Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոր տարվա կինո 2»․ սիրո և երազանքների մասին ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մեկնարկել են «Նոր տարվա կինո 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը։

Ֆիլմը պատմում է դժվար օրերին ծնված, փորձություններ հաղթահարած մեծ սիրո մասին և ապացուցում, որ Նոր տարվա օրը պահած երազանքները անպայման կատարվում են:  Շնորհակալության, սիրո և երազանքների մասին ֆիլմը խոստանում է նոր հերոսներ ու անակնկալներ:  

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին և զրուցել ստեղծագործական կազմի հետ։  

«Հաջողված նախագծի շարունակությունը միշտ պարտավորեցնող է». Ելենա Արշակյան

Ռեժիսոր Ելենա Արշակյանի խոսքով՝ առաջին ֆիլմի հաջողությունից հետո շարունակությունը նկարահանելն առավել բարդ ու պատասխանատու է։

«Շատ դժվար է նկարահանել ֆիլմի շարունակությունը, երբ նախագիծն արդեն ունեցել է հաջողություն։ Դա պարտավորեցնող է։ Երկար ենք մտածել սցենարի շուրջ՝ ինչ անել, որ հանդիսատեսը ժպիտով հեռանա դահլիճից։ Կարծում եմ՝ գտել ենք մեր բանաձևը, բայց վերջնական խոսքը հանդիսատեսինն է»։

Ռեժիսորի խոսքով՝ գլխավոր հերոսուհու ընտրության հարցում երկար քննարկումներ չեն եղել։

«Երբ հասկացանք, թե ինչպիսին պետք է լինի մեր հերոսուհին, անմիջապես մտքովս անցավ Անի Երանյանը։ Չեմ կարող ասել, որ մեծ քասթինգներ ենք անցկացրել․ որոշեցինք ու զանգահարեցի նրան։ Նա մեծ սիրով համաձայնվեց և հատուկ այս նախագծի համար Հայաստանում է»։

Ռեժիսորը նշեց նաև, որ ֆիլմում նկարահանվելու համար Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել դերասանուհի Արմինե Պողոսյանը։

Խոսելով ֆիլմի բովանդակության մասին՝ Արշակյանը մանրամասներ չբացահայտեց, սակայն ընդգծեց գլխավոր ուղերձը. «ֆիլմը շնորհակալ լինելու մասին է: Իսկ թե ինչի համար՝ հանդիսատեսը կհասկանա ֆիլմը դիտելուց հետո»։

Նկարահանումներն ընթանում են Լոռու մարզում։

«Սկզբում որոշ դժվարություններ կային, բայց նկարահանման հրապարակ մտնելուց հետո ամեն ինչ հարթ ընթացավ։ Նույնիսկ ձյունն էր, կարծես, մեր պատվերով։ Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է ընթանում»։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 5-ին, որից հետո այն կցուցադրվի Երևանի կինոթատրոններում։

Ռեժիսորի խոսքով՝ թեև ֆիլմը հումորային է, այն ունի նաև կարևոր արժեքային շեշտադրումներ.

«Ես չեմ կարող պարզապես ծիծաղեցնելու համար ֆիլմ նկարել։ Ինձ համար կարևոր է ասելիքը։ Մենք փորձել ենք հանդիսատեսին փոխանցել մեր գաղափարը, և հույս ունեմ՝ էկրանից կկարողանանք դա հասցնել մարդկանց»։

«Ֆիլմը կարևոր արժեքների մասին է՝ սեր, բարություն, հայրենասիրություն». Մկրտիչ Արզումանյան

Ֆիլմում ավելի ծավալուն կերպարով կներկայանա նաև Մկրտիչ Արզումանյանը։

«Առաջին ֆիլմում կարճ մասնակցություն ունեի, իսկ այս անգամ կերպարս շարունակություն է ստացել։ Ամենաուրախալին այն է, որ խոսում եմ իմ հայրենի բարբառով։ Դա հեշտ չէ, որովհետև բարբառը պետք է ներկայացնել համով և բնական»,- նշեց դերասանը:

Նրա խոսքով՝ երկրորդ մասը կառուցվածքով և խորությամբ տարբերվում է առաջինից։

«Աշխատանքներն ավելի երկար են տևել, և դա զգացվում է։ Ֆիլմն ավելի իմաստային, հետաքրքիր, ուրախ և միաժամանակ հուզիչ է»։

Մկրտիչ Արզումանյանի հերոսը՝ Հովսեփ պապը ֆիլմում գտնում է իր երկրորդ կեսին՝ Ջուլիային։ «Շատ գեղեցիկ սիրային գիծ է։ Թվում է՝ իրար հետ կապ չունեցող մարդիկ են, բայց գտնում են միմյանց»։

Խոսելով ֆիլմի արժեքների մասին՝ Մկրտիչ Արզումանյանը նշեց. «Սեր, բարություն, ուշադրություն իրար հանդեպ, հայրենասիրություն։ Շատ բարի և ընտանեկան ֆիլմ է»։

«Չդադարե՛ք երազել». Անի Երանյան

Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Անի Երանյանն, ով հատուկ այս նախագծի համար ժամանել է Հայաստան։ «Ելենա Արշակյանն առաջարկեց մասնակցել ֆիլմին։ Գրաֆիկի հետ կապված որոշ հարցեր կային, բայց ցանկությունը մեծ էր, և ես միացա նախագծին»։

Դերասանուհու խոսքով՝ իր կերպարը Միացյալ Նահանգներից ժամանում է Հայաստան՝ ամանորյա կարևոր իրադարձություններին մասնակցելու։«Կերպարի մասին շատ բան չեմ կարող բացահայտել, բայց ֆիլմը երազանքների մասին է։ Մարդիկ չպետք է դադարեն երազել։ Երազանքները նախ ձևավորում են կյանքը, հետո դու ես գնում դրանց հետևից»,- ամփոփեց Անին:

«Նոր տարվա կինո 2» ֆիլմի մյուս հերոսներին կբացահայտենք հաջորդիվ:

 

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ զինվшծ ուժերը, հարմար պահին, կnչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից. ԹրամփԿայա Կալլասը սովորել է խորհրդային վատ դպրոցում, այն ժամանակ էլ վատ դպրոցներ կային․ Պեսկով75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԽորհրդային ավանդները վերադարձնելու համար կառավարությունը պետք է ունենա դրանց ընդհանուր քանակի մասին կոնսոլիդացված ինֆորմացիա․ ՓաշինյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սաուդյան Արաբիան վերականգնել է Իրանի ավերած կարևորագույն նավթամուղը Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե վաճառքից հետո որոշակի ծավալներ մնան այլընտրանքային շուկաների համար․ Պեսկով15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Լամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Երեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանՀորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանըԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 4 վիրավորՀողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել էԿրեմլ. Ռուսաստանը միշտ վախեցրել է եվրոպացիներին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3,371 զnhերի ինքնությունը Պուտինը Փեզեշքիանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու շահերից ելնելով Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է մարտական բարձր պատրաստության վիճակի․ շտաբի պետ Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի հաղթանակներին Իսրայելն ու Թուրքիան շարունակում են խոսքակռիվը Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ները․ կա 4 վիրшվոր Ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը․ Ղալիբաֆ Ուիթքոֆը և Քուշները դեռևս գտնվում են Իսլամաբադում՝ բանակցությունները շարունակելու համար Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԱյսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ․ Լևոն Ազիզյան Մինչև Զել֥նսկին չհավաքի իր որոշումների համար պաֿասխանատվություն կրելու համարձակությունը, հատուկ գործողությունը կշարունաւվի․ Պեսկով Ազգային ժողովի դիմաց բshխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ Предыдущий Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Սևիլյան» հաղթեց «Ատլետիկոյին» Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Իտալիայի Սերիա Ա-ի 32-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային»՝ բարձրանալով լավագույն քառյակ ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո Հորմուզի նեղուցով թույլ չեն տվել նավերի անցումը Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի Ուկրաինայի զինված ուժերը զատկական հրադադարը խախտել են 1971 անգամ. ՌԴ ՊՆ «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Օխդուդին» Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մայր Աթոռից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը