Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպերցյանը նշել է հավաքականի գլխավոր բացը

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Спорт-Экспресс» պարբերականին՝ անդրադառնալով ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ հարաբերություններին, թիմում առկա խնդիրներին, Ռուսաստանի հավաքականի փոխարեն Հայաստանն ընտրելու որոշմանը և Կրիշտիանու Ռոնալդուի հետ խոսակցությանը։

-Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, դատելով ամեն ինչից, բարդ բնավորություն ունի և արդեն հասցրել է կոնֆլիկտ ունենալ Նաիր Թիկնիզյանի հետ: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները նրա հետ:

-Լավ հարաբերություններ են: Այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ֆուտբոլիստի և մարզչի միջև: Հարգալից:

-Ինչո՞ւ տարեցտարի Հայաստանի հավաքականին, չնայած անհատապես շատ ուժեղ խաղացողների առկայությանը, չի հաջողվում թիմային հաջողության հասնել:

-Կարծում եմ՝ խնդիրը նաև սեփական երկրի համար խաղալու պատասխանատվության մեջ է։ Եվ որոշ մրցակիցների հետ մակարդակների տարբերության… Բարդ է խաղալ, օրինակ, Պորտուգալիայի դեմ: Ինչպե՞ս խաղալ նրանց դեմ: Միայն այն դեպքում, եթե մի կողմ դնես բոլոր մտքերդ:

Ինձ թվում է՝ շատ կարևոր է հոգեբանությունը: Պետք է հասկանալ, որ խաղադաշտում բոլորը հավասար են: Այո, միգուցե նրանք ավելի խելացի են, ավելի ուժեղ, խաղում են թոփ առաջնություններում: Բայց դա հոգեբանական պահ է։ Միևնույնն է, պետք է հակահարված տալ, պայքարել, կռվել: Բայց երբ դու հասկանում ես, որ մրցակիցդ ոչ թե մեկ, այլ տասը գլուխ բարձր է քեզնից, բայց նույնիսկ չես էլ պայքարում և ցանկություն չես ցուցաբերում ինչ-որ բան անելու… Ես դա պարզապես չեմ հասկանում: Դա այն է, ինչ մեզ պակասում է՝ մարզական չարությունը, հաղթանակների հանդեպ քաղցը: Իրականում հիմա թիմում շատ երիտասարդ տղաներ կան, և մենք պետք է նրանց հասցնենք, որ խաղադաշտում ամեն ինչ հնարավոր է: Պետք է վերացնել վախը: Սխալվելու վախն առհասարակ ամենավատ բանն է ֆուտբոլում:

-Դուք շատ լավ լուսանկար ունեք Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ինչի՞ մասին էիք խոսում:

-Ֆուտբոլի մասին: Ես նրան ասացի, որ այլևս գոլ չի խփի մեզ: Ճիշտ է, այդ պահին նա արդեն երկու գոլ էր խփել… Բայց այլևս չխփեց: Իսկ իմ խոսքերից անմիջապես հետո նա մի դրվագ ունեցավ, երբ գնդակը սանտիմետրերով շեղ անցավ դարպասաձողից: Ես նրան ասացի. «Դե, ես ասում էի»:

-Հաշվի առնելով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընդլայնումը, հավատո՞ւմ եք, որ Հայաստանի հավաքականի հետ կխաղաք որևէ խոշոր մրցաշարում:

-Իհարկե: Ամեն ինչ մեր ձեռքերում և ոտքերում է: Ուզում եմ մարդկանց տոն պարգևել և ինքս էլ զգալ այդ ամենը: Երբ հագնում ես հավաքականի մարզաշապիկը, ամեն ինչ փոխվում է: Երբ մենք հաղթում ենք, տեսնում ենք մարդկանց ուրախությունը և հպարտությունը թիմի համար՝ հույզերը համակում են: Հավաքականում խաղալը մեծ պատիվ է: Ես լաց էի լինում, երբ խփեցի առաջին գոլս հավաքականի կազմում: Ազգային թիմ յուրաքանչյուր հրավեր ընդունում եմ մեծ ուրախությամբ:

-Երբևէ չե՞ք զղջացել, որ ժամանակին ընտրել եք Հայաստանի հավաքականը:

-Ոչ: Այո, բարդ է: Այո, պարտվում ենք: Բայց ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ: Կարծում եմ՝ վաղ թե ուշ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Վստահություն կա դրանում, և ես ոչ մի բանի համար չեմ զղջում:

-Գոնե մեկ անգամ Միխայիլ Գալակտիոնովի հետ քննարկե՞լ եք այն փաստը, որ Ձեզ չհրավիրեցին Ռուսաստանի երիտասարդական հավաքական, ինչից հետո Դուք որոշում կայացրիք խաղալ Հայաստանի կազմում:

-Ոչ, երբեք: Ես սկսել եմ խաղալ Հայաստանի հավաքականում 2021 թվականին: Ես ոչ մի ցուցակում չկայի, երբ Ռուսաստանի երիտասարդական հավաքական մրցաշարի էին հրավիրում նրանց, ում երբեք չէին հրավիրել: Ես, կարծես թե, այն ժամանակ ՖԱԼ-ի (Ռուսաստանի առաջին լիգա) լավագույն ռմբարկուն էի… Կամ լավագույններից մեկը: Մենք հարազատներով նայեցինք, ցուցակներում ինձ չտեսանք: Դա վերջնական պահն էր, որից հետո որոշումը կայացվեց:

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կտրված ձեռքս բռնած հասել եմ հիվանդանոց»․ Մարտիրոս Հովսեփյան «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանՀայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդու Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը Անդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր 38-ամյա կինը ապակիով այլանդակել է քրոջ դեմքըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՌԴ-ն ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները Ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում երկրի վարչապետըԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՄայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԹոշակառուների համար փոփոխություններ կլինենԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ադրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հարսն ու փեսան հարսանիքի ժամանակ ծեծկռտուք են սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎթար է. ջուր չի լինելու Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը