Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին «ՀայաՔվե» ազգային քաղաքական միավորումը մեր պետության համար ցավալի հանգրվաններում մշտապես եղել է առաջնագծում՝ վեր հանելով խնդիրները, բարձրաձայնելով վտանգների մասին։ Եվ ահա, «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին: Օրերս տեղի ունեցավ «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները և պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թվականի համապետական ընտրություններին: Այս քայլով, փաստորեն, ձևավորվեց միավորման քաղաքական թևը։

Համագումարի ժամանակ քաղաքական թևի ղեկավար, կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Մենուա Սողոմոնյանը։ Նրա հետ զրույցում հետաքրքրվում ենք՝ հասարակական, քաղաքացիական իրազեկման լայնածավալ գործունեություն ծավալելուց հետո ի՞նչը դարձավ խթան ստեղծելու քաղաքական ուժ և ներգրավվելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների մրցավազքին։ «Խթանը ստեղծված իրավիճակն է։ Ստեղծված իրավիճակում պարզորոշ տեսնում ենք, որ գործող իշխանությունների քաղաքական գիծը Հայաստանին տանում է դեպի նոր զիջումներ, դեպի նոր կորուստներ, նոր նվաստացում, տանում է դեպի դիկտատուրա։ Խթանը, որպես այդպիսին, որոշակի մի իրադարձություն չէ, այլ իրադարձությունների շղթա, որը բերում, հանգեցնում է այդ տրամաբանությանը։ Հաշվի առնելով, որ այս ընթացքում բավականաչափ քաղաքական կապիտալ ենք կուտակել, ստեղծել ենք ենթակառուցվածքներ, տարածքային գրասենյակներ ունենք մարզերում և Երևանում, ավելի հասունացել ենք, գտնում ենք, որ մեր նպաստը կունենանք արդյունավետ ընդդիմադիր միավորման մեջ՝ առաջ տանելու հայակենտրոն քաղաքական օրակարգ, այդ պատճառով որոշեցինք բաց չթողնել իշխանություններին հեռացնելու հերթական քաղաքական գործիքը, առիթը, այն է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները։ Կմասնակցենք այդ ընտրություններին, բայց կլինենք այնպիսի ձևաչափի մեջ, որ երբեք թույլ չենք տա ձայների փոշիացում և կնպաստենք իշխանափոխությանը, մենք գնում ենք իշխանափոխության օրակարգով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Ընդգծում է՝ քաղաքական չափման կարճաժամկետ կտրվածքում իրենց նպատակը իշխանափոխությունն է։ «Առանց իշխանափոխության չենք կարող ստեղծել կենսունակ պետություն, որը մեր գերնպատակն է»,-եզրափակում է Սողոմոնյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից փորձում ենք ստանալ շատերին հուզող հարցի պատասխանը՝ լինելո՞ւ է համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ։ Արձագանքում է՝ ուզում են համագործակցել բոլոր այն քաղաքացիների և խմբերի հետ, որոնք պատրաստ են կիսել իրենց գաղափարախոսությունը և աջակցել իրենց։ «Նույն կերպ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, որոնց հետ կկարողանանք գաղափարախոսական ընդհանրություն գտնել։ Մեր հիմնական նպատակը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելը, նոր ազգային իշխանություն ձևավորելն ու դրա միջոցով Հայաստանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելն է։ Մեզ համար կարևոր է համագործակցել այն ուժերի հետ, որոնք հստակ պատկերացում ունեն Հայաստանը առաջ տանելու մասին, ոչ թե զբաղված են անցյալը գովերգելով։ Եթե անցյալը լավը լիներ, ներկան այսքան դժգույն և խնդրահարույց չէր լինի։ Բաց ենք համագործակցության համար, տարբեր ուժերի հետ պարբերական քննարկումների, բանակցությունների մեջ ենք։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս դա որոշակի արդյունքի կբերի, և կկարողանանք հայտարարել դաշինքի ձևավորման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Դառնալով ազգային իշխանության մաս՝ որո՞նք են լինելու «Հայկական քվեի» առաջնահերթությունները։ «Առաջինը՝ խաղաղությունը, մեր երկրի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ուժով, այսինքն՝ պետք է կարողանանք ուժի կուտակման միջոցով պաշտպանել մեր երկրի, ժողովրդի անվտանգությունը։ Երկրորդը՝ ուժի կուտակումը պահանջում է կայուն տնտեսական զարգացում և հանրային համերաշխություն ունի։ Երրորդը՝ հանրային համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության, ուստի մեր երրորդ խնդիրը պետք է լինի մեր երկրում սոցիալական արդարության ամրապնդումը՝ որպես հանրային դաշինք, այլապես երբևիցե հնարավոր չի լինի հասնել հանրային համերաշխության, դրա բացակայությամբ հնարավոր չէ ո՛չ տնտեսական զարգացումը, ո՛չ անվտանգությունը։ Շղթան սկսվում է նրանից, որ պետք է մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել, որ մեր պետությունը քաղաքացիների համար է և նրանց համար ապահովում է արդարություն։ Ի դեպ, ոչ միայն սոցիալական արդարություն, արդարություն ամեն ինչում՝ դատական, իրավական, հայրենիքին ծառայելու տեսանկյունից։ Բոլոր հարցերում քաղաքացիները պետք է զգան, որ իրենց նկատմամբ պետությունը արդար է վարվում»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղելԻնչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը