Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել». կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում, տուն «վերադարձել»... ութ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերժը շատ աշխույժ էր, մի քիչ չարաճճի, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև կարգապահ։ Փոքրուց պատասխանատու էր։ Ընկերասեր ու ծնողասեր էր։ Այս բոլոր հատկանիշներն իր մեջ փոքրուց էին երևում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Սերժի մայրիկը։

Սերժը ծնունդով Վայոց ձորի Մալիշկա գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է դպրոց։ Երկրորդ դասարան էր Սերժը, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ տղան սիրել և ոգևորված սովորել է Մայրենի լեզուն, իսկ հետո արդեն՝ Հայոց պատմությունը։ «Նա իր ամեն բջիջով ընկալում էր պատմությունը։ Համաշխարհային պատմությունից իրեն ինչ հարց տայիր, նա կարող էր պատասխանել։ Դասընկերները միշտ ասում էին՝ Սերժն աննկարագրելի հիշողություն ունի: Անգամ փոքր դետալները հիշում էր։ Տարված էր պատմությամբ։ Երբ Վայոց ձորից Երևան էինք գալիս, աչքը Մասիս սարի կողմն էր։ Անգամ փոքր տարիքում ասում էր՝ այն կողմում մեր հողերն են։ Մի շրջան կար, երբ ցանկանում էինք երկրից մեկնել, բայց Սերժը կտրականապես դեմ էր։ Մեր մեկնելը չստացվեց, մնացինք Հայաստանում։ Դասղեկն է պատմում՝ Սերժը շունչ քաշեց, հանգստացավ. «Մենք չենք գնալու»։ Ու պարբերաբար կրկնում էր. «Ես ուրիշ տեղ ոչինչ չունեմ անելու, ոչ մի բան չեմ կարող անել»։ Իր ուսուցիչներն էլ էին միշտ ասում՝ ինչո՞ւ ենք մեր լավ երեխաներին տանում օտար երկրներ»։

Սերժը մասնակցել է պատմության օլիմպիադաների, պարգևատրվել է առաջին և երրորդ կարգի դիպլոմներով։ Մասնակցել է «Հայ ասպետ» հաղորդաշարին, «Մեր լեզուն մեր հայրենիքն է» ստեղծագործական մրցույթի հաղթող է։

Մայրիկն ասում է՝ որդին գերազանց առաջադիմությամբ ավարտեց դպրոցը և ընդունվեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին։ «Մեկ կիսամյակ է Սերժն ուսանող եղել, մեծ սիրով էր հաճախում դասերին։ Միշտ ասում էր՝ պետք է թուրքագետ դառնամ։ Անընդհատ պատմական ֆիլմեր, հաղորդումներ էր դիտում, ես էլ էի իր հետ դիտում դրանք։ Փոքրուց նաև ասում էր՝ երբ պետք է մեծանամ, բանակ գնամ»։

2019 թվականի հունվարի 10-ին է Սերժը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայել է Մեղրիում՝ Ագարակի զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Շատ հանգիստ էի իր համար։ Մեկ տարի ինն ամիս ծառայեց, եթե հաշվի առնենք մինչև պատերազմի սկսվելը։ Երբեք, գեթ մեկ օր չի տրտնջացել։ Միշտ հպարտությամբ է ծառայել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև հոկտեմբերի 3-ը իր հետ չեմ խոսել, զանգեր չկային։ Ամսի երեքին խոսեցինք։ Ինչոր աղմուկ էի լսում, անգամ կասեի, որ կրակոցներ, իրեն հարցրեցի, թե ինչ ձայներ են, գիտեի՝ Մեղրիում է, չգիտեի, որ արդեն կռվի դաշտում է, Սերժս արձագանքեց. «Մամա՛, ամեն ինչ տոչնի ա»։ Դա իր սիրելի բառն էր։ Ես էլ իրեն ասացի՝ ամեն դեպքում ուշադիր եղեք, իր միակ արձագանքն էր. «Մամա՛ ջան, դուք լավ եղեք, ամեն ինչ տոչնի ա, բա մենք ինչո՞ւ ենք այստեղ»։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածել, որ նա արդեն կռվի դաշտում է։ Չգիտեմ, թե որ օրն է տեղափոխվել մարտի դաշտ։ Ընկերն է հետո մեզ պատմել. ընկերոջ զենքը ծանր է եղել, Սերժս օգնել է, երկու կողմից վերցրել են զենքը, տեղափոխել։ Պատմում են, որ անգամ ծանր պահերին փորձել է ուրախ մնալ։ Սերժիս մեջ կայծ կար։ Ընկերն ասում է. «Իմ հետ պետք է Սերժը լիներ, բայց երբ զենքը տեղ հասցրեցինք, նա պայմանագրայինների հետ առաջ գնաց»։ Ականանետի հարվածից, ընկերոջ պատմելով, Սերժիս գլուխն է վնասվել։ Ու բոլոր տղաներով սկսել են Սերժի անունը բղավել, ընկերը հիշում է՝ բոլորը գոռում էին՝ մենակ ոչ Սերժը։ Շատ սիրված է եղել տղաս։ Իրեն ընկերները «ջիգյար» են կոչել»։

Սերժն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում։ «Մայրական սիրտս զգում էր, որ մի բան եղել է։ Շատ անհանգիստ էի։ Հոկտեմբերի 3-ից իր զանգերը դադարել էին։ Սերժս ասել էր. «Մա՛մ, մի անհանգստացեք, լինում է, որ հեռախոսը լիցքավորում չի ունենում, այդ պատճառով կարող եմ չզանգահարել»։ Ինձ հույս տալով՝ սպասում էի իր զանգին, բայց ամսի 8-ին հեռուստացույցով իր անունը ևս գրվեց։ Ութ ամիս անց նոր միայն Սերժիս գտանք։ Այդ ընթացքում ամենուր իրեն էինք փնտրում, ինչպես ասում են՝ հույսը վերջում է մարում, սպասում էինք իրեն։ Անընդհատ երազներով կարծես կապի մեջ լիներ ինձ հետ։ 2021 թվականի փետրվարին մեր 105 զինծառայողների մարմինները ադրբեջանական կողմը հանձնեց հայկականին, իմ Սերժը նրանց մեջ է եղել։ ԴՆԹ-ով հաստատվեց ինքնությունը մայիսին։ Երազներում ինձ մոտ էր գալիս, ասում՝ ինձ ուրիշ տեղ մի փնտրեք, ես Հայաստանում եմ։ Անգամ, երբ ԴՆԹ-ն հաստատվեց, ես դա էլ եմ զգացել»։

Ապրելու ուժի մասին։ «Այն հույսով եմ ապրում, որ Սերժս հիմա Տիրոջ կողքին է։ Եռաբլուր եմ գնում, նայում եմ մեր այդքան տղաներին ու մտածում՝ լավ, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Բոլորի համար եմ ցավում, ոչ միայն իմ տղայի։ Սերժս կրտսեր եղբայր ունի։ Հաճախ էր ասում՝ չեմ ուզում ապերս ծառայի։ Ես երկու տարի էլ կծառայեմ, բայց նա թող չծառայի։ Փոքր տղաս չծառայեց, բայց ափսոս, որ այս գնով։

Իսկ մեզ Սերժիս անունը ուժ տվեց։ Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել։ Հանձնվելը հեշտ է։ Հաճախ եմ ասում, որ Տիրոջով եմ ապրել։ Երբ տղաս գալիս էր երազներիս, միշտ ասում էր. «Մամա՛ ջան, ես ավելի լավ տեղում եմ»։ Իհարկե, նաև կրտսեր որդիս դարձավ ուժ տվողը։

Սեպտեմբերյան պատերազմի նախօրյակին էլ երազումս տեսա Սերժիս։ Զինվորական համազգեստով էր, վազում էր ցեխերի միջով։ Կարծես գնար ինչ-որ մեկին պաշտպանելու։ Առավոտյան պատերազմի լուրը լսեցի։ Անգամ վերևից տղաս, կարծես, իր գործն է անում»։

Հ. Գ. - Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Իշխանափոխությունից հետո ինքս նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք. Արմեն ԱշոտյանԻրանը պատրաստ է պшտերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում․ Իրանի իշխանությունների ներկայացուցիչՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Ագրեսիվ շունը հարձակվել է մոր և երեխայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՔաղցկեղի դեմ նյութ՝ գորտի աղիքներիցԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՆովոպասիդի թաքնված վտանգները. ինչ պետք է իմանալ նախքան այն օգտագործելըՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Ջրամբարի տարածքում մահացած մարմին է հայտնաբերվելԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներԱռողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա ԿոստանյանՋուր չի լինի․ հասցեներ 36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքումՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել էՈվքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Կինը թունավորել է իր դստերը՝ ընտանիքի հեղինակությունը վիրավորելու համար