Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունները առանձնանում են հատկապես տարածաշրջանային հակամարտության վերածվելու բնույթով։ Եվ այն, որպես համակարգային վերափոխումների արագացուցիչ, փոխում է ուժերի դասավորությունը, պատերազմի բնույթը, դաշինքների տրամաբանությունը և նույնիսկ ինքնիշխանության մասին դասական պատկերացումները։

Այս պատերազմը, անկախ նրանից՝ լիարժեք լայնածավալ ցամաքային ռազմական գործողությունների է վերածվում, թե ոչ, արդեն իսկ դրսևորվում է որպես նոր աշխարհակարգի ձևավորման «լաբորատորիա», որտեղ փորձարկվում են 21-րդ դարի ռազմաքաղաքական նոր մեխանիզմները։ Իսկ այս իրավիճակի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործ ունենք ոչ թե դասական «պետություն–պետություն» պատերազմական մոդելի, այլ բազմաշերտ ռազմավարական հակամարտության հետ, որտեղ ռազմական գործողությունները միայն մեկ բաղադրիչն են։

Իրանի դեմ գործողությունները ներառում են միաժամանակ ռազմական հարվածներ, տնտեսական ճնշումներ, տեխնոլոգիական սահմանափակումներ, կիբերհարձակումներ, տեղեկատվական պատերազմ և տարածաշրջանային պրոքսի ուժերի միջոցով ազդեցության մրցակցություն։ Իսկ գործողությունների դաշտը բավական ընդարձակ է, քանի որ ընդգրկում է գրեթե ողջ տարածաշրջանը՝ Իսրայելից մինչև Պարսից ծոցի երկրներ։ Այս հակամարտությունը ցույց է տալիս, որ 21-րդ դարի պատերազմները գնալով հեռանում են զանգվածային զորքերի բախումից և տեղափոխվում են ճշգրտության, տեխնոլոգիայի և վերահսկվող էսկալացիայի դաշտ։

Իսրայելի ռազմավարությունը հիմնված է կանխարգելիչ հարվածների դոկտրինի վրա, որը նպատակ ունի ոչ թե պարտության մատնել հակառակորդին դասական իմաստով, այլ կանխել նրա ռազմավարական կարողությունների հասունացումը։ Իրանի դեպքում հիմնական թիրախը միջուկային ծրագրի, հրթիռային ենթակառուցվածքների և տարածաշրջանային ազդեցության ցանցերի սահմանափակումն է։ ԱՄՆ-ի մասնակցությունն էլ ընդգծում է նոր երևույթ՝ «հեռավար գերիշխանություն», երբ գերտերությունը կարող է ուղղակիորեն չմտնել պատերազմ, բայց որոշիչ դեր ունենալ ռազմական, հետախուզական և տեխնոլոգիական աջակցության միջոցով։

Միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր երևույթներից մեկը դաշինքների ճկունությունն է։ Եթե սառը պատերազմի ժամանակ աշխարհը բաժանված էր հստակ բլոկների, ապա այժմ ձևավորվում են ժամանակավոր շահերի վրա հիմնված կոալիցիաներ։ Արաբական մի շարք պետություններ, որոնք պատմականորեն հակասություններ ունեին Իսրայելի հետ, այսօր Իրանի աճող ազդեցությունը դիտարկում են որպես ընդհանուր սպառնալիք, ինչը հանգեցրել է լուռ մերձեցումների։ Արաբական երկրները կոնկրետ վնասներ են կրում Իրանի հարվածների արդյունքում ու դրա հետ կապված ձևավորում են իրենց դիրքորոշումը։ Սա տարածաշրջանում ստեղծում է աննախադեպ իրավիճակ, որտեղ նախկին հակառակորդները համագործակցում են անվտանգության հարցերում՝ առանց պաշտոնական դաշինքների ձևավորման։

Այս պատերազմը նաև բացահայտում է «միջուկային շեմի քաղաքականության» նոր փուլը։ Իրանն այն պետություններից մեկն է, որը ձգտում է հասնել միջուկային կարողությունների սահմանագծին՝ առանց պաշտոնապես միջուկային զենք ունենալու։ Արդյունքում ձևավորվում է ռազմավարական անորոշություն, որը դառնում է զսպման գործիք։ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են կանխել այդ շեմի հատումը՝ հասկանալով, որ միջուկային հավասարակշռության փոփոխությունը կվերաձևավորի ամբողջ Մերձավոր Արևելքը։ Սա ցույց է տալիս, որ ապագայի հակամարտությունները հաճախ լինելու են ոչ թե միջուկային զենքի օգտագործման, այլ դրա ձեռքբերման հնարավորության շուրջ։

Մեկ այլ կարևոր առանձնահատկություն է պատերազմի ապակենտրոնացումը։ Իրանը հազվադեպ է ուղիղ ռազմական բախման գնում, փոխարենն օգտագործում է տարածաշրջանային գործընկերների և զինված խմբավորումների ցանց՝ Լիբանանից մինչև Եմեն և Իրաք։ Այսպիսով, ստեղծվում է «ցանցային պատերազմ», որտեղ հակառակորդի վրա ճնշումը իրականացվում է միաժամանակ մի քանի ճակատներով։ ԱՄՆ-ն և Իսրայելը ստիպված են պայքարել ոչ թե մեկ բանակի, այլ ազդեցության ամբողջ համակարգի դեմ։

Սա միջազգային հարաբերություններում նոր իրողություն է, երբ պետության հզորությունը չափվում է ոչ միայն սեփական բանակով, այլ նրա ազդեցության ցանցի լայնությամբ։

Տեխնոլոգիական գործոնը ևս հիմնարար նորություն է։ Անօդաչու սարքերը, արհեստական բանականության վրա հիմնված հետախուզությունը, կիբերհարվածները և տեղեկատվական մանիպուլ յացիաները պատերազմը դարձնում են ավելի արագ, ավելի անտեսանելի և ավելի անկայուն ու անկանխատեսելի։ Պատերազմի ժամանակ ալգորիթմական վերլուծությունների հիման վրա որոշումները կարող են ընդունվել վայրկյանների ընթացքում, ինչը նվազեցնում է քաղաքական վերահսկողության ավանդական մեխանիզմները։ Սա առաջացնում է տեխնոլոգիական սխալ հաշվարկների միջոցով լայնածավալ էսկալացիայի հավանականության նոր վտանգ։

Տնտեսական պատերազմի դերը ևս աննախադեպ է։ Սանկցիաները դարձել են ռազմական գործողությունների համարժեք գործիք։ Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները նպատակ ունեն ոչ միայն թուլացնել տնտեսությունը, այլև վերաձևել հասարակական և քաղաքական ներքին հավասարակշռությունը։ Այս համատեքստում պատերազմը տեղափոխվում է նաև ֆինանսական համակարգեր, էներգետիկ շուկաներ և մատակարարման գլոբալ շղթաներ։ Նավթի գների տատանումները, ծովային երթուղիների անվտանգությունը և էներգետիկ մատակարարումների քաղաքականացումը վկայում են, որ ռազմական հակամարտությունները վերածվում են համաշխարհային տնտեսական ռիսկերի հիմնական աղբյուրի։

Այս դիմակայությունը մյուս կողմից էլ ցույց է տալիս միջազգային իրավունքի աստիճանական թուլացումը։ Կանխարգելիչ հարվածների, գաղտնի գործողությունների և սուվերեն տարածքներում իրականացվող թիրախային հարձակումների աճը ցույց է տալիս, որ անվտանգության տրամաբանությունը գերակայում է իրավական սահմանափակումների նկատմամբ։ Պետություններն ավելի հաճախ արդարացնում են ռազմական գործողությունները ազգային անվտանգության լայն մեկնաբանությամբ, ինչը ձևավորում է նախադեպային քաղաքականություն և խարխլում պատերազմ և խաղաղություն տարբերակելու դասական չափանիշները։

Մեծ տերությունների մրցակցության համատեքստում այս պատերազմը դառնում է նաև գլոբալ ուժային բալանսի փորձարկում։ Չինաստանը և Ռուսաստանը, չմտնելով ուղիղ հակամարտության մեջ, շահագրգռված են ԱՄՆ-ի ռեսուրսների կենտրոնացմամբ Մերձավոր Արևելքում, քանի որ դա թուլացնում է Վաշինգտոնի հնարավորությունները այլ տարածաշրջաններում։ Այսպիսով, Իրանի շուրջ լարվածությունը վերածվում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման բաղադրիչի, որտեղ տարածաշրջանային պատերազմները դառնում են համաշխարհային մրցակցության միջնորդավորված դաշտեր։

Միաժամանակ այս հակամարտությունն ընդգծում է գլոբալ անվտանգության պարադոքսը։ Որքան ավելի զարգացած են ռազմական տեխնոլոգիաները և զսպման մեխանիզմները, այնքան մեծանում է սահմանափակ, բայց մշտական բախումների հավանականությունը։ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են վերահսկվող էսկալացիայի միջոցով պահպանել տարածաշրջանային հավասարակշռությունը, իսկ Իրանը՝ ասիմետրիկ պատասխաններով բարձրացնել հակառակորդի գործողությունների արժեքը։

Փաստացի, պետությունների ինքնիշխանությունը վերաիմաստավորվում է, դաշինքները դառնում են ճկուն, պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական, այլ տեխնոլոգիական, տնտեսական և տեղեկատվական համակցություն։ Միջազգային հարաբերությունները շարժվում են դեպի ավելի անկանխատեսելի, բազմաբևեռ և ցանցային համակարգ, որտեղ պատերազմը այլևս բացառություն չէ, այլ քաղաքականության շարունակական գործիք՝ մշտական ճնշման, մրցակցության և վերաձևավորման պայմաններում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելի պայքարը «Հեզբոլլահի» և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել․ Նեթանյահու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կենտրոնանում է խաղաղության և անվտանգության հարցերի վրա SpaceX-ի մուլտիտրիլիոնանոց IPO-ն հարյուրավոր մարդկանց կվերածի մուլտիմիլիոնատերերի. ինչի՞ վրա նրանք կծախսեն այդ փողը Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթները 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ Արտակարգ դեպք՝ Երևանում 3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը վերաբացել է օդային տարածքը ուղևորատար չվերթների համար Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան «Honda Elysion»-ը բախվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրավոր Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին Ջուր չի լինելու հունիսի 9-ին և 10-ին Սպերցյանը նշել է 26-ամյակը Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լեւոն Ազիզյան Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ Արման Թաթոյան Ջրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր «Խորհրդավոր ընթրիք». նոր նախագիծ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն ՄարուքյանՏաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի մոտ հարձակվել են տանկերի վրա Yerevan Wine Days-ի հոբելյանական ամփոփումը․ ինչպես անցավ և ինչով առանձնացավ Հայաստանի գլխավոր գինու փառատոնը Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած 8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղել Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 3 տուժած FlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և Կազան Իսրայելը և Իրանը դադարեցնում միմյանց հարվածելը Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման համար. ՀՀ նախագահ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի «ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԵրևանի գինու օրեր. 10-րդ հոբելյանական փառատոնը Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Հայտնաբերվել է 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Մարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայող Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը