Երևան, 22.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր հետ մի ամբողջ ավտոբուս ՔՊ «կարկառուններ» նախա-նախընտրական արշավի են ելել: Հասկանալի է, որ «ներկուսակցական քարոզարշավը» բավականին վատ փաթեթավորում է՝ ընտրարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրացուցիչ քարոզարշավ իրականացնելու համար: Մյուս կողմից՝ զուտ արարողակարգային, անվտանգային տեսակետից առնվազն տարօրինակ է վարչապետին, ԱԺ նախագահին, պաշտպանության նախարարին ու այլ պաշտոնյաների այդպես մի ավտոբուս լցնելն ու տեղ գնալը: Բայց դրանք խնդրի մի կողմն են միայն:

Գոնե մեզ համար շատ ավելի հետաքրքիր են կոնկրետ իրավիճակներն ու այդ իրավիճակներում արձանագրվող հատկանշական դրվագները, որոնց վրա թեպետ դիպվածային անդրադարձ լինում է, սակայն դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի:

Փաշինյանը վերջին օրերին, ինչպես հայտնի է, այցելել էր Արտաշատ, ապա՝ հայրենի Իջևան: Եթե տուրք չտանք «մոդայիկ» թեմաներին՝ «պեռաշկի»-«կուկուրուզ» գծով, ինչպես նաև մի խանութից Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած, դուրս հրավելու պահով, ապա շատ ավելի հետաքրքիր էր երկու դրվագ, որոնցից առաջինը թեպետ ուշադրության արժանացավ, բայց թեթևակի: Մինչդեռ, դա, կարծում ենք, ամենից բնութագրական պահերից մեկն է: Արտաշատի քպական քաղաքապետի ուղեկցությամբ Փաշինյանը քայլում է, ուշադրություն է դարձնում երկու խոշոր շենքի ու հետաքրքրվում: Քաղաքապետը պարզորոշ ասում է, որ սեփականատերեր են կառուցում, շենքերից այն մեկը նախկին «ոստիկանապետ մեր Արամ Հովհաննիսյանենցն է»: Փաշինյանը քայլում ու լսում է, բայց աջ ձեռքով, կներեք, «բզում» է յուրային քաղաքապետին, որ նա լեզուն ատամների հետևում պահի. այդպիսի բաների մասին բարձրաձայն չեն խոսում: Այսինքն՝ Նաջարյանի «ոտք տրորելու» պես մի ժեստ է անում: Բայց դե՝ բառը թռչուն չէ, թռավ, էլ չես բռնի:

Շատ, անգամ չափազանց բնորոշիչ, բնութագրական դրվագ է:

Այսինքն, Փաշինյանի, ՔՊ-ի, «առաջին շարքի» իր յուրայինների կարծեցյալ թափանցիկության, «պուպուշության», չկոռումպացվածության ֆոնին այս դրվագը պարզ ցույց է տալիս, թե ինչքան բան կա, որ թաքցնելու, «բզելու» ենթակա է: Ցույց է տալիս իշխանության իրական դեմքը: Ու նույնիսկ կարևոր չէ՝ տվյալ պաշտոնյան երբ է կառուցել, ինչպես է կառուցել, ինչով է կառուցել, կարևորն ինքնին երևույթն ու, որ ամենաէականն է, Նիկոլ Փաշինյանի ռեակցիան է՝ «սուս, չի կարելի», բա որ ժողովուրդը հանկարծ իմանա իրականությունը, բա որ մեզ կուրորեն հավատացողները տեսնեն, որ այդքան թմբկահարված «նախկինները» շատ հացուպանիր պիտի ուտեն, որ մեզ հասնեն: Կլինի՞ այդպես: Իհարկե, չի լինի: Առավել ևս, հո միայն այդ մեկ նախկին ոստիկանապետը չէ: Փաշինյանական իշխանության պաշտոնյաների այտերն այս տարիներին ամենևին էլ կարկանդակների ձեթից չեն փայլում, այլ հարկատուների միջոցների հաշվին «բախտավորվելուց»: Թե բա՝ «կոռուպցիա չկա»:

Իսկ Արտաշատի քպական քաղաքապետը, ա՜յ, ա՜յ, ա՜յ, ուղիղ եթերում փլուզեց փաշինյանական քարոզչության հիմնական թեզերից մեկը, այն է՝ Փաշինյանի իշխանությունն ու իշխանավորները «մե ազնի՜վ, մե չտեսնվա՜ծ, մե հրաշք» սուբյեկտներ են:

Մյուս բնութագրական դրվագն արդեն Իջևանում էր: Այստեղ Փաշինյանին մոտեցավ մի տարիքով մարդ (դատելով արտահայտություններից՝ «նիկոլականների» շարքը դասվող, առնվազն՝ իշխանություններից գոհ), որը փորձեց բարեխոսել դստեր համար, որին պետք է մանկապարտեզի վարիչ վերանշանակեին՝ 13 տարվա աշխատանքից հետո, բայց մեկ այլ անձնավորության են նշանակել: Մենք չենք ասում՝ անձնավորությունը լավ կամ ճիշտ է վարվել, թե ոչ: Այո, միգուցե մի երևելի պահ չէ, երբ մարդը փորձում է այլոց ներկայությամբ բարեխոսել 13 տարի մանկապարտեզի վարիչ աշխատած իր հասուն զավակի համար: Բայց դա մեկ այլ հարց է: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը մեկ էլ բռնկվեց ու սկսեց այդ մարդուն «պատերին ծեփել», տվյալ դեպքում՝ բառերով, կոշտ արձագանքներով ու ջղային շարժումներ անելով:

Որևէ այլ ղեկավար, կարծում ենք, իրեն մոտեցած քաղաքացուն թերևս կասեր, որ կհանձնարարի, որպեսզի օգնականները ծանոթանան խնդրին, զեկուցեն, իսկ ինքն էլ կհանձնարարի, որ, ըստ իրավասության, հարցին ընկալելի պատասխան տրվի:

Իսկ Փաշինյանն իրեն բնորոշ ձևերով ջղաձգումների մեջ ընկավ: Ի դեպ, ակնհայտ էր, որ այդպիսի վիճակում հայտնվեց, քանի որ տվյալ քաղաքացին մի քիչ «երկարացրել էր», այսինքն՝ մի թեթև հակաճառել էր, իրենն էր պնդել, կասկածել էր իր «սրբագույն» իշխանությունների ազնվությանն ու անկաշառությանը: Ոնց կլինի, հանկարծ բարձրաձայնվեց, որ իրենց իշխանության օրոք էլ են ծանոթով, ԽԾԲ-ով պաշտոնի նշանակում կամ պարզապես քաղաքական նպատակահարմարությամբ: Եվ, ուրեմն, նախ՝ հայտարարեց, որ մանկապարտեզի վարիչ նշանակելը իր իրավասությունը չէ, դրա համար կա համայնք, կա համայնքապետարան (ինչը ճիշտ է), բայց հենց տեղնուտեղն էլ թե՝ «էս մարդու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեք»: Թե բա՝ չլինեմ, չիմանամ, որ նշանակել եք, ոչ մի դեպքում չնշանակեք:

Էհ, բա ո՞ւր մնացին լիազորությունն ու իրավասությունը: Քանի գրոշ արժեն իր իրավասության մասին մինչ այդ արած արտահայտությունները: Այո՝ ուղիղ «զրո»:

Ի՞նչ են լրացուցիչ անգամ հուշում այս դրվագներն ու դրսևորումները: Իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն, իր «ավտոբուսային ուղեկիցները» խորապես անտարբեր են, եթե չասվի՝ թքած ունեն հասարակության, իրական մարդկանց ու նրանց իրական խնդիրների վրա: Իրենց համար կարևորն իրենց շահերն են: Կարևորն այն է, որ հանկարծ ու ոչ մի դեպքում իշխանությունը չկորցնեն: Իրենց համար կարևորը պատասխանատվությունից խուսափելն է: Կարևորը՝ կուշտուկուռ, ճոխ ապրելն է: Նրանք ոտնատակ կտան ցանկացած մեկին, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին, եթե այդպես պետք լինի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Չելսին» պարտվեց «Բրայթոնին» (տեսանյութ) Յոթ ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանում Սպանվել է TikTok-յան 17-ամյա աստղը Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը․ Ֆլիկը՝ ակումբում իր ապագայի մասին Ապրիլի 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Պակիստան հետաձգվել է 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Լիբանանում խաղաղության բանալին իսրայելական զորքերի դուրսբերումն ու «Հեզբոլլահի» զինաթափումն է․ Մակրոն Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բլոգերի անունից ու խաբեությամբ գումար են ուզում․ Մարտիրոսյան Արաղչին իրանական նավահանգիստների շրջափակումը անվանել է հրադադարի խախտում Թրամփը հայտարարել է Իրանի մոտ առգրավված նավի կասկածելի բեռի մասին Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ Կարապետյան«Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից ՖԻՖԱ-ն թարմացրել է կանանց հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը վարկանիշում փոխել է դիրքը Ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է ևս մեկ այց կատարել Ռուսաստան՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար Պարսից ծոցի երկրների դեմ օգտագործվող իրանական անօդաչու թռչող սարքերը հագեցած են ռուսական սարքավորումներով․ Կալաս Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՍուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ո՞ր վայրերն են տեղացիները համարում «վատագույնը» և ինչո՞ւ Ապրիլի 22-ին և 23-ին տասնյակ հասցեներում ջուր չի լինելու Մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանԿայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըԳոռ Սահակյանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըՈւկրաինան ավարտել է «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգումը և կարող է վերսկսել աշխատանքը. Զելենսկի Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըՀայաստանի և Ադրբեջանի միջև ի հայտ են գալիս տնտեսական շփումների առաջին նշանները. Euronews Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Սամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանԼարված իրավիճակ Վեդի համայնքում․ բնակիչները սպառնում են ճանապարհ փակել Մաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱպրիլի 24-ից ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում՝ ստեղծելով որոշակի ռիսկեր Հայտնի է մայիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Առեղծվածային դեպք․ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է մահացած օտարերկրացի «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըԱզատամուտի հարակից դաշտում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերվել Արագածոտնի մարզի սննդի օբյեկտում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ DDoS հարձակումներ , թվային «խցանումներ»․ ինչպե՞ս պաշտպանվել