Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «ժողովրդավարության բաստիոնի» անվան տակ Փաշինյանը երազանք ունի Հայաստանում հաստատել ավտորիտար, ոստիկանապետական ռեժիմ ու հետևողականորեն գնում է այդ ճանապարհով: Ավելին, այդ «դերի մեջ» նա այլևս վստահ է, որ իրեն իրավունք է վերապահված որոշել, թե... ով ինչ կարող է լինել կամ չլինել: Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե ով կարող է կամ չի կարող լինել վարչապետ: Կամ՝ ով չի կարող լինել Կաթողիկոս, թեմակալ առաջնորդ, քահանա: Փաշինյանը կարծում է, որ ինքը պիտի որոշի, թե ով չի կարող լինել ծեփագործ, այս մեկը չի կարող լինել մոշավաճառ (որովհետև անգլերեն չգիտի), այն մեկը չի կարող լինել բարմեն (գլխարկ չի դրել), այն մյուսը չի կարող լինել տաքսու վարորդ (իշխանություններից դժգոհ է) և այդպես շարունակ...

Ու այստեղ միանգամայն տեղին հարց է ծագում. իսկ նա, ընդհանրապես, ո՞վ է: Չէ, ամենայն լրջությամբ, Նիկոլ Փաշինյանն, ընդհանրապես, ո՞վ է, որ այդ ու նման հարցերում որոշումներ կայացնի: Նշյալ հարցերում նա ընդամենը մի քաղաքացի է, որը, ցավոք, հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը և կարող է որոշումներ կայացնել միայն իր լիազորությունների շրջանակներում: Եվ վերջ: Թե ինչ կարծիք ունի նա այս կամ այն հարցի վերաբերյալ ՝ որպես անձ ու որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր չէ: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ հետաքրքրություն էլ ներկայացնի, չի կարող լինել «որոշում»:

Թե չէ այդ նույն տրամաբանությամբ տողերիս հեղինակն էլ որոշել է, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը այլևս սպառել է ՀՀ վարչապետ լինելու հնարավորությունները: Բայց այստեղ արդեն կան էական նրբերանգներ այն առումով, թե մեզանից ով է կարծիք հայտնողը: Իսկ մինչ այդ նրբերանգներին անցնելը թերևս տեղին է հիշեցնել, թե նա՝ Փաշինյանը, նախօրեին բառացիորեն ինչ ասաց. «...2026 թվականից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու։ Հունիսի 8–ին արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ թագավորի սպանությամբ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը վերադառնալու է իր պատմությանը»:

Դեռ մի կողմ դնենք պատմության վերաբերյալ Փաշինյանի խեղաթյուրված ընկալումը: Խեղաթյուրված, քանի որ Հայոց պատմությունը չի ավարտվել Պապ արքայի սպանությամբ: Ավելին, նույնիսկ Արշակունիների դինաստիայի թագավորումը այդպիսով չի ավարտվել: Է՛լ ավելին, դրանից հարյուրավոր տարիներ անց եղել են նաև Բագրատունիները, հետո՝ Կիլիկիայի հայոց արքաները: Ավելին, եղել է հայոց պետականության վերականգնումը 1918 թվականին: Այս ամենը, և Փաշինյանի կողմից Հայոց պատմությունը նենգախեղված ներկայացնելու դրսևորումները դնենք մի կողմ:

Շատ ավելի կարևոր և բովանդակությամբ՝ չափազանց վտանգավոր հանգամանքներ կան նրա հայտարարության մեջ ու դրա հետ կապված:

Առաջինը՝ թե ովքեր կլինեն քաղաքական ասպարեզում կամ չեն լինի, դա ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ: Նա այս հարցում ունի ընդամենը 1 ձայն, 1 քվե, ինչպես մնացած բոլոր ընտրողները: Այսինքն, այս հարցում նման կատեգորիկ որոշման իրավունք նա չունի:

Ու, ընդհանրապես, դա ժողովուրդն է որոշում՝ ընտրություններով: Եվ այդ ընտրության արդյունքներին համապատասխան էլ պարզվում է, թե որ ուժերն ու գործիչներն են ստանում ավելի շատ ձայներ՝ իշխանություն ձևավորելու համար: Ավելին, եթե անգամ որևէ գործիչ կամ որևէ ուժ չի անցնում խորհրդարան (անցողիկ շեմը չի հաղթահարում), միևնույնն է, ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել՝ մնա՞ քաղաքականության մեջ, թե՞ չմնա:

Երկրորդ, որն ամենից կարևորն է, եթե ոչ՝ առանցքայինը մեր այս դիտարկման համատեքստում. Նիկոլ Փաշինյանը վաղուց ընդդիմադիր գործիչ չէ, թերթի խմբագիր չէ, հասարակական շարժման նախաձեռնող չէ: Բոլոր այդ կարգավիճակներով նա, իհարկե, հանգիստ կարող էր «քաղաքական կարծիք», «քաղաքական գնահատական» հայտնել (ու ազատորեն հայտնում էլ էր, ի դեպ): Նիկոլ Փաշինյանը, կրկնենք, ցավոք, դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ դրանից ուղղակիորեն բխող հետևություններով ու հետևանքներով: Այսինքն, երբ նա նման հայտարարություն է անում, ապա դա չի կարող ու չի ընկալվում որպես առանձին վերցրած քաղաքական գործիչ Փաշինյան Նիկոլի կարծիք, այլ դա հնչում ու ընկալվում է որպես ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություն: Ավելին՝ ուղղակի ցուցում, որովհետև, երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը նման բան է հայտարարում, ապա դա դառնում է ուղիղ հրահանգ ընտրական հանձնաժողովներին, գործադիր իշխանության տակ դրված իրավապահ մարմիններին, վարչական մյուս կառույցներին, որոնց համախառն՝ «ռեսուրս» են ասում: Դառնում է հրահանգ, ցուցում, որ ահա այդ նշվածները ամեն ինչ անեն, որպեսզի այս կամ այն ընդդիմադիր գործչին, քաղաքական ուժին չգրանցեն, կամ ամեն կերպ խանգարեն, խոչընդոտեն, կամ պարզապես ընտրակեղծիքներ ու բռնաճնշումներ գործադրեն: Այո, սա ակնհայտ, անսքող ցուցում, հրահանգ է դառնում: Եթե ոչ՝ հանձնարարություն:

Այն, որ Նիկոլ Փաշինյանին բնութագրական է, որ հախուռն ինչ-ինչ «չուտվող» կարծիքներ հայտնի՝ որոշակի ժեստիկուլ յացիայով, դա արդեն նույնիսկ մի տեսակ առօրեական է ընկալվում: Բայց նա վաղուց շարքային պատգամավոր ու, առավել ևս, ընդդիմադիր գործիչ չէ, որ նման «քաղաքական կարծիքներ» հայտնի:

Տվյալ պարագայում վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի, երկրի պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունը, կրկնենք, նշանակում է մեկ բան՝ ցուցում իր ենթակայության ներքո գտնվող (կամ օրենքով չգտնվող, բայց, ցավոք, դրված) համապատասխան մարմիններին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ, ընդհանրապես, ո՛չ մի առումով հնարավոր չէ խոսել ժողովրդավարության մասին: Որովհետև դա նշանակում է ժողովրդավարության տոտալ վերացում: Այսինքն, Փաշինյանը գործնականում տալիս է ժողովրդավարության տարրական հիմունքներին արմատապես հակասող ցուցումներ:

Ու, հա, քանի որ Փաշինյանն ու քպական «կարկառունները» չափից դուրս շատ են գործածում «ժողովուրդ» բառը, տեղին է մի մեջբերում անել. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Սա ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն է: Ի մեծ տխրություն Նիկոլ Փաշինյանի՝ անփոփոխելի հոդվածը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղելԻնչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին