Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը վերջին տարիներին շարունակում է մնալ բարդ և հակասական փուլում, որտեղ մակրոտնտեսական որոշ ցուցանիշներ կարող են հարաբերական կայունության կամ նույնիսկ աճի տպավորություն ստեղծել, սակայն առկա են համակարգային լուրջ ճգնաժամային միտումներ։ Իսկ եթե դրանք չլուծվեն, երկարաժամկետ հեռանկարում կարող է խաթարվել ոչ միայն ոլորտի արդյունավետությունը, այլ նաև երկրի պարենային անվտանգությունը և սոցիալ-տնտեսական կայունությունը։

Թեև 2025 թվականին արձանագրվել է գյուղատնտեսության շուրջ 5,6 % աճ, և բուսաբուծության ու անասնաբուծության որոշ ենթաճյուղերում նկատվել են դրական տեղաշարժեր, այդ աճը դեռևս չի կարող դիտարկվել որպես կայուն զարգացման ցուցանիշ, քանի որ այն չի ուղեկցվում արտադրողականության էական բարձրացմամբ և կառուցվածքային բարեփոխումներով։

Գյուղատնտեսության իրական պատկերը ավելի հստակ երևում է երկարաժամկետ դինամիկայի դիտարկման դեպքում, ըստ որի, վերջին ութ տարվա ընթացքում ոլորտը մոտ 10 % անկում է ապրել, ինչը վկայում է ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակման մասին։ Այսպիսի անկման պատճառները բազմաշերտ են և փոխկապակցված՝ սկսած բնական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման խնդիրներից մինչև ֆինանսական, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ սահմանափակումներ։

Առաջին և, թերևս, ամենահիմնական խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման անարդյունավետությունն է, որը հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրում, որտեղ, չնայած ջրային ռեսուրսների համեմատաբար բավարար մակարդակին, դրանց օգտագործումը մնում է ցածր արդյունավետության վրա։ Շատ տարօրինակ է, որ գյուղատնտեսության ոլորտը ժամանակ առ ժամանակ կանգնում է ոռոգման ջրի սակավության հիմնահարցի առաջ, ու այս խնդիրը փորձ է կատարվում լուծել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակության ավելացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը կորցնում է իր քաղցրահամ ջրի ստրատեգիական պաշարը։ Մյուս կողմից էլ՝ ստացվում է, որ երկրում առկա է այնպիսի իրավիճակ, երբ գյուղատնտեսական հողերի զգալի մասը չի ոռոգվում, ինչը պայմանավորված է ոչ թե ռեսուրսների բացակայությամբ, այլ կառավարման և ենթակառուցվածքների խնդիրներով։ Սա հանգեցնում է արտադրողականության նվազմանը, բերքի անկայունությանը և ռիսկերի աճին՝ հատկապես կլիմայական փոփոխությունների պայմաններում, որոնք արդեն իսկ ազդում են գյուղատնտեսության վրա։

Երկրորդ կարևոր խնդիրը ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունն է, որը գյուղացիներին զրկում է անհրաժեշտ ներդրումներ իրականացնելու հնարավորությունից։ Վարկավորման համակարգը հաճախ կա՛մ թանկ է, կա՛մ դժվար հասանելի, իսկ ապահովագրական մեխանիզմները դեռևս ամբողջությամբ չեն գործում, թեև պետությունը փորձում է խթանել գյուղատնտեսական ապահովագրության համակարգը՝ սուբսիդավորելով ապահովագրավճարները։ Սակայն այս քայլերը դեռևս բավարար չեն՝ ռիսկերի կառավարման համապարփակ համակարգ ստեղծելու համար։

Տեխնոլոգիական հետամնացությունը ևս ոլորտի առանցքային խնդիրներից մեկն է։ Գյուղատնտեսական տեխնիկայի պակասը կամ դրա մաշվածությունը, արդիական տեխնոլոգիաների սահմանափակ կիրառումը և գիտելիքների պակասը հանգեցնում են ցածր արտադրողականության և բարձր ինքնարժեքի։

Այս համատեքստում հատկապես կարևոր է նշել, որ գյուղատնտեսության մեջ գիտելիքի և նորարարության ներմուծումը շարունակում է մնալ սահմանափակ, ինչի հետևանքով ոլորտը չի կարողանում անցնել ինտենսիվ զարգացման մոդելի։

Մեկ այլ լուրջ բարդություն է արտադրանքի իրացման և շուկաների հասանելիության սահմանափակությունը։ Գյուղացիները հաճախ բախվում են մթերման խնդիրների, ինչը նշանակում է, որ արտադրանքի և վերջնական սպառողի միջև կապը թերի է կամ անկայուն։ Սա ոչ միայն նվազեցնում է գյուղացիների եկամուտները, այլ նաև պայմաններ է ստեղծում արտադրողականության կրճատման համար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ներմուծումների ծավալ ը գյուղմթերքի ոլորտում շարունակում է մնալ բարձր՝ կազմելով տարեկան մոտ 1,4 միլիարդ դոլար, որի զգալի մասը հնարավոր կլիներ արտադրել տեղում։ Սա վկայում է ներքին արտադրության չիրացված պոտենցիալի մասին։

Կլիմայական փոփոխությունները և դրանց ազդեցությունը գյուղատնտեսության վրա ևս գնալով դառնում են առանցքային գործոն։ Ջերմաստիճանի փոփոխությունը, տեղումների անկանխատեսելիությունը և ծայրահեղ եղանակային երևույթների աճը մեծացնում են ռիսկերը և պահանջում նոր մոտեցումներ՝ կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Սակայն այս ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների և տեխնոլոգիաների պակասը սահմանափակում է ադապտացիոն հնարավորությունները։

Այս բոլոր խնդիրները փոխկապակցված են և ձևավորում են մի փակ շրջան, որտեղ ցածր արտադրողականությունը, սահմանափակ ներդրումները և շուկայի խնդիրները փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց և թուլացնում ոլորտը։ Արդյունքում գյուղատնտեսությունը հաճախ դառնում է ոչ թե շահութաբեր տնտեսական գործունեություն, այլ գոյատևման միջոց, ինչը խոչընդոտում է դրա զարգացմանը՝ որպես ռազմավարական ոլորտ։

Լուծումները, հետևաբար, պետք է լինեն համակարգային և երկարաժամկետ։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային ռեսուրսների կառավարումը՝ ներդնելով ժամանակակից ոռոգման համակարգեր՝ մասնավորապես կաթիլային ոռոգումը, և ապահովելով ջրի արդյունավետ օգտագործում։ Սա ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլ նաև կնվազեցնի ռիսկերը։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զարգացնել ֆինանսական գործիքները՝ ապահովելով մատչելի վարկավորում և արդյունավետ ապահովագրական համակարգեր։ Պետական սուբսիդիաները կարող են կարևոր դեր խաղալ, սակայն առանցքային է նաև մասնավոր հատվածի ներգրավումը և ֆինանսական շուկաների զարգացումը։

Իսկ տեխնոլոգիական արդիականացումը պետք է դառնա առաջնահերթություն։ Սա ներառում է ինչպես ժամանակակից տեխնիկայի ներդրում, այնպես էլ թվային տեխնոլոգիաների կիրառություն՝ տվյալահեն գյուղատնտեսություն, մոնիթորինգի համակարգեր և ավտոմատացում։

Անհրաժեշտ է նաև բարելավել շուկաների հասանելիությունը և լոգիստիկ ենթակառուցվածքները։ Սա կարող է ներառել մթերման համակարգերի բարեփոխում, կոոպերացիաների զարգացում և արտահանման խթանում։ Մթերման տեսանկյունից մեծ դաշտ կարող է բացվել Հայաստանի առաջ, եթե ավանդական արտահանվող շուկաներին ավելանան նորերը, իսկ դրա համար հարկավոր է կոնկրետ քայլեր իրականացնել։

Շատ կարևոր է նաև, որ կրթությունը և գիտելիքի փոխանցումը դառնան ոլորտի զարգացման հիմք։ Սիրողական մոտեցումը չի կարող երկարաժամկետ առաջխաղացում ապահովել։ Գյուղատնտեսությունը այլևս չի կարող զարգանալ առանց գիտական մոտեցումների և նորարարության։

Վերջապես, կարևոր է ձևավորել հստակ ռազմավարական տեսլական, որը կկապի գյուղատնտեսական ոլորտը երկրի ընդհանուր տնտեսական զարգացման հետ։ Այս տեսանկյունից գյուղատնտեսությունը պետք է դիտարկվի ոչ միայն որպես ավանդական ոլորտ, այլ որպես տնտեսական աճի և սոցիալական կայունության առանցքային գործոն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր