Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել». կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում, տուն «վերադարձել»... ութ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերժը շատ աշխույժ էր, մի քիչ չարաճճի, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև կարգապահ։ Փոքրուց պատասխանատու էր։ Ընկերասեր ու ծնողասեր էր։ Այս բոլոր հատկանիշներն իր մեջ փոքրուց էին երևում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Սերժի մայրիկը։

Սերժը ծնունդով Վայոց ձորի Մալիշկա գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է դպրոց։ Երկրորդ դասարան էր Սերժը, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ տղան սիրել և ոգևորված սովորել է Մայրենի լեզուն, իսկ հետո արդեն՝ Հայոց պատմությունը։ «Նա իր ամեն բջիջով ընկալում էր պատմությունը։ Համաշխարհային պատմությունից իրեն ինչ հարց տայիր, նա կարող էր պատասխանել։ Դասընկերները միշտ ասում էին՝ Սերժն աննկարագրելի հիշողություն ունի: Անգամ փոքր դետալները հիշում էր։ Տարված էր պատմությամբ։ Երբ Վայոց ձորից Երևան էինք գալիս, աչքը Մասիս սարի կողմն էր։ Անգամ փոքր տարիքում ասում էր՝ այն կողմում մեր հողերն են։ Մի շրջան կար, երբ ցանկանում էինք երկրից մեկնել, բայց Սերժը կտրականապես դեմ էր։ Մեր մեկնելը չստացվեց, մնացինք Հայաստանում։ Դասղեկն է պատմում՝ Սերժը շունչ քաշեց, հանգստացավ. «Մենք չենք գնալու»։ Ու պարբերաբար կրկնում էր. «Ես ուրիշ տեղ ոչինչ չունեմ անելու, ոչ մի բան չեմ կարող անել»։ Իր ուսուցիչներն էլ էին միշտ ասում՝ ինչո՞ւ ենք մեր լավ երեխաներին տանում օտար երկրներ»։

Սերժը մասնակցել է պատմության օլիմպիադաների, պարգևատրվել է առաջին և երրորդ կարգի դիպլոմներով։ Մասնակցել է «Հայ ասպետ» հաղորդաշարին, «Մեր լեզուն մեր հայրենիքն է» ստեղծագործական մրցույթի հաղթող է։

Մայրիկն ասում է՝ որդին գերազանց առաջադիմությամբ ավարտեց դպրոցը և ընդունվեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին։ «Մեկ կիսամյակ է Սերժն ուսանող եղել, մեծ սիրով էր հաճախում դասերին։ Միշտ ասում էր՝ պետք է թուրքագետ դառնամ։ Անընդհատ պատմական ֆիլմեր, հաղորդումներ էր դիտում, ես էլ էի իր հետ դիտում դրանք։ Փոքրուց նաև ասում էր՝ երբ պետք է մեծանամ, բանակ գնամ»։

2019 թվականի հունվարի 10-ին է Սերժը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայել է Մեղրիում՝ Ագարակի զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Շատ հանգիստ էի իր համար։ Մեկ տարի ինն ամիս ծառայեց, եթե հաշվի առնենք մինչև պատերազմի սկսվելը։ Երբեք, գեթ մեկ օր չի տրտնջացել։ Միշտ հպարտությամբ է ծառայել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև հոկտեմբերի 3-ը իր հետ չեմ խոսել, զանգեր չկային։ Ամսի երեքին խոսեցինք։ Ինչոր աղմուկ էի լսում, անգամ կասեի, որ կրակոցներ, իրեն հարցրեցի, թե ինչ ձայներ են, գիտեի՝ Մեղրիում է, չգիտեի, որ արդեն կռվի դաշտում է, Սերժս արձագանքեց. «Մամա՛, ամեն ինչ տոչնի ա»։ Դա իր սիրելի բառն էր։ Ես էլ իրեն ասացի՝ ամեն դեպքում ուշադիր եղեք, իր միակ արձագանքն էր. «Մամա՛ ջան, դուք լավ եղեք, ամեն ինչ տոչնի ա, բա մենք ինչո՞ւ ենք այստեղ»։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածել, որ նա արդեն կռվի դաշտում է։ Չգիտեմ, թե որ օրն է տեղափոխվել մարտի դաշտ։ Ընկերն է հետո մեզ պատմել. ընկերոջ զենքը ծանր է եղել, Սերժս օգնել է, երկու կողմից վերցրել են զենքը, տեղափոխել։ Պատմում են, որ անգամ ծանր պահերին փորձել է ուրախ մնալ։ Սերժիս մեջ կայծ կար։ Ընկերն ասում է. «Իմ հետ պետք է Սերժը լիներ, բայց երբ զենքը տեղ հասցրեցինք, նա պայմանագրայինների հետ առաջ գնաց»։ Ականանետի հարվածից, ընկերոջ պատմելով, Սերժիս գլուխն է վնասվել։ Ու բոլոր տղաներով սկսել են Սերժի անունը բղավել, ընկերը հիշում է՝ բոլորը գոռում էին՝ մենակ ոչ Սերժը։ Շատ սիրված է եղել տղաս։ Իրեն ընկերները «ջիգյար» են կոչել»։

Սերժն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում։ «Մայրական սիրտս զգում էր, որ մի բան եղել է։ Շատ անհանգիստ էի։ Հոկտեմբերի 3-ից իր զանգերը դադարել էին։ Սերժս ասել էր. «Մա՛մ, մի անհանգստացեք, լինում է, որ հեռախոսը լիցքավորում չի ունենում, այդ պատճառով կարող եմ չզանգահարել»։ Ինձ հույս տալով՝ սպասում էի իր զանգին, բայց ամսի 8-ին հեռուստացույցով իր անունը ևս գրվեց։ Ութ ամիս անց նոր միայն Սերժիս գտանք։ Այդ ընթացքում ամենուր իրեն էինք փնտրում, ինչպես ասում են՝ հույսը վերջում է մարում, սպասում էինք իրեն։ Անընդհատ երազներով կարծես կապի մեջ լիներ ինձ հետ։ 2021 թվականի փետրվարին մեր 105 զինծառայողների մարմինները ադրբեջանական կողմը հանձնեց հայկականին, իմ Սերժը նրանց մեջ է եղել։ ԴՆԹ-ով հաստատվեց ինքնությունը մայիսին։ Երազներում ինձ մոտ էր գալիս, ասում՝ ինձ ուրիշ տեղ մի փնտրեք, ես Հայաստանում եմ։ Անգամ, երբ ԴՆԹ-ն հաստատվեց, ես դա էլ եմ զգացել»։

Ապրելու ուժի մասին։ «Այն հույսով եմ ապրում, որ Սերժս հիմա Տիրոջ կողքին է։ Եռաբլուր եմ գնում, նայում եմ մեր այդքան տղաներին ու մտածում՝ լավ, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Բոլորի համար եմ ցավում, ոչ միայն իմ տղայի։ Սերժս կրտսեր եղբայր ունի։ Հաճախ էր ասում՝ չեմ ուզում ապերս ծառայի։ Ես երկու տարի էլ կծառայեմ, բայց նա թող չծառայի։ Փոքր տղաս չծառայեց, բայց ափսոս, որ այս գնով։

Իսկ մեզ Սերժիս անունը ուժ տվեց։ Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել։ Հանձնվելը հեշտ է։ Հաճախ եմ ասում, որ Տիրոջով եմ ապրել։ Երբ տղաս գալիս էր երազներիս, միշտ ասում էր. «Մամա՛ ջան, ես ավելի լավ տեղում եմ»։ Իհարկե, նաև կրտսեր որդիս դարձավ ուժ տվողը։

Սեպտեմբերյան պատերազմի նախօրյակին էլ երազումս տեսա Սերժիս։ Զինվորական համազգեստով էր, վազում էր ցեխերի միջով։ Կարծես գնար ինչ-որ մեկին պաշտպանելու։ Առավոտյան պատերազմի լուրը լսեցի։ Անգամ վերևից տղաս, կարծես, իր գործն է անում»։

Հ. Գ. - Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլինՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ ԱլեքսանյանԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ