Երևան, 13.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վախն, առհասարակ, ուժեղ մոտիվատոր է: Չնայած, վախն իռացիոնալ է ինքնին: Բայց կան վախեր, որոնք առավել տարօրինակ են թվում բանականության տեսանկյունից: Նման վախերից մեկը իշխանությունը կորցնելու վախն է: Բանն այն է, որ ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ, այն ունի վերջ: Եվ պատմությունը դրա անջնջելի վկայությունն է: Բայց փաստ է և այն, որ ցանկացած աշխարհիկ իշխանավոր ձգտում կամ գոնե երազում է իշխանավարել հնարավորինս երկար: Նաև այդ պատճառով է, որ ժամանակակից նորմալ երկրները որոշակի օրինական սահմանափակումներ են նախանշել: Նման պայմաններում, համաձայնեք, առավել ևս տարօրինակ են երևակվում իշխանությունը կորցնելու վախերը:

Բայց սա շաբաթօրյա խոհափիլիսոփայական զրույց չէ, այլ միանգամայն կոնկրետ դիտարկում, որի նախադրյալը Հայաստանի գործող իշխանության համանման վախերը, եթե կուզեք՝ անհանգստություններն են: Այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն իրականում որոշակի վախեր և անհանգստություններ ունեն: Մեծ վախեր ու անհանգստություններ: Եվ դա միանգամայն ակներև է: Ավելին, նաև շատ օբյեկտիվ հիմքեր ունի: Նրանք հատկապես վերջին շրջանում իրենց այնպես են պահում, որ նույնիսկ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու կանգնող հայրենակիցներն են նկատում, թե իշխանափոխության ինչպիսի իշխանավախություն է նրանց համակել:

Ընդհանրապես, գրեթե չեն լինում իշխանություններ, որ ցանկանում են կորցնել կամ զիջել իշխանությունը: Բայց մեր դեպքը փոքր-ինչ այլ է: Այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես իշխանությունը կորցնելու կամ ոչ միայն դրա վախի հետ, այլև դրանից հետո պատասխան տալու անխուսափելիության: Ու ոչ այն տարբերակով, ինչպես այլ, քաղաքակիրթ երկրներում է, որտեղ խոստացած, բայց չարածի, սխալ արածի, անարդյունավետ արածի համար իշխանությունները կրում են քաղաքական պատասխանատվություն: Եթե միայն դա լիներ Փաշինյանի դեպքում, նա թերևս նույնիսկ ուրախանար: Փաստ է, որ, օրինակ՝ 2021 թվականի իրենց խոստումների ճնշող մեծամասնությունը, եթե կուզեք՝ կառավարության գործունեության 2021-26 թթ. ծրագիրը այս իշխանությունը տապալել է (մենք ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին): Սակայն այս դեպքում պատասխանատվությունը ենթադրվում է նաև ու հատկապես այն բոլոր փորձանքների համար, որ այս իշխանությունները բերել են երկրի ու ժողովրդի գլխին. պատերազմ(ներ), մարդկային ու տարածքային կորուստներ, Արցախի կորուստ և հայաթափում, պատմամշակութային անգնահատելի ժառանգության կորուստ, ինքնիշխանության և սուբյեկտայնության կորուստ, անվտանգային սպառնալիքների ուժգնացում, բռնատիրության և ոստիկանապետության ձևավորում, ազգային ինքնության և արժեքների դեմ ոտնձգություններ, հարկային անվերջանալի ճնշումներ, պետական միջոցների վատնում և այդպես շարունակ:

Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանն ու ՔՊ-ի «վերնախավը» ցանկացած հնարք օգտագործելու են, որպեսզի պահեն իշխանությունը: Պահեն, որպեսզի հենց միայն վերը թվարկվածի համար պատասխան տալու անհրաժեշտությունը չունենան: Եվ այդ տեսանկյունից, այո, նրանց անհանգստությունները նաև լուրջ մոտիվատոր են:

Հասկանալի էր, որ իշխանությունը պահելու, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությանը ամեն գնով ու բոլոր բջիջներով կառչած մնալու համար նրանք «հանկարծակի» բարձրացնելու են թոշակը: Այն թոշակը, որի բարձրացումը անհնար էին համարում, և որի բարձրացումը բյուջեում չեն նախատեսել, բայց հիմա այլ «տողերից» պիտի կտրեն և ուղղեն նախընտրական «թոշառքին» (ժողովրդական բանահյուսությունը, հիրավի, դիպուկ բնորոշումներ է գտնում):

Կամ, ասենք, ջրամատակարարման ժամանակացույցի (գրաֆիկի) վրա են «խաղեր տալիս»: Ներկայացվում է 17-ժամյա մատակարարման գրաֆիկ, հետո ասում են՝ կառավարությունը միջամտեց, հետո պարզվում է, որ այդ «միջամտության» արդյունքում էլի նույն բանն է լինելու, պարզապես ջրամատակարարումը ոչ թե 17, այլ, ասենք, 18 կամ 19 ժամով է լինելու և այդպես շարունակ:

Առաջիկայում, ընդհանրապես, իշխանությունը պահելու նպատակով ամեն ինչ է գործի մեջ դրվելու: Սկսվելու է, արդեն սկսվել է հանրության հոգեբանական լայնածավալ ահաբեկում, թե՝ «այ, որ ՔՊ-ն չընտրվի, խաղաղություն չի լինելու... որ ՔՊ-նա չընտրվի, մոլորակին աստերոիդ է բախվելու»: Այո, նույն՝ իշխանությունը չկորցնելու նպատակով, նաև անձնական ու ոչ անձնական «թեմաներ» են մեջտեղ նետելու: Տարբեր սցենարներ են կիրառելու: Իսկ դուք ի՜նչ էիք կարծում: Բայց խնդիրն այդ թեմաները չեն:

Այնուամենայնիվ, խնդիրը մի փոքր այլ է. քաղաքական ուժերը, հասարակությունը կկարողանա՞ն չմնալ իշխանությունների հնարք(ներ)ի տակ: Կկարողանա՞ն անտեսել այդ հնարքները:

Միանգամից նկատենք՝ դա շատ դժվար կլինի: Առկա տեղեկատվական հոսքերի պայմաններում և առկա հասարակական ապակողմնորոշման վիճակում, կարծում ենք, դա գրեթե անհնարին կլինի: Խնդիրն այն է, թե որքան զուսպ ու գրագետ կարելի է արձագանքել այդ ամեն ինչին, որպեսզի այդ հնարքները չաշխատեն կամ հնարավորինս քիչ աշխատեն, չունենան հնարքիստների ակնկալած ազդեցությունը:

Մարդկայնորեն հասկանալի է, իհարկե, այն գայթակղությունը, որի հաշվարկով էլ հնարքները կիրառվում են: Թե՝ «վա՜յ, տեսա՞ք՝ ինչ եղավ...»: Բայց նախ՝ առաջիկա 100 օրվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրը երկու-երեք անգամ են «վայ, տեսաք...»ներ լինելու: Եվ հետո, մյուս կողմից՝ մենք, որպես հասարակություն, արդեն գրեթե 8 տարի շարունակ, համարյա ամեն օր, ապրում, ավելի ճիշտ՝ գոյատևում ենք «վայ, բա տեսա՞ք...» իրավիճակներում: Փաշինյանի ու նրա խմբակի իշխանավարման այս շրջանը մի մղձավանջային ու էժանագին սերիալի տպավորություն է թողնում: Էժանագին սերիալ, որը չափից ավելի թանկ է արժեցել ու շարունակում է թանկ արժենալ մեր, մեր զավակների, մեր թոռների կյանքի ու ապագայի վրա:

Ժողովո՛ւրդ, անկեղծ, չեք հոգնե՞լ այս ինքնամաշ «սերիալից»: Տեսանելի է, որ հոգնել եք, շատերս ենք հոգնել: Այնպես որ, նաև դա տեսնելով են իշխանություններն իշխանավախությունների մեջ ընկել: Բայց դե, ինչպես ժողովուրդն է ասում, «երկու վախը... մի իշխանափոխություն է»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԼուսնի չբացահայտված առեղծվածը. ինչն էր այդքան վախեցրել այնտեղ գտնվող տիեզերագնացներինԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Ի՞նչ հիվանդություններ են առաջանում կարմիր աչքերի պատճառովՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանՄի քանի ժամ գազ չի լինի. հասցեներ Կրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանՆոր Նորքը հորդառատ անձրևներից հետո (տեսանյութ) Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համարԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Երեխան գետնից պայթուցիկ է վերցրել․ մատները փրկել չի հաջողվելԱղոթք առավոտյան Համաշխարհային պատերազմների նոր դարաշրջան է սկսվել. The New York Times «Զենիթն» ու «Կրասնոդարը» հաղթողին չպարզեցին 10 երկրից միայն 3-ն է գումար հատկացրել Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդին. ReutersԱրդյո՞ք շոկոլադն օգտակար է. ի՞նչ է ասում գիտությունը Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի բնակչության թիվը 25 տարում Ապրիլի 13-19-ն ընկած շաբաթվա աստղագուշակը. ի՞նչ սպասել և ինչի՞ պատրաստվել Սպասվում են տեղումներ ձյան տեսքովՀորմուզի նեղուցը մեր ձեռքում է. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Կազմվել է աշխարհի խոշորագույն ռազմաօդային ուժերի վարկանիշը. ո՞ր տեղում է ՀայաստանըԻմ բոլոր մենահամերգներին առաջին շարքում ազատ եմ թողել մայրիկիս տեղը. Տաթև Ասատրյանը բեմում հուզվեցՆեթանյահուն այցելել է Իսրայելի օկուպացրած լիբանանյան տարածք Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ Կարապետյան«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Չելսիից»Հոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԵվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանին մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծման արտոնություն է տրամադրելԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանԲելլա Հադիդը գայթակղիչ ֆոտոսեսիա է կազմակերպել իր նոր օծանելիքի թողարկման համարՆավերի ցանկացած մոտեցում Հորմուզի նեղուցին կդիտարկվի որպես հրադադարի խախտում և կարժանանա կոշտ պատասխանի․ ԻՀՊԿ6 հիմնական հարց, որոնք վիճելի են ԱՄՆ-Իրան բանակցություններում․ Axios Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին. Արցախի թեմԻրանը պատրաստ է արդար գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան Փոփոխության երթըԹրամփը սպառնացել է Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանել Իրանն ամբողջությամբ վերահսկում է նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Երասխի ճանապարհին «Hyundai Tucson»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ վիրավnրները ամուսիններ ենՔրքումի և կոճապղպեղի մզվածքները նպաստում են ոսկրային իմպլանտների սերտաճմանըԻրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և կտա մեզ ամեն ինչ․ Թրամփ Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավnրից մեկն անչափահաս է ԱՄՆ զինվшծ ուժերը, հարմար պահին, կnչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից. ԹրամփԿայա Կալլասը սովորել է խորհրդային վատ դպրոցում, այն ժամանակ էլ վատ դպրոցներ կային․ Պեսկով75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԽորհրդային ավանդները վերադարձնելու համար կառավարությունը պետք է ունենա դրանց ընդհանուր քանակի մասին կոնսոլիդացված ինֆորմացիա․ Փաշինյան