Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը բամբասանքի մակարդակի բողոքներ հնչեցրեց Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմադիրների հասցեին, թե՝ «եկեք, օգնեք, փրկեք», ապա նախօրեի ասուլիսում ավելի հեռուն գնաց: Ըստ էության, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, խայտառակ և վտանգավոր միտումներ ունեցող ինքնախոստովանություններ են:

Մենք արդեն անդրադարձել ենք Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթին, որի ամբողջ իմաստը հանգում էր այն բանին, որ ինքը և իր ՔՊ-ն առաջիկա ընտրություններում կարող են իշխանազրկվել: Ու, որպեսզի ամեն գնով պահպանի իշխանությունը, «եվրոչինովնիկների» առաջ Փաշինյանը, պատկերավոր ասած, «լացուկոծ դրեց»՝ զուգահեռաբար չարախոսելով Եկեղեցու և ընդդիմության հասցեին: Բնականաբար, հնչեցնելով մերկապարանոց, «օդից վերցրած», անհիմն «մեղադրանքներ»:

Հայ բարձրաստիճան հոգևորականներին Փաշինյանը պիտակեց որպես... պատերազմամոլ, «պատերազմի կուսակցություն» ու «ԿԳԲ-ի գործակալներ»: Հայաստանի ու Արցախի գլխին ճակատագրական պատերազմ ու ռազմական բախումներ բերած Փաշինյանը... այլոց է մեղադրում պատերազմի համար: Կամ արտասանում է՝ «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ»: Հասկանալի է՝ ներկայիս եվրակառույցներում նստածներից շատերի վրա «Ռուսաստան», «Բելառուս» բառերն ամենաուժեղ գրգռիչից էլ զիլ են ազդում: Մի խոսքով, Եվրոպայի համար շատ «մոդայիկ», ակնահաճո բողոք:

Իսկ ընդհանուր առմամբ, խիստ վանող (մեղմ ասած) երևույթ էր, երբ Հայաստանի ղեկավար համարվող անձը, բացառապես հանուն իր պաշտոնն ու աթոռը պահպանելու, գնացել և օտարների մոտ վատաբանում է մեր Ազգային եկեղեցին, այլ գործիչների ու օտարներից գոնե մի ինչ-որ աջակցություն է մուրում: Աջակցություն՝ բացառապես իր անձնական իշխանությունը պահելու համար:

Ինչ վերաբերում է ինքնախոստովանական հայտարարություններին, ապա դրանք Փաշինյանն արեց նախօրեին, ասուլիսում, արդեն՝ Երևանում:

Առաջին ինքնախոստովանությունն այն էր, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ անցյալ տարվա մայիսից ինտենսիվորեն սկսած արշավը սկսել է բացառապես քաղաքական նկատառումներից ու իր (նաև՝ Ալիևի) քաղաքական շահերից ելնելով: Փաշինյանը պարզորոշ խոստովանեց. «Եկեղեցու խորանից Արցախ բառ են հնչեցնում, խաղաղություն ու օրհնություն տարածում, սակայն սա ոչ այլ ինչ է, քան կոնֆլիկտի հրահրում, պատերազմի կոչ. Եկեղեցին ստանձնել է պատերազմի կուսակցության ղեկավարումը»: Այսինքն, Փաշինյանը հայ հոգևորականներին, Հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց... հայ ու հայկական լինելու մեջ: Բայց այստեղ ավելի խոր շերտ կա, որին դեռ կհասնենք:

Մինչ այդ, արձանագրենք Փաշինյանի այդ օրվա երկրորդ ինքնախոստովանական հայտարարությունը: Նա բացեիբաց հայտարարեց, որ, այո, Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ինքն է ստիպել ազատման դիմում գրել բացառապես այն պատճառով, որ ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ նրան ոչ միայն պատմել է Սումգայիթի, Բաքվի ջարդերի, այլև Արցախի մասին: Ու դա քիչ է, մի բան էլ համարձակվել է Արցախի մասին գիրք նվիրել:

Փաշինյանը, բնականաբար, այդ ամենից ոչ միայն նյարդային «ծիկ» է ունեցել, թերևս, այլև հրահանգել է, որ թանգարան-ինստիտուտի տնօրենին անմիջապես «գործից ազատեն»: Փաշինյանն ասում է՝ «երկրի ներսում չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն»: Դա պատճառաբանություն չէ: Այլ ամենաիսկական զավեշտ: Եթե Փաշինյանն այդքան վատ էր զգալու ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցելելուց, ապա գուցե իր ԱԳՆ-ի խողովակներով արգելե՞ր, չեղարկե՞ր այցի այդ կետը: Երկրորդ. ակադեմիական (ԳԱԱ) ինստիտուտի տնօրենը հաստատ «արտաքին քաղաքականություն» չի վարում, ավելին՝ ցանկացած գիտնական, հեղինակ, ըստ հնարավորության, ազատ է իր ստեղծագործությունները, գրքերը ցանկացած այլ անձի նվիրել: Ու դրանից պատերազմներ չեն սկսվում: Այնպես որ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պաշտոնից ազատելու փաշինյանական հրամանը կամայականություն է և լիազորությունների վերազանցում:

Ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե վաղը Ալիևը կամ Էրդողանը նրանից պահանջեն հողին հավասարեցնել Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սա հռետորական հարց է, ցավոք:

Մոտեցանք վերը ակնարկված ավելի խորքային շերտերին: Ինչին ձգտում է Փաշինյանը, կամ ինչը նախանշվում է նրա հակաեկեղեցական, արցախատյաց, արարատատյաց հայտարարություններով, այն է, ինչը բնորոշվում է որպես ազգային ինքնության, պատմական ու ինստիտուցիոնալ հիշողության կազմաքանդում և ջնջում: Փաշինյանը (նաև Անկարան ու Բաքուն) երազում են առնվազն Հայաստանի հայ բնակչությանը «ֆորմատ անելու»՝ հիշողությունները զրոյացնելու, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջնջելու, ապահայացնելու մասին:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարին, ապա ակնհայտ է, որ այն բորբոքվեց անցյալ տարվա մայիսից՝ Շվեյցարիայում եկեղեցական, էկումենիկ կազմակերպությունների համաժողովում Արցախի հայկական քրիստոնեական ու պատմական ժառանգության պահպանման, Արցախի հայության՝ իր բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքի մասին Վեհափառի ունեցած ելույթից հետո:

Ու Փաշինյանը, ի դեպ, տապալվելով իր իսկ նախաձեռնած հակաեկեղեցական արշավում, նախօրեին խոստովանեց, որ «գործակալների», «քեռակնոջ», «կուսակրոնության» ու մնացյալ «մեղադրանքների» թեմայով իր նախորդ հայտարարությունները բացառապես քողածածկույթ էին:

Եվ մի բան էլ. երբ Փաշինյանը խոսում է Սահմանադրության նախաբանը ջնջելու մասին, պետք է գիտակցել, որ դա ընդամենը երկու նախադասություն ջնջելու մասին չէ: Դա այն մասին է, որ Փաշինյանը երազում է Հայաստանի Անկախության հռչակագիրը ոչնչացնելու, պատռելու, այրելու, ջնջելու մասին: Իսկ դա նշանակում է մեկ բան. Հայաստանի Հանրապետության, որպես պետության լուծարում, ինքնիշխանությունով հանդերձ: Սա է նպատակը: Մնացյալը «լո-լոներ» են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԿոնֆերենցիաների լիգա. Սուպերհամակարգիչը կանխատեսել է հաղթողին Այս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԵրկրաշարժ Թեհրանում ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և օգնություն առաջարկեցին, բայց ես նրանց ասացի հեռու մնալ. Թրամփ Ոսկու գինը նվազել է 410 դրամով և կազմել 57․611 դրամ Ապրիլի 19-ին հազվադեպ երևույթ երկնքում․ Լուսինը կծածկի Պլեադների աստղերը Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի ՍարգսյանՉարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Իսակովի պողոտան կաթվածահար է․ քաղաքացիները մոտ 3 ժամ խցանման մեջ են մնում, ո՞ւմ համար են սարքում ճանապարհը Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում՝ ապրիլի 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում «Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Ինստուլտից ողջ մնալու միակ միջոցը՝ ասեղ վերցնելըՍամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Մինչև ե՞րբ պետք է քաղաքացին ապրի վախի և վերահսկման այս մթնոլորտում Դե որ թուրքը լավնա էդ ուրախ ավտոբուսներով գնացեք Թուրքիա. քաղաքացի (տեսանյութ)«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Ուռուցքաբանները հայտնաբերել են մարմնական ազդանշաններ, որոնք վկայում են քաղցկեղի առաջացման մասինԻրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենա է այրվում քաղաքի կենտրոնում. հրշեջները պայքարում են կրակի դեմ Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է 7 մեքենա «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄահացել է Խորհրդային Միության ամենասիրելի դերասաններից մեկըԽորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա Սողոմոնյան