Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գարնանն Առաջին ալիքը խոստանում է լինել աննախադեպ և շատ հետաքրքիր։ Եթերում լինելու են մասշտաբային նախագծեր, նոր մեկնաբանմամբ վերադառնալու են նաև ծանոթ ու սիրելի հաղորդումները։ 

Բազմաժանր հեռուստախաղեր, երաժշտություն, նորաձևություն և ոճ, արտասահմանյան և սեփական արտադրության ֆիլմեր, քաղաքական-վերլուծական հաղորդումներ:

Tert.am Life-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյան-ը նշեց, որ գարնանը եթերը լի կլինի նոր և արդեն սիրված նախագծերով.

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել ժամանակակից ձևաչափերին և բազմազանությանը, որպեսզի մեր հեռուստադիտողները յուրաքանչյուր օր ինչ-որ նոր բան գտնեն»։ Սպասվող ամենախոշոր նախագիծը ինտելեկտուալ հեռուստախաղն է՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», որը կիրականացվի Sony Pictures Entertainment-ի հետ համագործակցությամբ: Մրցանակային ֆոնդը այս տարի բացառիկ է՝ 10 միլիոն դրամ: Հաղորդմանը մասնակցելու համար հայտագրումն արդեն բաց է և կտևի մինչև մարտի 20-ը։

«Մրցաշարն այս տարի բացառիկ է ոչ միայն մրցանակային ֆոնդով, այլ նաև ինտելեկտուալ հարցերի բարձր մակարդակով։ Մենք ցանկանում ենք, որ այն լինի բոլորի համար հետաքրքիր»,- հավելեց Լուսինե Թորոսյանը:

Նոր եթերաշրջանում կհայտնվեն նաև երաժշտական ժամանցային «Նոտա-նոտա» նախագիծը, որը կվարի Արսեն Գրիգորյան, և կներկայացնի նոր խաղեր ու ինտերակտիվ մթնոլորտ:

«Շապիկին» հաղորդումը կվարի Լուսինե Թովմասյանը, որտեղ կներկայացվեն կանանց թեմաները, նորաձևությունը և զրույցներ հայտնի հյուրերի հետ:

Հեռուստաեթերը կհարստացնեն «Դեպքի վայրում»՝ դետեկտիվ ժանրի ժամանցային խաղը, որտեղ հյուրերը կփորձեն բացահայտել խորհրդավոր դեպքերը և հանցագործություններ:  Ավելի մեծ մասշտաբով եթեր է վերադառնում «Առաջին ստուդիա» երաժշտական նախագիծը՝ նոր կատարումներով և մեկնաբանություններով, առաջին հեռուստափոդքաստը՝ «Մյուս կողմից», մոտիվացիոն «Դու կարող ես» հաղորդաշարը, Հրաչուհի Ութմազյանի՝ «Հանդիպում առաջինում» հաղորդաշարը՝ նոր ձևաչափով, ինչպես նաև «Կարևոր գործ» նախագիծը, որը  կբացահայտի ու կներկայացնի հասարակությանը աննկատ, բայց կարևոր մասնագիտություններ: 

«Նոր նախագծերը ստեղծված են այնպես, որ ամենատարբեր խմբերի համար հետաքրքիր լինեն՝ երեխաներից մինչև մեծահասակներ։ Կան սպորտային, մշակութային, երաժշտական, դետեկտիվ և մոտիվացիոն նախագծեր, որոնք հեռուստադիտողներին կպարգևեն ոչ միայն ժամանց, այլ նաև օգտակար տեղեկատվություն»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Թորոսյանը:

Հեռուստադիտողները կտեսնեն նաև սպորտային կարևոր հեռարձակումներ՝ ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային հանդիպումները:

Նրա խոսքով՝ «Դեպի դասական Եվրատեսիլ»-ը կլինի մարտ ամսին, իսկ մինչև հունիս նոր հաղորդմամբ «Դասական Եվրատեսիլ. Ետնաբեմ» կտեսնենք ամբողջ նախապատրաստական ընթացքը: 

Հունիսի 6-ին Հայաստանը կհյուրընկալի  «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը, որի ընթացքը կներկայացվի առանձին հաղորդմամբ՝ ցույց տալով Հայաստանի պատվիրակի նախապատրաստական փուլերն ու Հանրային հեռուստաընկերության կազմակեպչական նախապատրաստական աշխատանքները:

Ամփոփելով՝ Լուսինե Թորոսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության գարնանային նոր եթերաշրջանը հեռուստադիտողներին խոստանում է նոր, բազմազան, ժամանցային և կրթական բովանդակություն, ինչպես նաև սիրելի հաղորդումների վերադարձ նոր ձևաչափերով:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Երբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Նրանք փորձում են իրենց բոլոր ձախողումները արդարացնել. Սամվել Կարապետյան Ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կտրված ձեռքս բռնած հասել եմ հիվանդանոց»․ Մարտիրոս Հովսեփյան «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանՀայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդու Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը Անդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր 38-ամյա կինը ապակիով այլանդակել է քրոջ դեմքըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՌԴ-ն ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները Ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում երկրի վարչապետըԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՄայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԹոշակառուների համար փոփոխություններ կլինենԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ադրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ»