Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն որակվեց։ Շատ ավելի հաճախ Եկեղեցու հանդեպ տեղի ունեցող արշավանքի հարցերը քննարկման ոչ թե իրավական, այլ բարոյական տիրույթ են տեղափոխվում։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է՝ լիովին համաձայն է դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն ձևակերպման հետ։ «Այո՛, քրեական հետապնդում հարուցվեց մեր հովվապետի՝ Վեհափառ հոր նկատմամբ։ Այս իրավիճակում ես զուտ քաղաքացի չեմ, հայ եմ, քրիստոնյա եմ, իրավաբան եմ, ով բազմաբևեռ տեսանկյունից բոլոր հարթություններում շատ ծանր է տանում տեղի ունեցող հետապնդումները մեր հնագույն ինստիտուցիոնալ կառույցի նկատմամբ։ Իրավիճակը գնահատելի է քրիստոնեության տեսանկյունից, այն է՝ Եկեղեցու նկատմամբ միջամտությունները՝ որպես կրոնական կազմակերպություն, իրավիճակը գնահատելի է քաղաքական տեսանկյունից, որովհետև այս ամենը առաջին հերթին քաղաքական միջամտության հետևանք է։ Այս ամենը, երբ համալիր անդրադարձ ենք կատարում, սկսվել է երկրի վարչապետի միջամտությամբ՝ հակասահմանադրական եղանակով։ Բազմիցս խոսել ենք, որ Եկեղեցու ներքին գործերին պետական մարմինների միջամտությունը անթույլատրելի է, դա Սահմանադրությամբ սահմանված ճշմարտություն է, դա վարչապետին՝ իր գործառույթներով կաշկանդող ճշմարտություն է՝ օրինականության սկզբունքի համատեքստում։ Այսինքն, վարչապետը իրավունք չուներ անել այն ամենը, ինչ նա անում է, իսկ վերջին՝ «բարենորոգումների հայտարարությունը» որպես վարչապետ ստորագրելուց հետո առավել ևս հակաիրավական տիրույթ թևակոխեց։ Սա նաև քաղաքական հարթությունում է գնահատելի, որովհետև ակնհայտ քաղաքական հետապնդումներ են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նկատմամբ։ Ողբերգական արձանագրում է, որ չորս արքեպիսկոպոս սրբազան հայրեր ազատազրկված են, չորսի նկատմամբ էլ ամենածանր խափանման միջոցը կիրառվեց, ճիշտ է՝ հընթացս որոշները փոփոխվեցին։ Կալանքն ամենածանր խափանման միջոցն է ու պետք է համաչափ լինի կատարված արարքին, չորսի դեպքում էլ դրա անհրաժեշտությունը բացակայում էր, բայց կիրառվեց կալանք։ Սա ևս փաստում է, որ դասական քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ այլ դրվագներ ևս կան։ «Սկսած 18 հոգևոր հայրերի, որպես վկա, նույն օրը Պատարագի ժամին հարցաքննության կանչելուց և վերջացրած այս վերջին խայտառակ դեպքից, երբ խափանելու համար Եպիսկոպոսաց հոգևոր ժողովը, թույլ չտալու համար, որ հոգևոր հայրերը մեկնեն երկրից, նրանց արհեստածին մեղադրանքներ առաջադրեցին և դրանց համատեքստում թույլ չտվեցին, որպեսզի վերջիններս Ավստրիա մեկնեն։ Իսկ զարգացումների էպոպեան, ցավոք, Վեհափառ հոր նկատմամբ հարուցված քրեական գործն էր, որով պատմական առումով դարձանք միակ երկիրը, որտեղ քաղաքական իշխանությունն իրեն այսչափ թույլ է տալիս միջամտություն, և նման սանկցիա է կիրառվում երկրի՝ բացառիկ ազգային եկեղեցի հռչակված կրոնական կազմակերպության առաջնորդի նկատմամբ։ Աշխարհի օրինակներն էի ուսումնասիրում։ Հունաստանի, Ուկրաինայի դեպքերն են նմանաբնույթ, բայց ոչ ոք այդ կարմիր գիծը դեռևս չի հատել։ Այդ տեսանկյունից էլ է խայտառակություն, որ նման բան ենք թույլ տալիս մենք՝ լինելով այն բացառիկ ազգը, որ հնագույն՝ 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեսքով, որը դարերի ընթացքում երաշխիքն է եղել մեր ազգի գոյատևման. շատ դեպքեր են եղել, երբ հայ ազգը չի ունեցել պետականություն, բայց որպես ազգ, ի տարբերություն մի շարք օրինակների, հաջողվել է հարատևել, օրինակ՝ Ցեղասպանության միջով անցելով, և դա կարողացել ենք անել բացառապես Եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նվիրականության շնորհիվ։ Հարատևել ենք թե՛ որպես ազգ, թե՛ մեր լեզուն ենք պահպանել, թե՛ մեր մշակութային արժեքները աշխարհով մեկ։ Չխոսենք իրավական գնահատականների, արդարադատության, իրավական գործընթացների ձևախեղումների մասին, որովհետև կրկին աշխարհի առումով անթույլատրելի նախադեպ է դառնում, երբ Հովվապետի որոշումն են բողոքարկում, դրան ընթացք են տալիս, կարգալույծ եղած քահանաներին իրավապահ մարմինները և դատարանները թույլ են տալիս վերականգնվել իրենց պաշտոններում։ Սա իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ցավոք, մի իրականության մեջ ենք ապրում, երբ ուրախանում ենք, որ ՔԿՀ-ում կալանքը կրելու փոխարեն անմեղ մարդը շարունակում է նույն կալանքը կրել տնային պայմաններում։ «Հիշենք, թե ինչպես ժողովուրդն ընդունեց իր հոգևոր առաջնորդին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Իրապես առանց հուզվելու հնարավոր չէր այդ կադրերին հետևել։ Միքայել սրբազանի հետ տեղի ունեցողի պարագայում գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, որովհետև այս դեպքում հանցակազմի բացակայություն կար։ Հնարավոր չէր այդ փաստերի առկայությամբ բավական չէ գործ հարուցել, վարույթ սկսել, դեռ մի բան էլ մարդու նկատմամբ մեղադրական դատավճիռ ընդունել։ Իրավական համայնքի համար սա ևս անթույլատրելի գծերի հատում էր։ Մեր երկրում խափանման միջոցներից ամենածանր տեսակը՝ կալանքը, վերածվել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ միջոցի, ինչն ընդգծում է այս բոլոր դեպքերի քաղաքական բնույթն ու քաղաքական հիմք կրելը։ Տնային կալանքը մարդու ազատությունը սահմանափակող պակաս խիստ միջոց չէ, քան կալանքը, որովհետև մարդու նկատմամբ կիրառվում են ֆիզիկական միջամտություններ, նրա շարժը սահմանափակվում է, ընդամենը նա իր տան միջավայրում է, բայց անհամաչափ են այս երկու խափանման միջոցի տեսակները, երբ գոյություն ունի վարչական վերահսկողություն, ստորագրություն չհեռանալու մասին, գրավ։ Որոշ դեպքերում այս ամենը համակցված են կիրառում՝ կրկին ծայրաստիճան անհամաչափ։ Խափանման միջոցը պետք է արդարացված լինի։ Միքայել սրբազանի պարագայում գործը հարուցվել է, այսպես կոչված, «բռնության կոչի» հիմքով։ Խափանման միջոց կալանքը դատարանը կիրառում է, երբ մտավախություն ունի, որ մարդը նախաքննության վրա կարող է ազդել, կարող է խուսափել պատասխանատվությունից, կարող է ներազդել վկաների վրա։ Իսկ այս գործի շրջանակում ո՛չ վկա գոյություն ունի, ո՛չ լրացուցիչ ուսումնասիրվող ապացույցներ, ո՛չ էլ հընթացս այլ քննություն էր իրականացվում։ Որևէ հիմնավոր պատճառ գոյություն չուներ, թե ինչու մարդուն պետք է պահեն կալանքի կամ տնային կալանքի ներքո։ Միակ պատճառը, որն ակնհայտ էր, քաղաքական հետապնդումն ու խափանման միջոցների պատժիչ նկատառումներն էին»,-հավելում է իրավապաշտպան-սահմանադրագետը։

Շատ հաճախ են իրավապաշտպան հանրույթի մեջ գործընկերները նշում՝ քաղաքական տարր պարունակող գործերում ակնհայտ է «վերևից» իջեցվող հրահանգը։ Բայց չէ որ կատարողները՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պետք է գիտակցեն, որ անօրինական գործողություններ կատարելու համար օրենքի առջև կրելու են պատասխանատվություն և իրենց ցաքուցրիվ, երբեմն օրենքից ու տրամաբանությունից զուրկ քայլերով խարխլում են իրավապահ համակարգի հիմքերը։ «Այսպիսի իրավակիրառ պրակտիկայի ու նախադեպերի ձևավորումը խեղում է մեր իրավակարգը, նախադեպային պրակտիկան, իրավունքի զարգացումը, իրավունքի տրամաբանությունը։ Պատահական չէ, որ միջազգային հանրությունը առանձնացրել է քաղաքական հետապնդումը, և պատահական չէ, որ ժողովրդավար ու իրավական պետությունների համատեքստում սահմանվել են սկզբունքներ, ինչպիսիք են՝ իշխանությունների տարանջատումը, օրինականության սկզբունքները, իրավունքի գերակայությունը, որպեսզի քաղաքական իշխանությունները և պաշտոնյաները իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ներազդելու քաղաքական տարբեր գործընթացների վրա, թույլ չտան նման միջամտություններ, ինչին, ցավոք, ականատես ենք լինում, իսկ միջամտությունները գնալով ահագնանում են, և անթույլատրելի գծերն էլ գնալով հատվում են։ Դրա էպոպեան եղավ Վեհափառ հոր նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, որը մեր ազգի համար պատմական ամոթ է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով Եվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Ամպրոպ, թաց ձյուն․ եղանակն այս օրերին Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղելԻնչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան