Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական քաղաքական հարթակներում որոշ առաջնորդներ ստանում են ընդգծված աջակցություն և քաղաքական խրախուսանք, մինչդեռ այլ երկրներ կամ կառավարություններ ենթարկվում են խիստ քննադատության կամ նույնիսկ քաղաքական ճնշումների։ Եվրոպական քաղաքական քննարկումներին հետևելիս կարելի է նկատել, որ որոշ ղեկավարներ հաճախ ներկայացվում են որպես եվրոպական արժեքների կրողներ և գործընկերներ, որոնք արժանի են համակրանքի և աջակցության։

Այս համատեքստում հաճախ հիշատակվում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Միխեիլ Սաակաշվիլին, Վոլոդիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը, Մայա Սանդուն, Սալոմե Զուաբիշվիլին։ Ինչպես նկատեցիք, այս մարդկանց միավորում է միայն իրենց երկրի շահերը աշխարհաքաղաքական խոշոր ուժերի զոհասեղանին դնելը և Արևմուտքի հանձնարարականները կուրորեն կատարելը։ Այնինչ, եվրոպական քաղաքական հարթակներում այս առաջնորդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշներ, և նրանք ստանում են եվրաչինովնիկների քաղաքական աջակցությունն ու հրապարակային դրվատանքը։ Պատահական չէ, որ նրանց ելույթները, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանում բուռն ծափերի են արժանանում։

Սակայն նույն ժամանակահատվածում Եվրոպայի վերաբերմունքը այլ երկրների կամ այլ գործիչների նկատմամբ կարող է լինել զգալիորեն ավելի քննադատական։ Այս հակադրությունը հատկապես նկատելի է Վրաստանի դեպքում, հատկապես, որ վերը նշված ցանկում Վրաստանի երկու նախկին ղեկավար կա: Եվրոպական քաղաքական շրջանակներում պարբերաբար դժգոհություն է հնչում այն փաստի շուրջ, որ Վրաստանը փորձում է զարգացնել հարաբերությունները ոչ միայն եվրոպական կառույցների հետ, այլ նաև խորացնել տնտեսական և քաղաքական կապերն այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի և, ինչու չէ, նաև Չինաստանի հետ։ Վրաստանը փորձում է իր շահերն առաջ տանել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև առկա մրցակցության պայմաններում։ Սակայն եվրոպական քաղաքական շրջանակներում այսպիսի քաղաքականությունը հաճախ դիտարկվում է կասկածանքով և քննադատությամբ։

Երբ որևէ երկիր (ավելի ստույգ՝ որևէ երկրի ղեկավար, իշխող ուժ) վարում է այնպիսի քաղաքականություն, որը համընկնում է եվրոպական նեղ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների հետ, նրա նկատմամբ վերաբերմունքը սովորաբար լինում է առավել բարենպաստ։ Իսկ երբ որևէ պետության իշխանություն փորձում է վարել ավելի բազմավեկտոր կամ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, հաճախ առաջանում են քաղաքական լարվածություններ։ Այս երևույթը բնորոշ է խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բայց Եվրոպայի դեպքում այն անցնում է բոլոր սահմանները։

Դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը փոքր և միջին պետությունների համար հաճախ դիտարկվում է որպես գոյատևման ռազմավարություն։ Երբ պետությունը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունների խաչմերուկում, նրա համար բնական է փորձել կառուցել հարաբերություններ միաժամանակ մի քանի ուղղություններով։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել արտաքին կախվածությունները և ապահովել ավելի լայն տնտեսական ու քաղաքական հնարավորություններ։ Սակայն դա Եվրոպայի համար անընդունելի է։ Պատահական չէ, որ եվրոպական կառույցները հաճախ ավելի բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում այն կառավարությունների նկատմամբ, որոնք պատրաստ են անվերապահորեն աջակցել եվրոպական աշխարհաքաղաքական օրակարգին, նույնիսկ եթե այդ գործընթացում առաջանում են ներքին քաղաքական կամ սոցիալական խնդիրներ, կամ սեփական երկիրը տուժում է և դառնում է պատերազմի թատերաբեմ։ Ուկրաինան՝ ամենավառ օրինակը...

Հենց այս ֆոնի վրա էլ առաջանում է ևս մեկ կարևոր հարց՝ ի՞նչ չափով են եվրոպական կառույցները հետևողական իրենց արժեքային քաղաքականության մեջ։ Եվրոպան մշտապես ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն իր օրակարգի հիմքում են։ Սակայն քննադատները նշում են, որ այն կառավարությունները, որոնք համարվում են եվրոպական քաղաքականության գործընկերներ, քարտ բլանշ են ստանում Եվրոպայի կողմից իրենց ուզածով վարվելու համար։ Նրանք կարող են հակաժողովրդավարական քայլեր ձեռնարկել ու խախտել մարդու իրավունքները՝ բանտերը լցնելով ընդդիմադիրներին, իսկ եվրոպական կառույցներն աչք կփակեն տեղի ունեցողի առաջ։

Այս երևույթը միջազգային հարաբերություններում հայտնի է որպես «ընտրովի արժեքայնություն», երբ արժեքները կիրառվում են ոչ թե համընդհանուր սկզբունքների հիման վրա, այլ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Այս հակասությունը հատկապես զգացվում է այն ժամանակ, երբ եվրոպական կառույցները խիստ քննադատում են որոշ երկրների ներքաղաքական զարգացումները, բայց նույն մակարդակի քննադատություն չեն հնչեցնում այն երկրների նկատմամբ, որոնք համարվում են քաղաքական գործընկերներ։ Նման իրավիճակներում ստեղծվում է այն ընկալումը, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաները շատ դեպքերում օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ միջազգային հարաբերություններում ազդեցություն գործադրելու համար։ Իսկ նույն «գործընկեր» պետությունների ու նրանց ժողովուրդների ճակատագրի վրա՝ թքած...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպան Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են8 ժամ ջուր չի լինելու Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դի Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն ՄարուքյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան Ենոքյանին Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունըԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավոր կա Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է. ն դա անում է ՀՀ-ն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար. Աշոտյան «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Ագարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ Ակոպյան Անժամանակ կյանքից հեռացել է Վարդուհի ԲադալյանըԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Հայտնի երգիչը մահացու վթարի է ենթարկվել լեփ-լեցուն համերգից հետոՔանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Փոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է