Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի թեկնածուն. «Միասնության թևերը» ներկայացրեց իր քաղաքական օրակարգը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փետրվարի 28-ին «Միասնության թևեր» նախաձեռնությունը ներկայացրեց իր քաղաքական ծրագիրը՝ ձևակերպելով այն որպես այլընտրանքային օրակարգ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների պայմաններում։

Միջոցառման ընթացքում նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով գործող իշխանության քաղաքական գծի վերաբերյալ և ներկայացնելով իր առաջարկած մոտեցումները պետական կառավարման, անվտանգության, կրթության, եկեղեցի–պետություն հարաբերությունների, Սփյուռքի հետ աշխատանքի և մայրաքաղաքի զարգացման հարցերում։
Թաթոյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը համաձայնում է արտաքին պահանջներին՝ թե՛ Սահմանադրության փոփոխության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերի թուլացման հարցում։ Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ ադրբեջանական զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը Հայաստանի տարածքում, իսկ հայ գերիների նկատմամբ իրականացվում են ծանր հանցագործություններ, երկրի ղեկավարը սահմանափակվում է խնդրանքով դիմելու հայտարարություններով։

Նախաձեռնության ղեկավարն ընդգծեց, որ իր քաղաքական ուժը նպատակ ունի վերականգնելու ազգային արժեհամակարգի առաջնահերթությունը։ Նա հայտարարեց, որ Հայոց պատմությունը լիարժեքորեն կվերադարձվի դպրոցական դասագրքեր, իսկ եկեղեցու նկատմամբ պետական միջամտությունը կդադարեցվի։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանը պետք է դառնա երկիր, որտեղ եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, իսկ պետությունը չի ներխուժում եկեղեցու ներքին կյանք։

Սփյուռքի հետ հարաբերությունների հարցում Թաթոյանը շեշտեց համազգային միասնության գաղափարը՝ նշելով, որ Հայաստանը պարտավոր է տեր կանգնել աշխարհի բոլոր հայերին։ Նրա խոսքով՝ հայրենիք վերադարձող յուրաքանչյուր հայ պետք է զգա, որ իր տուն է եկել, և պետությունը պարտավոր է այդ վերաբերմունքը դարձնել գործնական քաղաքականություն։

Ներքին քաղաքական դաշտի վերաբերյալ նախաձեռնության ղեկավարը հայտարարեց, որ երկիրը հայտնվել է արատավոր շղթայի մեջ, որտեղ նախկինների և ներկաների հակադրությունը վերածվել է քաղաքական գոյատևման գործիքի։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունը սնվում է նախկին սխալների վրա կառուցված հակադրությունից, իսկ նախկին առաջնորդների վերադարձի փորձերը միայն ամրապնդում են այդ տրամաբանությունը։ Այդ շղթան, ըստ նրա, պետք է կտրել։

Թաթոյանը ներկայացրեց իր ձևակերպած նոր մոտեցումը՝ հրաժարվել «կամ–կամ» մտածողությունից և անցնել «և–և» սկզբունքին։ Նրա խոսքով՝ հնարավոր է և անվտանգություն, և ժողովրդավարություն, և ուժեղ բանակ, և ազատ տնտեսություն, և ազգային արժանապատվություն, և ժամանակակից պետություն՝ առանց արտաքին բևեռների միջև ընտրության պարտադրանքի։

Երևանի զարգացման վերաբերյալ նա քննադատեց կառուցապատման ներկայիս քաղաքականությունը՝ նշելով, որ նոր թաղամասեր են կառուցվում առանց դպրոցների, բուժհաստատությունների, այգիների և ճանապարհների։ Նրա առաջարկը հստակ էր՝ եթե չկա անհրաժեշտ ենթակառուցվածք, չի կարող լինել շինթույլտվություն։ Երևանը, նրա ձևակերպմամբ, ցուցափեղկ չէ, այլ բնակիչների քաղաք։

Սահմանադրության փոփոխության թեմային անդրադառնալով՝ Թաթոյանը շեշտեց, որ խնդիրը ոչ թե հիմնական օրենքի տեքստն է, այլ այն չպահպանելու մշակույթը։ Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է Սահմանադրությունը վերաձևելու փորձից՝ սեփական քաղաքական շահերին համապատասխանեցնելու նպատակով։ Օրենքը, ըստ նրա, պետք է պաշտպանի թույլին ուժեղից և ապահովի պետության կանխատեսելիությունը։

Ելույթի ամենակտրուկ հատվածում նախաձեռնության ղեկավարը խոսեց արտաքին ազդեցությունների մասին՝ նշելով, որ տարբեր պետություններ ունեն իրենց նախընտրած թեկնածուները Հայաստանի ղեկավարի պաշտոնի համար։ «Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն»,– հայտարարեց նա՝ ընդգծելով, որ ինքն է այդ թեկնածուն և իր գործունեությունը կղեկավարի բացառապես Հայաստանի շահերով։

Միջոցառումն ավարտվեց համախմբման կոչով։ «Միասնության թևեր» նախաձեռնությունը իր քաղաքական հայտը ձևակերպեց որպես ազգային շահի առաջնահերթության, օրենքի գերակայության և արժանապատիվ պետականության վերականգնման ծրագիր՝ առաջիկա քաղաքական փուլում հայտ ներկայացնելով երկրի ղեկավարման պատասխանատվության համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կտրված ձեռքս բռնած հասել եմ հիվանդանոց»․ Մարտիրոս Հովսեփյան «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանՀայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդու Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը Անդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր 38-ամյա կինը ապակիով այլանդակել է քրոջ դեմքըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՌԴ-ն ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները Ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում երկրի վարչապետըԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՄայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԹոշակառուների համար փոփոխություններ կլինենԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ադրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հարսն ու փեսան հարսանիքի ժամանակ ծեծկռտուք են սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎթար է. ջուր չի լինելու Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Մայիսի 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու