Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կրթական համակարգը ներկայում բախվում է բազմաչափ և խոր ճգնաժամի, որը ստեղծում է ռիսկերի մի ամբողջ համակարգ՝ սպառնալով ոչ միայն կրթության որակին, այլև պետականության հիմնարար հիմքերին և ազգային ինքնության պահպանմանը։ Հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում ազգային բաղադրիչի՝ կրթությունից դուրս մղման գործընթացը, որի նկատմամբ հասարակությունը հիմնականում անտարբերություն է դրսևորում, սակայն սա հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ մեր ինքնության պահպանման տեսանկյունից։ Սրան գումարենք դասագրքերի պակասը, դրանց, մեղմ ասած, թերությունները և այլն, պատկերն առավել կամբողջանա: Այս հարցերին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Սակայն կրթության ոլորտի ամենասուր և անմիջական սպառնալիքներից մեկը կապված է Հայաստանում արձանագրվող խոր ժողովրդագրական ճգնաժամի և դրա հետևանքով դպրոցների փակման հեռանկարների հետ։ Փորձագետներն արդեն իսկ ահազանգում են՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին մոտ 230 դպրոց կարող է իր դռները փակել, ինչը պայմանավորված է բազմաթիվ բնակավայրերում, հատկապես գյուղական համայնքներում աշակերտների ծայրաստիճան քիչ թվաքանակով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ փակվելու են հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Սակայն այս գյուղերն, ունենալով փոքր բնակչություն, միևնույն ժամանակ Հայաստանի համար ունեն ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակություն։ Դրանք երկրի պաշտպանական համակարգի առաջնագծում են, և այդտեղ կյանքի պահպանումը հանդիսանում է նաև պետության ֆիզիկական ներկայության երաշխիքը։ Հետևաբար, դպրոցների փակումը նման բնակավայրերում փաստացի նշանակում է տվյալ տարածքի դատարկում, ինչը անուղղակիորեն կարող է հանգեցնել սահմանային տարածքների կորստի ռիսկերի աճին։

Մի շարք գյուղերում արդեն իսկ դպրոցների միավորումներ են իրականացվում, սակայն այդ քայլը հաճախ չի լուծում խնդիրը, այլ միայն ժամանակավորապես հետաձգում է անխուսափելին՝ գյուղական համայնքների ապագայի նկատմամբ անորոշության խորացումը։ Այս պարագայում Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրը շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Հայաստանում, կարծես, դեռևս չկա պահի լրջության գիտակցումը, և խնդրի լուծումը հաճախ սահմանափակվում է միայն վարչարարական որոշումներով՝ առանց խնդրի արմատների խոր վերլուծության և համակարգային մոտեցման։ Մինչդեռ դրա համար պահանջվում է ոչ միայն կրթական ծրագրերի բարեփոխում, այլև համալիր տարածքային զարգացման քաղաքականություն, որի նպատակը պետք է լինի երիտասարդներին իրենց համայնքներում պահելը։

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն ոչ միայն բնակության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն, այլև կկենտրոնանան համայնքների տնտեսական զարգացման վրա։ Երիտասարդները պետք է ունենան աշխատատեղեր, կայուն եկամուտ, ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորություն իրենց հայրենի գյուղերում կամ քաղաքներում՝ առանց ստիպված լինելու տեղափոխվել մարզկենտրոններ կամ մայրաքաղաք, ու շահագրգռված չլինեն նաև իրենց երկիրը լքելու հարցում։ Աշխատատեղերի ստեղծումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, գազաֆիկացումը, ինտերնետ կապի որակը և զվարճանքի ու հանգստի գոտիների առկայությունը այն գործոններն են, որոնք կարող են կանգնեցնել արտագաղթը և ապահովել բնակչության վերարտադրությունը։

Դպրոցների փակումը, սակայն, իր հետ բերում է նաև լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքներ, որոնք առավել ցավալի են տվյալ համայնքների բնակիչների համար։ Ըստ որոշ տվյալների, դպրոցների փակման արդյունքում ավելի քան 2400 աշխատակից, այդ թվում՝ ուսուցիչները և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, կդառնան գործազուրկ։ Այնինչ, փոքր համայնքներում դպրոցը հաճախ հանդիսանում է ոչ միայն կրթական, այլև մշակութային և սոցիալական կյանքի կենտրոն։ Նրանց գործազրկությունը կհանգեցնի ոչ միայն ընտանեկան բյուջեների կրճատմանը, այլև համայնքի մտավոր ներուժի կորստին։

Մի խոսքով, դպրոցի փակումը ստեղծում է սահմանամերձ բնակավայրերի դատարկման համար «իդեալական» պայմաններ։ Ծնողները, հայտնվելով այն իրավիճակում, որ իրենց երեխաները չունեն իրենց համայնքում դպրոց հաճախելու հնարավորություն, շահագրգռված կլինեն ամբողջ ընտանիքով տեղափոխվել ավելի մեծ բնակավայրեր կամ մարզկենտրոններ, որտեղ կա կրթական հաստատություն։ Սա ստեղծում է միգրացիայի մի նոր ալիք, որն ուղղված է դեպի քաղաքներ, ինչն էլ ավելի է խորացնում գյուղական բնակավայրերի բնակչության կրճատման խնդիրը և հանգեցնում է այդ տարածքների անմարդաբնակ դառնալու ռիսկին։

Դպրոցների միավորման կամ աշակերտների՝ այլ դպրոցներ տեղափոխելու գործընթացը այլ խնդիրներ ևս ստեղծում է, որոնք հաճախ անտեսվում են որոշումներ կայացնելիս։ Աշակերտների տեղափոխման կազմակերպումը բարդ է՝ հատկապես հաշվի առնելով տարրական և բարձր դասարաններում դասաժամերի ոչ համաչափ բաշխումը։ Տարբեր տարիքի երեխաներին միևնույն ժամանակ դպրոց հասցնելը և տուն վերադարձնելը լոգիստիկ խնդիր է, որը պահանջում է հատուկ ավտոբուսային երթուղիների կազմակերպում, ինչը հաճախ բացակայում է կամ իրականացվում է անորակ մակարդակով։

Մյուս կարևոր գործոնը վատ եղանակային պայմաններն են։ Ձմռանը բազմաթիվ փոքր գյուղերում ճանապարհները նույնիսկ ժամանակին չեն մաքրվում ձյունից, ինչը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ցածր մակարդակի հետ մեկտեղ դառնում է անհաղթահարելի խոչընդոտ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է երաշխավորել երեխաների անվտանգությունը և դպրոց հասնելու կանոնավորությունը, երբ ճանապարհները ծածկված են ձյունով ու սառույցով, և տրանսպորտային միջոցները չեն կարողանում անխոչընդոտ երթևեկել։ Այս պայմաններում երեխաները ստիպված են բաց թողնել դասերը, ինչն անխուսափելիորեն ազդելու է գիտելիքների որակի վրա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՄտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՊարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Կինը մահացել է պարանով ցատկելուց հետո, որը մոռացել էին կապելՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալու