Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթին ճանապարհները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Արևշատ գյուղ «տարան»։ Մեր այս պատմությունը երկու եղբայրների՝ Գևորգի ու Կորյունի մասին է։ Ավագը Գևորգն է։ Նա սովորել է Արևշատի հիմնական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Արցախի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի բաժնում։ 2015-2017 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Զինված ուժերում: Մասնակցել է Քառօրյա պատերազմին: Գևորգը սերժանտ էր։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ 2017 թվականին, որպես դիպուկահար, պայմանագրային զինծառայության է անցել Մեխակավանի զորամասում։ Նույն թվականին, որպես ականանետորդ, պայմանագրային ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում:

«Գևորգս երկու բալիկ ունի։ Պատերազմը սկսվելուց առաջ պետք է Գևորգիս որդու ծննդյան օրը նշեինք։ Բայց վաղը չեկավ, եկավ պատերազմը։ Պատերազմի ավարտից հետո հունվարի 1-ին ծնվեց իր աղջիկը։ Երբեմն թվում է, որ իր աղջիկը հայրիկին տեսել է, շփվել նրա հետ։ Բոլորս պատմում ենք իրեն հայրիկի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մագդան՝ Գևորգի և Կորյունի մայրիկը։

Գևորգը եղել է պատերազմի թեժ կետերում։ «Խնդրել էի իրեն ամեն առավոտ ինձ զանգահարել, որ ես իմանայի՝ ողջ է։ Իրեն ասում էի՝ Կորյունի հետ խոսել չեմ կարողանում, գոնե դու ինձ օրը մեկ անգամ զանգիր, որ իմանամ՝ լավ ես»։

Գևորգն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում՝ դիպուկահարի կրակոցից։ «Ընկերն է պատմել՝ մինչև նա ականանետը կուղղեր նշանակետին, դիպուկահարը թիրախավորեց նրան։ Գևորգն առաջ էր նետվել դիրքը պաշտպանելու, բայց... Գևորգի զոհվելը թե՛ ես, թե՛ ամուսինս զգացել ենք։ Ամեն առավոտ եկեղեցի էի գնում։ Այդ օրը մեր հարևանուհու հետ էի։ Եկեղեցուց վերադառնալու ճանապարհին միանգամից ծնկեցի ու գոռացի՝ կպա՜վ։ Հետս անհասկանալի ինչ-որ բան կատարվեց։ Նույն կերպ էլ ամուսինս էր զգացել, որ մեր որդուն փամփուշտ է դիպել»։ Տիկին Մագդան նշում է՝ Գևորգը բազմաթիվ նպատակներ ուներ։ «Մտադիր էր նռան այգի հիմնել, բարձրագույն ուսումը շարունակել, բայց, ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին»։ Գևորգի «վերադարձը» տուն երկար չի տևել՝ ի տարբերություն եղբոր՝ Կորյունի։

Կորյունը ևս սովորել է Արևշատի հիմնական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է ԱՀ Զինված ուժեր։ Եղել է սերժանտ: «Կորյունս ծառայում էր Հադրութում։ Հիմնականում դիրքերում էր լինում։ Նրան միշտ ասում էի՝ մնա զորամասում, անընդհատ դիրքեր ես բարձրանում։ Տղաս արձագանքում էր. «Մամա՛, տղան տղա չի, եթե դիրքերում չի ծառայում»»։

Սեպտեմբերի 27-ին է մայրիկը վերջին անգամ զրուցել Կորյունի հետ։ «Գյուղից դուրս էինք եկել, ճանապարհին էինք։ Այդ օրն եմ վերջին անգամ Կորյունիս ձայնը լսել։ Ոգևորված էր շատ. «Մա՛մ ջան, մի դիրք արդեն առաջ ենք անցել: Քո տղան հաղթած տուն կգա, չլացես ու չնեղվես, Կորյունդ ու Գևորգդ տուն են գալու»։ Ես իրեն այդ օրն ասել եմ՝ չփախչեք, դրոշը ձեր ձեռքում, հաղթանակած տուն կգաք։ Բայց, ավաղ, իրենք տուն եկան ոչ թե դրոշը ձեռքներին, այլ դրոշներով ծածկված...»։

Կորյունին ընտանիքը գտել է զոհվելուց վեց ամիս անց։ «Ամեն հնարավոր տեղ իրեն էինք փնտրում։ Սոցիալական ցանցերում իր նկարն էի հրապարակել, որ գուցե ինչ-որ մեկն այդ կերպ ճանաչի և տեղեկություններ փոխանցի։ Մի տղա ինձ գրել էր. «Կորյունն իմ եղբայրն էր, չկարողացա իրեն պահել, ցավակցում եմ, կներեք ինձ»։ Կարդացի նամակը, ոտաբոբիկ հասել եմ ամուսնուս եղբոր տուն։ Հարազատներս սկսեցին հարցուփորձ անել, պարզեցին, որ նամակագիրը Կորյունիս հետ ծառայող տղա է եղել։ Այդ օրը հրամանատարն ասել է՝ հետ ենք գնում, տղանե՛ր։ Կորյունը հակադարձել է՝ վիրավոր տղաների հետևից պետք է գնանք։ Վստահ եմ, որ Կորյունն այլ կերպ վարվել չէր կարող։ Կորյունը և մեկ ուրիշ տղա գնում են իրենց ընկերների հետևից, հետո ուժեղ ձայն է լսվում։ Հրամանատարն այդ ժամանակ ասել է՝ տղաներն էլ չկան»։ Կորյունն անմահացել է հոկտեմբերի 2-ին Վարանդայում։ «Կորյունս սիրում էր գյուղական կյանքը։ Մտադրվել էր՝ բանակից հետո մեծ մեքենա է գնելու, հայրիկի հետ արտերը հնձեն, մի քանի տարի ակտիվ աշխատեն, հետո Գորիսում տուն գնեն»։

Գևորգին և Կորյունին բնորոշ գիծը հայրենասիրությունն էր։ «Երկուսն էլ շատ կապված էին մեր հող ու ջրին, շատ հայրենասեր էին։ Հրաշալի ձայնային տվյալներ ունեին, լավ երգում էին։ Գյուղում, դպրոցում ցանկացած միջոցառման մասնակցում էին, ելույթ ունենում»։

Գևորգն ու Կորյունը քույր և եղբայր ունեն։ Ցավոք, եղբայրը հաշմանդամություն ունի։

Երբ տիկին Մագդային հարցնում եմ ապրելու ուժի մասին, արձագանքում է. «Շատ տղաների մարմիններն անգամ, ավաղ, չհասան նրանց ծնողներին։ Ծնողները հիմա մի սառած քար էլ չունեն, որ մխիթարվեն։ Ինձ այդ ծնողներն ուժ տվեցին, որ այդ մեծ ցավը սրտում շարունակում են ապրել, հետո, իհարկե, իմ տղաներն ու ընտանիքը։ Իմ տղաները չկան, բայց նրանց շիրմաքարերը կան։ Ամեն շաբաթ պարտադիր այցելում եմ նրանց, ծաղիկ տանում, իրենցով եմ ապրում, իսկ շատ ծնողներ անգամ դրանից են զրկված։ Ուժ են տալիս այն ծնողները, որոնք սփոփանք չունեն»։

Հ. Գ. - Սերժանտ Գևորգ Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

Սերժանտ Կորյուն Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Եղբայրները հուղարկավորված են Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բացատրվել է՝ ինչպես կազդի Օրմուզի նեղուցի բացումը նավթի գների վրա Պեսկով. Եվրոպայի ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտությունում աճում է Կայսեդոն 7 տարով երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն ԵՄ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցԱյսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԿոնֆերենցիաների լիգա. Սուպերհամակարգիչը կանխատեսել է հաղթողին Արցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԵրկրաշարժ Թեհրանում ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և օգնություն առաջարկեցին, բայց ես նրանց ասացի հեռու մնալ. Թրամփ Ոսկու գինը նվազել է 410 դրամով և կազմել 57․611 դրամ Ապրիլի 19-ին հազվադեպ երևույթ երկնքում․ Լուսինը կծածկի Պլեադների աստղերը Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի ՍարգսյանՉարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Իսակովի պողոտան կաթվածահար է․ քաղաքացիները մոտ 3 ժամ խցանման մեջ են մնում, ո՞ւմ համար են սարքում ճանապարհը Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում՝ ապրիլի 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում «Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Ինստուլտից ողջ մնալու միակ միջոցը՝ ասեղ վերցնելըՍամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Մինչև ե՞րբ պետք է քաղաքացին ապրի վախի և վերահսկման այս մթնոլորտում Դե որ թուրքը լավնա էդ ուրախ ավտոբուսներով գնացեք Թուրքիա. քաղաքացի (տեսանյութ)«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Ուռուցքաբանները հայտնաբերել են մարմնական ազդանշաններ, որոնք վկայում են քաղցկեղի առաջացման մասինԻրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենա է այրվում քաղաքի կենտրոնում. հրշեջները պայքարում են կրակի դեմ Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին