«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի Սարգսյան
ՎԻԴԵՈ«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ներկայացրել է նախաձեռնության քաղաքական ծրագրի՝ վարկառուներին ուղղված առաջարկը։
«Այսօր հազարավոր ընտանիքներ և ձեռնարկություններ խեղդվում են վարկերի բարձր տոկոսադրույքներից։ Մենք առաջարկում ենք համակարգային փոփոխություն՝ գրեթե կրկնակի չափով տոկոսադրույքների կրճատում. Սպառողական վարկեր՝ մինչև 12%, Հիպոթեքային և բիզնես վարկեր՝ 5–7%, Սա կթեթևացնի քաղաքացիների ֆինանսական բեռը և կխթանի փոքր ու միջին բիզնեսի զարգացումը։ Լուծումը պարզ է՝ պետական պարտատոմսերի թողարկման ծավալների կրճատում և վենչուրային հիմնադրամների ստեղծում։ Վարկը ոչ թե խոչընդոտ է, այլ առաջընթացի հնարավորություն»,-նշել է Սարգսյանը։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



