Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Նոր տարվա կինո 2»․ սիրո և երազանքների մասին ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մեկնարկել են «Նոր տարվա կինո 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը։

Ֆիլմը պատմում է դժվար օրերին ծնված, փորձություններ հաղթահարած մեծ սիրո մասին և ապացուցում, որ Նոր տարվա օրը պահած երազանքները անպայման կատարվում են:  Շնորհակալության, սիրո և երազանքների մասին ֆիլմը խոստանում է նոր հերոսներ ու անակնկալներ:  

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին և զրուցել ստեղծագործական կազմի հետ։  

«Հաջողված նախագծի շարունակությունը միշտ պարտավորեցնող է». Ելենա Արշակյան

Ռեժիսոր Ելենա Արշակյանի խոսքով՝ առաջին ֆիլմի հաջողությունից հետո շարունակությունը նկարահանելն առավել բարդ ու պատասխանատու է։

«Շատ դժվար է նկարահանել ֆիլմի շարունակությունը, երբ նախագիծն արդեն ունեցել է հաջողություն։ Դա պարտավորեցնող է։ Երկար ենք մտածել սցենարի շուրջ՝ ինչ անել, որ հանդիսատեսը ժպիտով հեռանա դահլիճից։ Կարծում եմ՝ գտել ենք մեր բանաձևը, բայց վերջնական խոսքը հանդիսատեսինն է»։

Ռեժիսորի խոսքով՝ գլխավոր հերոսուհու ընտրության հարցում երկար քննարկումներ չեն եղել։

«Երբ հասկացանք, թե ինչպիսին պետք է լինի մեր հերոսուհին, անմիջապես մտքովս անցավ Անի Երանյանը։ Չեմ կարող ասել, որ մեծ քասթինգներ ենք անցկացրել․ որոշեցինք ու զանգահարեցի նրան։ Նա մեծ սիրով համաձայնվեց և հատուկ այս նախագծի համար Հայաստանում է»։

Ռեժիսորը նշեց նաև, որ ֆիլմում նկարահանվելու համար Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել դերասանուհի Արմինե Պողոսյանը։

Խոսելով ֆիլմի բովանդակության մասին՝ Արշակյանը մանրամասներ չբացահայտեց, սակայն ընդգծեց գլխավոր ուղերձը. «ֆիլմը շնորհակալ լինելու մասին է: Իսկ թե ինչի համար՝ հանդիսատեսը կհասկանա ֆիլմը դիտելուց հետո»։

Նկարահանումներն ընթանում են Լոռու մարզում։

«Սկզբում որոշ դժվարություններ կային, բայց նկարահանման հրապարակ մտնելուց հետո ամեն ինչ հարթ ընթացավ։ Նույնիսկ ձյունն էր, կարծես, մեր պատվերով։ Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է ընթանում»։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 5-ին, որից հետո այն կցուցադրվի Երևանի կինոթատրոններում։

Ռեժիսորի խոսքով՝ թեև ֆիլմը հումորային է, այն ունի նաև կարևոր արժեքային շեշտադրումներ.

«Ես չեմ կարող պարզապես ծիծաղեցնելու համար ֆիլմ նկարել։ Ինձ համար կարևոր է ասելիքը։ Մենք փորձել ենք հանդիսատեսին փոխանցել մեր գաղափարը, և հույս ունեմ՝ էկրանից կկարողանանք դա հասցնել մարդկանց»։

«Ֆիլմը կարևոր արժեքների մասին է՝ սեր, բարություն, հայրենասիրություն». Մկրտիչ Արզումանյան

Ֆիլմում ավելի ծավալուն կերպարով կներկայանա նաև Մկրտիչ Արզումանյանը։

«Առաջին ֆիլմում կարճ մասնակցություն ունեի, իսկ այս անգամ կերպարս շարունակություն է ստացել։ Ամենաուրախալին այն է, որ խոսում եմ իմ հայրենի բարբառով։ Դա հեշտ չէ, որովհետև բարբառը պետք է ներկայացնել համով և բնական»,- նշեց դերասանը:

Նրա խոսքով՝ երկրորդ մասը կառուցվածքով և խորությամբ տարբերվում է առաջինից։

«Աշխատանքներն ավելի երկար են տևել, և դա զգացվում է։ Ֆիլմն ավելի իմաստային, հետաքրքիր, ուրախ և միաժամանակ հուզիչ է»։

Մկրտիչ Արզումանյանի հերոսը՝ Հովսեփ պապը ֆիլմում գտնում է իր երկրորդ կեսին՝ Ջուլիային։ «Շատ գեղեցիկ սիրային գիծ է։ Թվում է՝ իրար հետ կապ չունեցող մարդիկ են, բայց գտնում են միմյանց»։

Խոսելով ֆիլմի արժեքների մասին՝ Մկրտիչ Արզումանյանը նշեց. «Սեր, բարություն, ուշադրություն իրար հանդեպ, հայրենասիրություն։ Շատ բարի և ընտանեկան ֆիլմ է»։

«Չդադարե՛ք երազել». Անի Երանյան

Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Անի Երանյանն, ով հատուկ այս նախագծի համար ժամանել է Հայաստան։ «Ելենա Արշակյանն առաջարկեց մասնակցել ֆիլմին։ Գրաֆիկի հետ կապված որոշ հարցեր կային, բայց ցանկությունը մեծ էր, և ես միացա նախագծին»։

Դերասանուհու խոսքով՝ իր կերպարը Միացյալ Նահանգներից ժամանում է Հայաստան՝ ամանորյա կարևոր իրադարձություններին մասնակցելու։«Կերպարի մասին շատ բան չեմ կարող բացահայտել, բայց ֆիլմը երազանքների մասին է։ Մարդիկ չպետք է դադարեն երազել։ Երազանքները նախ ձևավորում են կյանքը, հետո դու ես գնում դրանց հետևից»,- ամփոփեց Անին:

«Նոր տարվա կինո 2» ֆիլմի մյուս հերոսներին կբացահայտենք հաջորդիվ:

 

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян