Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոճակաճեղք, որը նախատեսված չէ... կոճկելու համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում ենք՝ բոլորն էլ նկատած կլինեն մի անսովոր դետալ դասական կոստյումի պիջակի վրա: Խոսքը շրջած օձիքի՝ լացկանի վրայի լրացուցիչ կոճակաճեղքի մասին է, որը տեսականորեն պետք է որ նախատեսված լինի կոճկելու համար, սակայն համապատասխան կոճակ, ինչքան էլ փնտրեք, չեք գտնի: Ի դեպ, առավել ուշադիրներն այդ լրացուցիչ կոճակաճեղքը կարող են նկատել նաև վերարկուների, բուշլատների, որսորդական բաճկոնների և որոշ այլ տեսակի վերնազգեստների վրա ևս: Եվ, ուրեմն, ինչո՞ւ են արտադրողները ժամանակ վատնում այդ չկոճկվող կոճակաճեղքի ստեղծման վրա:

Ի սկզբանե՝ 19-րդ դարում, օձիքները տղամարդկանց պաշտոնական կոստյումների տարրեր էին, ավելի ճիշտ՝ վերարկուի կամ ֆրակի մի մասը։ Այդ վերնազգեստները ունեին բարձր օձիքներ, որոնք սովորաբար կոճկվում էին մինչև վիզը: Սակայն խնջույքների կամ տոնակատարությունների ժամանակ, երբ հնարավոր էր հանգստանալ, մարդիկ մի քանի կոճակ արձակում էին, իսկ օձիքները շրջում էին, այսինքն՝ վերածում շրջված օձիքների՝ լացկանների։ Անգլերենում «լացկանը» (лацкан) lapel–ն է՝ տերմին, որն առաջացել է հին անգլերեն leappa բառից, որն էլ իր հերթին նշանակում է «հագուստի ներսի կողմ»։

1860-ականների վերջին լացկանը դարձավ կոստյումի ավելի տարածված և ծանոթ տարր, ընդ որում՝ արդեն այդ վերնազգեստները մինչև վերջ չէին կոճկում, այլ կրում էին շրջած օձիքներով։ Այդ նորամուծությունը թույլ էր տալիս ցուցադրել ժիլետն ու վերնաշապիկը՝ այն կրողի տեսքին ավելացնելով ավելի անհատականություն և ոճ: Այդ ժամանակվանից էլ լացկանները դարձել են տղամարդկանց նորաձևության անբաժանելի տարրը՝ ենթարկվելով ձևի, չափի և նյութի բազմաթիվ փոփոխությունների, սակայն պահպանել են իրենց հիմնական գործառույթը, այն է՝ լրացնել կոստյումի ուրվագիծը և նրբագեղություն հաղորդել հագուստին:

Լրացուցիչ կոճակաճեղք միշտ էլ եղել է կոստյումի լացկանի ձախ կողմում հենց դրանց հայտնվելու պահից։ Միայն թե, եթե սկզբում դա անհրաժեշտ էր, որպեսզի տղամարդիկ կարողանան ամբողջությամբ կոճկել օձիքը և տաքանալ ցուրտ եղանակին, ապա այսօր այն ունի այլ գործառույթ, թեև դա ոչ ամենաանհրաժեշտ գործառույթն է։ Այդ կոճակաճեղքին կարելի է ամրացնել, օրինակ՝ ծաղիկ: Այդ միտումը նորաձևության մեջ է մտցվել սաքսոնական արքայազն Ալբերտի կողմից: Նա որոշել էր իր հարսանիքին ներկայանալ կոստյումի վրա ամրացված ծաղիկի տեսքով աքսեսուարով:

Բացի այդ, ժամանակակից նորաձևության սիրահարները հաճախ այդ կոճակաճեղքը օգտագործում են տարբեր բրոշների կամ կրծքանշանների համար՝ իրենց տեսքը ավելի հետաքրքիր կամ նվազ պաշտոնական դարձնելու համար: Բայց իրականում կոստյումի լացկանի վրայի այդ լրացուցիչ կոճակաճեղքը ներկայում ռուդիմենտ է. արտադրողները դա ստեղծում են բացառապես այն պատճառով, որ դա պատմականորեն եղել է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ ԱլեքսանյանԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով