Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հրապարակել է 2026 թվականի հունվար ամսվա կլիմայական նկարագիրը.

«2026 թվականի հունվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -5․6°C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների քանակը՝ 43.8մմ, գերազանցել է հունվար ամսվա նորման՝ կազմելով նորմայի 125%-ը։

Հունվարի առաջին տասնօրյակը բնութագրվեց նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվեց ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվեց մինչև -18․2°C։

Ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակներում օրական միջին ջերմաստիճանները հիմնականում բարձր էին կլիմայական նորմայից։

Բացառություն կազմեցին Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ամսվա երրորդ տասնօրյակին ձևավորվեց ցուրտ օդի լճացում, որի հետևանքով դիտվեցին ցածր ջերմաստիճաններ։ Օդի ջերմաստիճանները հատկապես ցածր էին ցերեկային ժամերին՝ -3-ից -2°C, որը պայմանավորված էր մառախուղով և խիտ ամպամածությամբ։ Ցուրտ օդի լճացման ազդեցությունը տարածվեց նաև Արարատյան դաշտին հարակից գտնվող նախալեռնային հատվածների վրա՝ մինչև 1200-1400մ բարձրությունները։

Ամսվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հունվարի 9-ին Կապանում՝ 20°C։

Հունվարի 1-2-ը, 13-14-ը և 19-20-ը հանրապետության շրջանների մեծ մասում դիտվեց ձյուն։ Լեռնային և նախալեռնային առանձին շրջաններում՝ Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում և Շիրակում, դիտվեց առատ ձյուն և ձնաբուք։

Հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի լեռնային շրջաններում՝ 1800-2200 մետր բարձրություններում, ձյան շերտի բարձրությունը կազմել է 50-60 սմ, իսկ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում՝ 90-102 սմ, այնինչ Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում ձյան շերտը բացակայում էր։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք հունվարը դիտվել է 1966 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -0․3°C, իսկ ամենացուրտը՝ 1964 թվականին՝ -11․7°C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հունվարը դիտվել է 2010 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 76․5մմ, իսկ ամենաչորը՝ 1999 թվականին, ընդամենը 2․3մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․8°C-ով՝ 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 7%-ով»։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը Էդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակներըԿիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով. Մակրոն 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանԼոռու մարզում 11-ամյա և 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային ԱՄԷ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհեր կան Գվարդիոլան որակազրկվել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի