Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գարնանն Առաջին ալիքը խոստանում է լինել աննախադեպ և շատ հետաքրքիր։ Եթերում լինելու են մասշտաբային նախագծեր, նոր մեկնաբանմամբ վերադառնալու են նաև ծանոթ ու սիրելի հաղորդումները։ 

Բազմաժանր հեռուստախաղեր, երաժշտություն, նորաձևություն և ոճ, արտասահմանյան և սեփական արտադրության ֆիլմեր, քաղաքական-վերլուծական հաղորդումներ:

Tert.am Life-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյան-ը նշեց, որ գարնանը եթերը լի կլինի նոր և արդեն սիրված նախագծերով.

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել ժամանակակից ձևաչափերին և բազմազանությանը, որպեսզի մեր հեռուստադիտողները յուրաքանչյուր օր ինչ-որ նոր բան գտնեն»։ Սպասվող ամենախոշոր նախագիծը ինտելեկտուալ հեռուստախաղն է՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», որը կիրականացվի Sony Pictures Entertainment-ի հետ համագործակցությամբ: Մրցանակային ֆոնդը այս տարի բացառիկ է՝ 10 միլիոն դրամ: Հաղորդմանը մասնակցելու համար հայտագրումն արդեն բաց է և կտևի մինչև մարտի 20-ը։

«Մրցաշարն այս տարի բացառիկ է ոչ միայն մրցանակային ֆոնդով, այլ նաև ինտելեկտուալ հարցերի բարձր մակարդակով։ Մենք ցանկանում ենք, որ այն լինի բոլորի համար հետաքրքիր»,- հավելեց Լուսինե Թորոսյանը:

Նոր եթերաշրջանում կհայտնվեն նաև երաժշտական ժամանցային «Նոտա-նոտա» նախագիծը, որը կվարի Արսեն Գրիգորյան, և կներկայացնի նոր խաղեր ու ինտերակտիվ մթնոլորտ:

«Շապիկին» հաղորդումը կվարի Լուսինե Թովմասյանը, որտեղ կներկայացվեն կանանց թեմաները, նորաձևությունը և զրույցներ հայտնի հյուրերի հետ:

Հեռուստաեթերը կհարստացնեն «Դեպքի վայրում»՝ դետեկտիվ ժանրի ժամանցային խաղը, որտեղ հյուրերը կփորձեն բացահայտել խորհրդավոր դեպքերը և հանցագործություններ:  Ավելի մեծ մասշտաբով եթեր է վերադառնում «Առաջին ստուդիա» երաժշտական նախագիծը՝ նոր կատարումներով և մեկնաբանություններով, առաջին հեռուստափոդքաստը՝ «Մյուս կողմից», մոտիվացիոն «Դու կարող ես» հաղորդաշարը, Հրաչուհի Ութմազյանի՝ «Հանդիպում առաջինում» հաղորդաշարը՝ նոր ձևաչափով, ինչպես նաև «Կարևոր գործ» նախագիծը, որը  կբացահայտի ու կներկայացնի հասարակությանը աննկատ, բայց կարևոր մասնագիտություններ: 

«Նոր նախագծերը ստեղծված են այնպես, որ ամենատարբեր խմբերի համար հետաքրքիր լինեն՝ երեխաներից մինչև մեծահասակներ։ Կան սպորտային, մշակութային, երաժշտական, դետեկտիվ և մոտիվացիոն նախագծեր, որոնք հեռուստադիտողներին կպարգևեն ոչ միայն ժամանց, այլ նաև օգտակար տեղեկատվություն»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Թորոսյանը:

Հեռուստադիտողները կտեսնեն նաև սպորտային կարևոր հեռարձակումներ՝ ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային հանդիպումները:

Նրա խոսքով՝ «Դեպի դասական Եվրատեսիլ»-ը կլինի մարտ ամսին, իսկ մինչև հունիս նոր հաղորդմամբ «Դասական Եվրատեսիլ. Ետնաբեմ» կտեսնենք ամբողջ նախապատրաստական ընթացքը: 

Հունիսի 6-ին Հայաստանը կհյուրընկալի  «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը, որի ընթացքը կներկայացվի առանձին հաղորդմամբ՝ ցույց տալով Հայաստանի պատվիրակի նախապատրաստական փուլերն ու Հանրային հեռուստաընկերության կազմակեպչական նախապատրաստական աշխատանքները:

Ամփոփելով՝ Լուսինե Թորոսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության գարնանային նոր եթերաշրջանը հեռուստադիտողներին խոստանում է նոր, բազմազան, ժամանցային և կրթական բովանդակություն, ինչպես նաև սիրելի հաղորդումների վերադարձ նոր ձևաչափերով:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանՍումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Հայտնի բլոգերը հոսպիտալացվել է երեք սրտի կաթվածից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ Արժե՞ այսօր դոլար խնայել․ ինչպես կփոխվի տարադրամը շուկայումՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանՀանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՄի օգտագործեք Տերաֆլյու, քանի դեռ չգիտեք նրա իրական վտանգների մասինՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանԱնհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Ով է երեկ զոհված զինծառայողը Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Ավելի վատ, քան օղին․ որն է լյարդը քայքայող ամենավատ սնունդըԿյանքից անժամանակ հեռացել է Հռիփսիմե Սուրենի ՆազարյանըԱղոթք նեղության ժամին Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ապրիլի 16-ին գազ չի լինելու Հենրի Ավագյանը՝ «Փյունիկի» ռեկորդակիր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ խոսնակ Հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ ԱլեքսանյանԱրման Ծառուկյանի անկասելի վերելքը. հայ մարտիկն ամրապնդում է դիրքերը UFC-ի էլիտայում 500 մարզիկ՝ 30 երկրից․ Երևանը կընդունի Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը Մերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՄահացել է զինծառայող Նարեկ Հակոբյանը․ ՊՆ Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցեր Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Հարթավան-Շենավան խաչմերուկում «Opel Vectra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով կրած վնասների մասին Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան20-ամյա Սինդարովը՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող Ապրիլի 16-ին ջուր չի լինելու ՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ Կարապետյան