Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վահե Հակոբյանի շուրջ ծավալվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է օրենքը կիրառվում ոչ միայն իրավական, այլև տեղեկատվական հարթությունում։ Խնդիրը միայն դատարան ներկայացված հայցը չէ։ Խնդիրն այն ձևն է, որով այն մատուցվում է հանրությանը՝ շեշտադրելով աղմուկը, ոչ թե փաստարկը։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է բռնագանձել Վահե Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող մի շարք գույքեր ու դրամական միջոցներ։ Թվերը ներկայացվում են տպավորիչ ձևով՝ անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, պարտատոմսեր, միլիարդավոր դրամների պահանջներ։ Սակայն մինչ դատական քննությունը դեռ նոր է սկսվում, հանրային հարթակում արդեն ձևավորվում է մեղավորության տպավորություն։

Սա է հիմնական խնդիրը։ Նախ՝ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվում է ընդգծված ռեպորտաժ, ապա դատախազության ներկայացուցիչը հայտարարում է պահանջների մասին՝ կտրուկ և դատավճռի նման հնչող ձևակերպումներով։ Ստացվում է, որ հասարակությունը նախ լսում է «վճիռը», և միայն հետո է սկսվում դատական գործընթացը։ Այդ ընթացքում փաստերը, հակափաստարկները, պաշտպանական դիրքորոշումները մնում են ստվերում։

Ավելին՝ գործի շրջանակում հրապարակայնորեն նշվում են ընտանիքի անդամների անունները, ներառյալ անչափահասները։ Անկախ նրանից, թե ինչ իրավական հիմնավորումներ կարող են ներկայացվել, նման մոտեցումը ստեղծում է ճնշման և վարկաբեկման մթնոլորտ։ Երբ իրավական գործընթացը ուղեկցվում է հանրային ցուցադրականությամբ, դժվար է այն ընկալել որպես զուտ մասնագիտական քննություն։ Չի կարելի նաև անտեսել ժամանակային համընկնումները։ Վահե Հակոբյանի նկատմամբ արդեն իսկ կա հարուցված քրեական վարույթ այլ հոդվածներով։ Այս պայմաններում գույքի բռնագանձման գործընթացի բարձրաձայն մեկնարկը, բնականաբար, ընկալվում է որպես լրացուցիչ ճնշման քայլ։ Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նման մեթոդների կիրառումը վաղուց դարձել է օրինաչափություն։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի կամ ցուցադրական։ Եթե կան հիմնավոր ապացույցներ, դրանք պետք է ներկայացվեն դատարանում հանգիստ և փաստարկված ընթացակարգով։ Սակայն երբ գործընթացը վերածվում է տեղեկատվական արշավի, ակնհայտ է դառնում, որ նպատակը միայն իրավական արդյունքը չէ, այլ հանրային ընկալման ձևավորումը՝ կոնկրետ անձին վարկաբեկելու համար։

Վահե Հակոբյանի գործը դեռ քննության փուլում է, և միայն դատարանն է իրավասու գնահատել ներկայացված պահանջների հիմնավորվածությունը։ Սակայն արդեն այժմ կարելի է արձանագրել, որ գործընթացն ուղեկցվում է շոուի տարրերով։ Իսկ երբ արդարադատությունը վերածվում է շոուի, կորցնում է իր հիմնական արժեքը՝ վստահությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԹուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով Եվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Ամպրոպ, թաց ձյուն․ եղանակն այս օրերին Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղելԻնչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով