Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կրթական համակարգը ներկայում բախվում է բազմաչափ և խոր ճգնաժամի, որը ստեղծում է ռիսկերի մի ամբողջ համակարգ՝ սպառնալով ոչ միայն կրթության որակին, այլև պետականության հիմնարար հիմքերին և ազգային ինքնության պահպանմանը։ Հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում ազգային բաղադրիչի՝ կրթությունից դուրս մղման գործընթացը, որի նկատմամբ հասարակությունը հիմնականում անտարբերություն է դրսևորում, սակայն սա հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ մեր ինքնության պահպանման տեսանկյունից։ Սրան գումարենք դասագրքերի պակասը, դրանց, մեղմ ասած, թերությունները և այլն, պատկերն առավել կամբողջանա: Այս հարցերին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Սակայն կրթության ոլորտի ամենասուր և անմիջական սպառնալիքներից մեկը կապված է Հայաստանում արձանագրվող խոր ժողովրդագրական ճգնաժամի և դրա հետևանքով դպրոցների փակման հեռանկարների հետ։ Փորձագետներն արդեն իսկ ահազանգում են՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին մոտ 230 դպրոց կարող է իր դռները փակել, ինչը պայմանավորված է բազմաթիվ բնակավայրերում, հատկապես գյուղական համայնքներում աշակերտների ծայրաստիճան քիչ թվաքանակով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ փակվելու են հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Սակայն այս գյուղերն, ունենալով փոքր բնակչություն, միևնույն ժամանակ Հայաստանի համար ունեն ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակություն։ Դրանք երկրի պաշտպանական համակարգի առաջնագծում են, և այդտեղ կյանքի պահպանումը հանդիսանում է նաև պետության ֆիզիկական ներկայության երաշխիքը։ Հետևաբար, դպրոցների փակումը նման բնակավայրերում փաստացի նշանակում է տվյալ տարածքի դատարկում, ինչը անուղղակիորեն կարող է հանգեցնել սահմանային տարածքների կորստի ռիսկերի աճին։

Մի շարք գյուղերում արդեն իսկ դպրոցների միավորումներ են իրականացվում, սակայն այդ քայլը հաճախ չի լուծում խնդիրը, այլ միայն ժամանակավորապես հետաձգում է անխուսափելին՝ գյուղական համայնքների ապագայի նկատմամբ անորոշության խորացումը։ Այս պարագայում Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրը շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Հայաստանում, կարծես, դեռևս չկա պահի լրջության գիտակցումը, և խնդրի լուծումը հաճախ սահմանափակվում է միայն վարչարարական որոշումներով՝ առանց խնդրի արմատների խոր վերլուծության և համակարգային մոտեցման։ Մինչդեռ դրա համար պահանջվում է ոչ միայն կրթական ծրագրերի բարեփոխում, այլև համալիր տարածքային զարգացման քաղաքականություն, որի նպատակը պետք է լինի երիտասարդներին իրենց համայնքներում պահելը։

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն ոչ միայն բնակության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն, այլև կկենտրոնանան համայնքների տնտեսական զարգացման վրա։ Երիտասարդները պետք է ունենան աշխատատեղեր, կայուն եկամուտ, ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորություն իրենց հայրենի գյուղերում կամ քաղաքներում՝ առանց ստիպված լինելու տեղափոխվել մարզկենտրոններ կամ մայրաքաղաք, ու շահագրգռված չլինեն նաև իրենց երկիրը լքելու հարցում։ Աշխատատեղերի ստեղծումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, գազաֆիկացումը, ինտերնետ կապի որակը և զվարճանքի ու հանգստի գոտիների առկայությունը այն գործոններն են, որոնք կարող են կանգնեցնել արտագաղթը և ապահովել բնակչության վերարտադրությունը։

Դպրոցների փակումը, սակայն, իր հետ բերում է նաև լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքներ, որոնք առավել ցավալի են տվյալ համայնքների բնակիչների համար։ Ըստ որոշ տվյալների, դպրոցների փակման արդյունքում ավելի քան 2400 աշխատակից, այդ թվում՝ ուսուցիչները և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, կդառնան գործազուրկ։ Այնինչ, փոքր համայնքներում դպրոցը հաճախ հանդիսանում է ոչ միայն կրթական, այլև մշակութային և սոցիալական կյանքի կենտրոն։ Նրանց գործազրկությունը կհանգեցնի ոչ միայն ընտանեկան բյուջեների կրճատմանը, այլև համայնքի մտավոր ներուժի կորստին։

Մի խոսքով, դպրոցի փակումը ստեղծում է սահմանամերձ բնակավայրերի դատարկման համար «իդեալական» պայմաններ։ Ծնողները, հայտնվելով այն իրավիճակում, որ իրենց երեխաները չունեն իրենց համայնքում դպրոց հաճախելու հնարավորություն, շահագրգռված կլինեն ամբողջ ընտանիքով տեղափոխվել ավելի մեծ բնակավայրեր կամ մարզկենտրոններ, որտեղ կա կրթական հաստատություն։ Սա ստեղծում է միգրացիայի մի նոր ալիք, որն ուղղված է դեպի քաղաքներ, ինչն էլ ավելի է խորացնում գյուղական բնակավայրերի բնակչության կրճատման խնդիրը և հանգեցնում է այդ տարածքների անմարդաբնակ դառնալու ռիսկին։

Դպրոցների միավորման կամ աշակերտների՝ այլ դպրոցներ տեղափոխելու գործընթացը այլ խնդիրներ ևս ստեղծում է, որոնք հաճախ անտեսվում են որոշումներ կայացնելիս։ Աշակերտների տեղափոխման կազմակերպումը բարդ է՝ հատկապես հաշվի առնելով տարրական և բարձր դասարաններում դասաժամերի ոչ համաչափ բաշխումը։ Տարբեր տարիքի երեխաներին միևնույն ժամանակ դպրոց հասցնելը և տուն վերադարձնելը լոգիստիկ խնդիր է, որը պահանջում է հատուկ ավտոբուսային երթուղիների կազմակերպում, ինչը հաճախ բացակայում է կամ իրականացվում է անորակ մակարդակով։

Մյուս կարևոր գործոնը վատ եղանակային պայմաններն են։ Ձմռանը բազմաթիվ փոքր գյուղերում ճանապարհները նույնիսկ ժամանակին չեն մաքրվում ձյունից, ինչը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ցածր մակարդակի հետ մեկտեղ դառնում է անհաղթահարելի խոչընդոտ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է երաշխավորել երեխաների անվտանգությունը և դպրոց հասնելու կանոնավորությունը, երբ ճանապարհները ծածկված են ձյունով ու սառույցով, և տրանսպորտային միջոցները չեն կարողանում անխոչընդոտ երթևեկել։ Այս պայմաններում երեխաները ստիպված են բաց թողնել դասերը, ինչն անխուսափելիորեն ազդելու է գիտելիքների որակի վրա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծ Իրանի նախագահը իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենար է ներկայացրել Զգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըՆա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպան Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են8 ժամ ջուր չի լինելու Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դի Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն ՄարուքյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան Ենոքյանին Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունըԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավոր կա Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է. ն դա անում է ՀՀ-ն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար. Աշոտյան «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Ագարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան