Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում գլխավոր միջոցառմանը՝ գալա համերգին, որի համար կառավարությունը 106 մլն դրամ է հատկացրել: Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Մենք տեղեկացրել էինք, որ գրավոր մի քանի հարց էինք ուղղել նվագախմբին, սակայն պատասխան չենք ստացել: Թերթի հետ կապ հաստատեցին նվագախմբից և տեղեկացրեցին, որ դեռևս փետրվարի 12-ին պատասխան ուղարկել են էլեկտրոնային փոստով: Փաստացի, նվագախումբը չի խուսափել պատասխանից, պարզապես տեխնիկական պատճառներով պատասխանը մեզ չի հասել: Մենք խնդրեցինք նորից ուղարկել պատասխանը, և այն ներկայացնում ենք ստորև:

Մասնավորաբար, հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել հրավիրել հենց դաշնակահար Լանգ Լանգին, նվագախմբից պատասխանել են. «Չինական ծագում ունեցող ամերիկացի դաշնակահար Լանգ Լանգը աշխարհի  լավագույն դաշնակահարներից է, մեր ժամանակների ամենաազդեցիկ և հայտնի երաժիշտներից մեկը։

Նա ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի հետ աշխարհի լավագույն բեմերում։ Լանգ Լանգը օրեր առաջ ելույթ ունեցավ Միլանում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Մեծ ձեռքբերում է, որ Լանգ Լանգը համաձայնել է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբել յանական համերգաշրջանի գլխավոր համերգին, որը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար բացառիկ առիթ է իր հոբել յանը և անցած 20-ամյա ճանապարհն արժևորելու բարձրարվեստ այս համագործակցությամբ։ Լանգ Լանգի՝ Հայաստան կատարելիք այցը կարևոր է ոչ միայն մեր երկրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, այլև այն տարածաշրջանային մասշտաբի խոշոր մշակութային իրադարձություն է, որը զգալիորեն կխթանի մշակութային տուրիզմը (համերգին սպասվում է հանդիսատես Վրաստանից, ՌԴ-ից և այլ երկրներից)»։

Ինչ վերաբերում է նրան, թե որքան է կազմելու դաշնակահարի հոնորարը, պատասխան չի տրվել՝ նշելով. «Լանգ Լանգի հետ պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են վերջինիս եկամուտներին, վերջինիս գաղտնիքն են, և մենք չունենք իրավասություն այն բացահայտելու»։ Այնինչ, հարցը կարևոր էր հատկապես այն առումով, որ վճարումը կատարվում է պետբյուջեից, և թափանցիկությունն այս առումով առաջնային է:

Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք տոմսերի վաճառք լինելու է, և եթե այո, ապա ի՞նչ գնային քաղաքականություն է գործելու։ «Տոմսերի վաճառքն արդեն հայտարարված է։ Համերգի տոմսերի արժեքը 5000-ից 50000 դրամի սահմաններում է»,-նշված է պատասխանում։

Իսկ կառավարության հատկացրած 106 մլն դրամը «ծածկելո՞ւ» է բոլոր ծախսերը, թե՞ նվագախումբը հովանավորներ կամ այլ միջոցներ է փնտրելու։ Այս հարցին նվագախմբից պատասխանել են. «ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է դաշնակահարի մասնակցության ծախսերի մի մասը։ Համերգը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչը ենթադրում է նաև կազմակերպչական մեծ ծախսեր։ Համերգի կազմակերպչական ծախսերը նվագախումբը պետք է ձեռք բերի ֆոնդհայթայթման միջոցով տարբեր աղբյուրներից, որպեսզի կարողանա պատշաճ կերպով իրականացնել նվագախմբի ստեղծագործական կյանքում մեծ կարևորություն ունեցող այս իրադարձությունը, որը մեծ ճանաչում է բերում նվագախմբին և մեր երկրին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը