էին հայկական կողմին։ Հուլիսի 5-ին իրեն արդեն գտել էին, բայց իմ հարազատները չէին ցանկացել, որ այդ օրն ինձ մոտ ասոցացվի Ազատի և՛ բանակ մեկնելու, և՛ հոգեհանգստի օրվա հետ։ Հուլիսի 14-ին նա տուն «վերադարձավ», հաջորդ օրը տղայիս հուղարկավորությունն էր»

Ապրելու ուժի մասին։ «Երբ գալիս ու ինձ ասում էին, որ Ազատս չկա, չէի հավատում։ Ազատս ինձ ուժ էր տալիս։ Շատ կապված էինք իրար հետ։ Եվ հետաքրքիր մի բան ասեմ՝ վստահ էի, որ մեր կյանքը դրական իմաստով փոխվելու է իր՝ բանակից վերադառնալուց հետո։ Այս հարվածին անհնար էր դիմանալ, չէի ուզում ապրել, բայց երբ աղջկաս ապրումները տեսա, հասկացա՝ նա միայն ինձ ունի, հանուն նրա պետք է ապրեմ։ Աղջիկս ամուսնացած է, տղա ունի, որին Ազատ է անվանակոչել։

Գիտեք՝ որևէ մեկն էլ մեր ցավը չի հասկանում։ Սա վատ իմաստով չեմ ասում, սա իրականությունն է։ Երբեմն ուզում ես մարդկանց ասել՝ պատկերացրեք, որ ձեր երեխան մեկ ժամ տանը չէ, և դուք չգիտեք, թե նա որտեղ է, ի՞նչ կզգաք։ Իսկ ես մի մարդ եմ, ով անվերադարձ կորցրել է իր ամենաթանկին։ Չեմ տեսել իրեն, մինչև հիմա էլ սպասում եմ տղայիս։ Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, պետք է կանչի՝ մա՛մ»։

Հ. Գ. - Ազատ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Ոսկեհասկի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էր Ռիադը երաշխավորել է, որ երկրի տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ «Ծիծաղիս մեջ արցունք կա»․ Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել Եթե Ադրբեջանից ինչ-որ բան թռչի, Թեհրանը միջոցներ կձեռնարկի․ Ալի Լարիջանի Օրբանը պատասխանել է Զելենսկու սպառնալիքներին Մեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանԳազ չի լինելու ԱՄՆ-ն դատապարտում է Նախիջևանի դեմ գրոհը. պետդեպարտամենտ ԱՄԷ-ն ավելի քան 130 հրթիռ և անօդաչու թռչող սարք է որսացել Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Քուվեյթում մնացած ուղևորներից 19-ը ՀՀ քաղաքացի են. կեցության եւ սննդի հարցերը լուծված են Իսրայելը չի ​​պլանավորում ցամաքային գործողություններ իրականացնել Իրանում. Հերցոգ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է «Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է․ ՀՀ ԱԳՆ Դուբայում հզոր պայթյուն է տեղի ունեցել ԱՄԷ-ի Ալ Զաֆրա ավիաբազայի մասշտաբային ավերածությունները․ այնտեղ ամերիկյան զորքեր էին տեղակայված Թրամփը զգուշացրել է Իրանի առաջնորդների դեմ նոր հարվածների մասին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է 24 ժամ ջուր չի լինելու Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Մի քանի ժամ հետաձգումից հետո «FlyDubai»-ի կողմից իրականացված Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ 30 քաղաքացի Իրանում մնացած բեռնատարների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արտառոց դեպք՝ բժշկական կենտրոնում․ ծննդկանից պահանջել և ստացել է գումար և շան ձագ Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիպրոսում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին «Քարֆուր» սուպերմարկետից գողություն կատարող 3 աղջիկներ տաք հետքերով բռնվել են Դուբայ-Երևան ևս մեկ թռիչք է իրականացվել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել Գյումրիում«Մեծ քաղաքականություն». անոնսԴավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Մարտի 8-ին Օմանից Հայաստան կվերադառնա 37 ՀՀ քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերական օբյեկտներին գիշերային հարվածների մասին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՄեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկը«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Թուրքիան քննարկում է Կիպրոսի օկուպացված հատվածում «F-16» տեղակայելու հարցը․ այլ նորություններ Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ԱԳՆ խոսնակ Թափառnղ շները hարձակվել են փnղnցnվ անցնnղ կնnջ վրա (տեսանյութ 18+) ԱՄՆ բանակը քննարկում է Իրան զորքեր ուղարկելու հարցը Դոհան Իրանի դեսպանատան աշխատակիցներին 1 շաբաթ ժամանակ է տվել Կատարը լքելու համար Մեր գարունն ուշանում է. Գագիկ Սուրենյանն ասում է՝ առաջիկա մոտ օրերին ջերմաստիճանի բարձրացում չի լինի Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր ԿամենդատյանՄեր էշ խելքը, որ արել ենք․ 600 մլն դրամ ենք հատկացրել մանկապարտեզի համար, վա՞տ ենք արել, չի զգացվում, որ ուրախ եք․ Փաշինյանը՝ Մարալիկում (տեսանյութ)