Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որի հիմնական ենթատեքստը փաստաբաններին թիրախավորելն է, հնարավոր է՝ նաև փաշինյանական ռեպրեսիվ մարմիններին ևս մեկ անգամ փաստաբանների վրա հարձակումների ուղղորդելը:

Ինչի՞ մասին է խոսքն, առհասարակ:

Բանն այն է, որ հայտնի փաստաբան Արա Զոհրաբյանը գրառում էր արել՝ նշելով, որ մոտ ապագայում բարձրացվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Փաստաբանի կարծիքով, հիշատակված դատավորները կատարել են արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի հատկանիշներին, այն է՝ «շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը»:

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել էր. «Այս դատավորներից Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը երկու տարբեր քաղաքացիների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի (կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներ) հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:

Բոլոր երեք դատավորները կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների պահանջները»: Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է այն աքսիոմատիկ հանգամանքը, որ պետությունը, ո՛չ իր գործադիր և ո՛չ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել Եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ:

Շատ մանրամասներ չներկայացնենք, այդ հայտարարությունը հայտնի է, ու ցանկացողները կարող են կարդալ:

Փաստը մնում է փաստ, որ ԲԴԽ-ն որոշեց անմիջապես հանդես գալ «հուժկու և ծանրադղորդ» հակադարձ հայտարարությամբ: Հենց այդ հայտարարությունից էլ պարզվեց, որ նրանք այնտեղ՝ փաշինյանական ԲԴԽ-ում իրենց ոչ միայն կաթողիկոսի, արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի տեղ են դրել, այսինքն՝ իրենց ոչ միայն թվում է, որ կարող են ում պատահի՝ քահանա, վանահայր կամ սարկավագ նշանակել… դատարանի որոշմամբ, այլև իրենք են արդեն որոշում, թե ինչ պիտի ասեն կամ ինչ չպիտի ասեն փաստաբանները: Մի քիչ շատ բան չեն վերցրե՞լ արդյոք իրենց վրա:

ԲԴԽ հայտարարության մեջ, օրինակ, ասվում է. «Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում»:

Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ էին այս հայտարարությունը գրած և ստորագրած ԲԴԽ անդամները, երբ Նիկոլ Փաշինյանը դատավորներին հրապարակավ բնորոշեց որպես «պատերի տակ վնգստացողներ»: Ո՞ւր էին «դատական համակարգի» հեղինակության այդ ինքնամոռաց պաշտպանները: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործադիր և օրենսդիր մարմինները ներկայացնող պաշտոնյաները հարձակվեցին դատական իշխանության վրա, այդ ժամանակ որտե՞ղ էին ԲԴԽ հայտարարության հեղինակները:

Կամ՝ դատական համակարգի այդ ի՞նչ հեղինակությունից են նրանք խոսում մի իրավիճակում, երբ դատարաններն ուղղակիորեն դակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ այս կամ այն քաղաքական գործչին, առհասարակ, որևէ հայ մարդու, այս կամ այն բարձրաստիճան հոգևորականին բանտարկելու, ազատ տեղաշարժից զրկելու, կալանավորելու, հետապնդելու վերաբերյալ:

Ավելին, ինչի՞ մասին են խոսում ԲԴԽ-ն ու հայտարարության հեղինակները: Նրանք երբևէ ձայն, ծպտուն հանե՞լ են այն խայտառակ եղելության վերաբերյալ, որ «քաղաքական գործերը» կամ Փաշինյանի կողմից մատնանշված հայ մարդկանց կալանավորելու գործերը քննում են բացառապես նույն երկու կամ երեք դատավորները: Այդ ինչպե՞ս է այդպես ստացվում: Երբևէ, գոնե մի կես անգամ ԲԴԽ-ականները այդ իրողությանն անդրադարձած կա՞ն:

ԲԴԽ-ի հայտարարության մեջ նշվում է, թե դատավորներին թիրախավորելը (այսինքն՝ ակնհայտ անհեթեթ որոշումներ կայացածների անուններն ու նկարները հրապարակելը, էլի)… «ոչ միայն վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը, այլ նաև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը»: Վայ, թաշկինակ տվեք, հիմա կսկսեմ արտասվել…

Հա, ու ԲԴԽ-ն անընդունելի է համարում «նման մոտեցումները»:

Դատական իշխանության ինքնուրույնության մասին խոսում է մի մարմին, որի ոչ շատ վաղուցվա ղեկավարը հեռացավ ԲԴԽ նախագահի պաշտոնից… գործադիր իշխանության ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից ինչ-որ գրություն ստանալուց հետո: Ինչ-որ գրությունն էլ, ինչի մասին դիտարկումներով հեղեղված էր մամուլն այն օրերին, ոչ այն է՝ «սմս» էր, ոչ այն է՝ «վոթսափով» ուղարկված կարճ հաղորդագրություն:

Եթե այլ բան չլիներ, ապա հենց միայն այդ փաստը կարելի է համարել «դատական իշխանության ինքնուրույնության» հոգեհանգիստը, հուղարկավորությունն ու օղորմաթասը՝ միաժամանակ:

 Ի դեպ, ԲԴԽ-ում, ի՞նչ է, Փաստաբանների պալատի տեղը չգիտե՞ն: Եթե ինչ-ինչ դժգոհություններ ունեն փաստաբաններից՝ էթիկայի ու վարքի հետ կապված, ապա միգուցե հենց Փաստաբանների պալատի՞ն դիմեն:

Առհասարակ, երբ մոտ 10 տարի առաջ ձևավորվում էր ԲԴԽ-ն, հիմնական նպատակներից մեկն այն էր, որ բարձրացվի դատական իշխանության անկախության աստիճանը: Ներկայիս ԲԴԽ-ն, սակայն, կարծես գոյություն ունի միայն այն բանի համար, որպեսզի ապացուցի, որ դատական իշխանության անկախությունը վերացված է և այն ամբողջությամբ դրված է 1 անձի և նրա կուսակիցների քաղաքական և կիսաքաղաքական կապրիզներն սպասարկելու տակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. ԱԱվետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանՀայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդու Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը Անդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր 38-ամյա կինը ապակիով այլանդակել է քրոջ դեմքըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՌԴ-ն ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները Ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում երկրի վարչապետըԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՄայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԹոշակառուների համար փոփոխություններ կլինենԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ադրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հարսն ու փեսան հարսանիքի ժամանակ ծեծկռտուք են սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎթար է. ջուր չի լինելու Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Մայիսի 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ ՌԴ ԱԳՆ Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»Մերժվածության համը. «Փաստ»Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»