Երևան, 22.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին 200 տարվա ընթացքում բուրբոնը դարձել է իրապես ամերիկյան ազգային խմիչք: Այդ ըմպելիքը, որը ստացվում է եգիպտացորենի խյուսի թորումից, տարիների ընթացքում աղքատների խմիչքից վերածվել է բարդ ըմպելիքի, որն ունակ է բավարարել ալկոհոլային խմիչքների պահանջկոտ գիտակներին: Այսօր աշխարհում բուրբոնի ամենահին և ամենահայտնի ապրանքանիշերից մեկը Jim Beam բուրբոնն է:

Այդ խմիչքի պատմությունը սկսվել է 1788 թվականին, երբ ԱՄՆ Սահմանադրության ընդունումից հետո Ջեյքոբ Բիմը տեղափոխվեց Արևմուտք։ Նրա իրերի հետ սայլի մեջ նաև պղնձե թորման սարք կար, որի մասին նա երկար ժամանակ չէր հիշում։ Ջեյքոբը Արևմուտքում շատ հեռու չգնաց և բնակություն հաստատեց Կենտուկիում:

Այնտեղ նա ֆերմա և ջրաղաց ձեռք բերեց, որտեղ հացահատիկ էր աղում այլ ֆերմերների համար և, որպես վճար, հացահատիկ էր վերցնում։ Որոշ ժամանակ անց Ջեյքոբը հայտնաբերեց, որ կուտակվել է հացահատիկի բավականին մեծ ավելցուկ։ Չկարողանալով այն վաճառել՝ նա գտավ դրա այլ կիրառություն. նա որոշեց դրանից վիսկի պատրաստել, ինչը գործնական լուծում էր, քանի որ վիսկին ժամանակի ընթացքում չի փչանում, այն հեշտ է տեղափոխվում և, որպես արժույթ, այն ժամանակ երբեմն գնահատվում էր ավելի բարձր, քան ազգային արժույթը: Սկզբից իր պղնձե թորման սարքի օգնությամբ Ջեյքոբ Բիմը սկսեց եգիպտացորենից, տարեկանից և գարու ածիկից վիսկի արտադրել։ 1795 թվականին նա վաճառքի հանեց իր բուրբոնը։

1820 թվականին Ջեյքոբը ձեռնարկության կառավարումը հանձնեց իր որդուն՝ Դեյվիդին։ Այն ժամանակահատվածում, երբ Դեյվիդ Բիմը ղեկավարում էր գործերը, Ամերիկան մեծապես փոխվել էր: Նախ՝ արդյունաբերական հեղափոխությունն էր հասել Միացյալ Նահանգներ: Երկրորդ հերթին՝ արևմուտքում հայտնաբերվել էին ոսկու հանքավայրեր, որոնք սկսել էին մեծ թվով մարդկանց գրավել այդ շրջաններ։ Եվ երրորդն այն էր, որ կառուցվել էր Էյրի ջրանցքը, որը հեշտացնում էր նավարկումը Միսիսիպիով: Այդ բոլոր գործոնները դրական ազդեցություն ունեցան Բիմ ընտանիքի բիզնեսի վրա:

1850-ական թվականներին Բիմ ընտանիքի գործարանը տեղափոխվեց հարևան այլ թաղամաս՝ ավելի մոտ երկաթգծին, ինչը նույնպես դրական ազդեցություն ունեցավ բիզնեսի զարգացման վրա։ Խմիչքը ստացել է իր ժամանակակից Ջիմ Բիմ անվանումն՝ ի պատիվ Ջեյմս Բիմի՝ Ջեյքոբ Բինի ծոռի։ Ջեյմսն սկսել էր արտադրությունը կառավարել 1894 թվականից և ղեկավարել ընտանեկան բիզնեսը հաջորդ հիսուն և ավել տարիների ընթացքում:

Ընկերությունը ծաղկում էր ապրում մինչև 1919 թվականին ԱՄՆ-ում ալկոհոլի արգելքի ներդրումը: Այդ հանգամանքը ստիպել էր Ջեյմս Բիմին վաճառել իր գործարանը և Ֆլորիդայում նարինջ աճեցնել։ 1933 թվականին արգելքը չեղյալ հայտարարվեց, և Ջեյմս Բիմը 70 տարեկան հասակում որոշեց վերակենդանացնել ալկոհոլի արտադրությունը։ Մեկ տարի անց հիմնադրվեց The James B. Beam Distilling ընկերությունը, որը Ջեյմս Բիմը ղեկավարեց ևս 11 տարի։ Նա մահացել է 1947 թվականին 83 տարեկան հասակում։ Մահից մեկ տարի առաջ նա իր գործերը փոխանցել էր որդուն՝ Ջերեմի Բիմին։ Հետագա տասնամյակներում Jim Beam բուրբոնի ժողովրդականությունը միայն աճել է, և 200 տարուց ավելի կյանք ապրած Jim Beam-ն այսօր ամենավաճառվող բուրբոնն է աշխարհում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանակերտում երկու տաճարների ավերումը Հայոց ցեղասպանության նախաշեմին շատ խորհրդանշական է. Ռուսաստանի հայերի միություն Մարտին Պողոսյան․ Կարող էի չեմպիոն դառնալ, եթե հրման մոտեցումն անեի Ռուսաստանում առաջարկում են «Ուգրոզա» հրթիռները կիրառել անօդաչուների դեմ Հրազդան գետում դի կա․ գետը վարարել է, և չի բացառվում, որ քշել, տարել է այն․ որոնողական աշխատանքներ են ընթանում Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինԱրտակարգ իրավիճակ Երևանի Աղի կոմբինատում․ փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու ԱՄՆ-ը 38 տարվա մեջ առաջին անգամ տախտակամածային թնդանոթներ է կիրառել Իրանի դեմ. The War Zone Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԱվանի աղի կոմբինատում էլեկտրաէներգիան անջատվել է, 46 հոգի մնացել է 236 մետր խորության տակ Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Կամո բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը Կալինինգրադում 14-ամյա աշակերտուհին մահացել է դպրոցի պատուհանից ընկնելուց հետո «Ռեալը» շարունակում է հետապնդել առաջատարին Իրանը թույլատրել է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե վերացվի ծովային շրջափակումը Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԿկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ մանրամասներ Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը»Հերթական դեպքը. թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հետ «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ դեռ չի հայտնաբերել Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից Փաշինյանը և խաղաղությունն իրար հետ այնքան կապ ունեն, ինչքան Ալիևն ու ժողովրդավարությունը. Շարմազանով «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանԻսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում․ կա երկու զոհ Հասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Ութերորդ դասարանի աշակերտը դասի ժամանակ պատուհանից ընկել էՄենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանNissan Tiida-ն Փարաքարի դպրոցի մոտ կոտրել է ցուցանակն ու գլխիվայր հայտնվել դպրոցի ճաղավանդակների մոտ Դիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Արծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԱդրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Քաղցկեղի դեմ «նոր հզոր դեղամիջոցներ» արդեն վաճառքում են․ ի՞նչ է իրականում հայտնիՄարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԽաղաղության իմիտացիա՞․ Ալիևի հայտարարության քաղաքական ենթատեքստըՈղբերգական վթար՝ Սյունիքում, «Lada»-ի վարորդը մաhացել էԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՍննդամթերքի մեջ հայտնաբերվել են միջուկային զենքի մնացորդային նյութեր