Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ինչպես արդեն հայտնել էինք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ ապրիլի 1-ից կբարձրանան կենսաթոշակները։

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

«Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որ այս պահին 24․000 դրամ է, այն բարդ դառնալու է 34․000 դրամ, այսինքն բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24.000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34.000 դրամը ներառյալ և հետևաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10.000 դրամով։

Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36.000 դրամ է և հետևաբար այն դառնալու է 46.000 դրամ, դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու։

Բարձրանալու է նաև հաշմանդամության նպաստները՝ առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին ծանր և խոր ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող անձանց համար, համապատասխանաբար 10․000 դրամ։ 36,  37.5 և 39․000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46,  47.5 և 49․000 դրամ։

Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Այստեղ սակայն բանաձևը մի փոքր այլ է և որոշ դեպքերում տարբեր չափ է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա, միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10․000-ից ավել, ընդհուպ մինչև 15․000 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր, որովհետև նրան այդ կենսաթոշակները արդեն իսկ բավական բարձր են, միջինը մոտ 10․0000 դրամ շրջանակներում է այս կենսաթոշակները։

Բարձրանալու են նաև մնացած որոշ մեր քաղաքացիներին վճարվող կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են կերակրողին կորցնելու կենսաթոշակ և այդպես շարունակ։ Ապրիլի մեկից ըստ էության բոլորը ստանալու են այդ տարբերակով և այս ամենը չհաշված հետվճարը որի հնարավորությունը մնում է կենսաթոշակների և նպաստների 20%-ի չափով առավելագույնը 10․000 դրամ և հետևաբար յուրաքանչյուր Յուրաքանչյուր քաղաքացի, ըստ էության, իր կենսաթոշակը կարող է բարձրացնել, բացի այս 10,000 դրամ բարձրացումից, ևս մինչև 10,000 դրամով, դրանով իսկ նաև խրախուսելով, որպեսզի ստվերի շրջանառությունը փոքրանա և պետական բյուջեն մեծանա, որը որ նորից դառնալու է կենսաթոշակ»,-ասել է Արսեն Թորոսյանը նշելով, որ դեռ էլի կբացատրեն մանրամասները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Շնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԵրբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդներըՄասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացիԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Իշխանափոխությունից հետո ինքս նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք. Արմեն ԱշոտյանԻրանը պատրաստ է պшտերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում․ Իրանի իշխանությունների ներկայացուցիչՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Ագրեսիվ շունը հարձակվել է մոր և երեխայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՔաղցկեղի դեմ նյութ՝ գորտի աղիքներիցԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՆովոպասիդի թաքնված վտանգները. ինչ պետք է իմանալ նախքան այն օգտագործելըՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Ջրամբարի տարածքում մահացած մարմին է հայտնաբերվելԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներԱռողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա ԿոստանյանՋուր չի լինի․ հասցեներ 36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքումՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել էՈվքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին