Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ իր իսկ հրահրած արշավում տապալվելուց հետո շաբաթ-կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանը վատնում է «ուրախ ավտոբուսով» շրջագայելու, հընթացս ցուցադրաբար տարբեր բաներ ուտելու, ՀՀ ուրվագծով քարոզչական կրծքանշան բաժանելու վրա: Նախօրեին նույնիսկ մետրո էր մտել, բայց երևի հասկացավ, որ իզուր:

Բայց հիմնականն այն է, որ բոլոր այն վայրերում, որտեղ հատուկ իր հետ հանդիպման համար «հավաքած, բերված» անձանցից բացի լինում են ոչ դրածո, իրական մարդիկ, արձանագրվում է սուր դժգոհություն: Ավելին՝ արտահայտվում է անկեղծ ատելություն, ու նկատենք՝ շատ ընդգծված ատելություն: Նման դեպքերում գրանցվում են ըմբոստություն, հակաճառումներ, բարձրացվում և հնչեցվում են բազմաթիվ խնդիրներ:

Ու դա տեսնում են ոչ միայն այդ պահին այդ վայրում ներկա գտնվողները, այլև ուղիղ եթերով կամ «դեպքի վայրերից» հաղորդող լրատվամիջոցներին հետևող հազարավոր մարդիկ: Ու տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մերժված է:

Հա, Նիկոլ Փաշինյանն էլ է դա տեսնում, բնականաբար: Ու այնպիսի տպավորություն է, որ նա իր քարոզչական ավտոբուսից ելնում է բացառապես այն բանի համար, որ «ղալմաղալ անի», լեզվակռվի մեջ մտնի հանդիպած նորմալ հայ մարդկանց հետ, գոռգոռա, բղավի, մատերն ու ձեռքերը թափահարի: Ըստ այնմ, բոլոր այն դեպքերում, երբ մի փոքր հակադարձում է արձանագրվում, իսկ վերջին օրերին արձանագրվածները ոչ էլ «մի փոքր» էին, այլ ակնհայտ, Փաշինյանը «ափերից դուրս է գալիս»: Այսինքն, երբ Փաշինյանը հայտնվում է իր ֆեյսբուքաֆեյքային արհեստական թաղանթից դուրս, երբ նրան շրջապատում են ոչ թե վարչական ռեսուրսով բերված, այլ իրական մարդիկ, սկսում է կորցնել ինքնատիրապետումը: Ու կորցնում է այնպես, որ վիրավորական արտահայտություններ է անում Արցախի առաջին ազատամարտում զոհված հերոս հրամանատարի դստերը, մեկ ժամ անց նույն Փաշինյանը գրեթե երդվում է, թե՝ չէր կարող ինքը նման բան ասած լինել, իսկ էլի մի կես ժամ անց արդեն պաշտոնապես ներողություն է խնդրում: Թեպետ, էլ ո՞ւմ է պետք նրա ձևական «ներողությունը», որը պայմանավորված էր առավելապես հանրային հուժկու հակադարձման ու իրեն՝ Փաշինյանին մերժելու ալիքով: Ի վերջո, զայրացած ժամանակ հաճախ մարդիկ ասում են հենց այն, ինչն իրականում իրենց մտքում է, ինչն այդ պահին ենթագիտակցությունը բերում է առաջին պլան: Խոսքը հատկապես «փախածներ» ձևակերպման մասին է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը նորից կորցնում ինքնատիրապետումը: Դրա պատճառները մի քանիսն են:

Առաջին գլխավոր պատճառը, կարծում ենք, այն է, որ ինքը շատ լավ գիտի ու առճակատ տեսնում է, որ իր ոչ միայն վարկանիշն է խայտառակ ցածր, այլև սարսափելի մեծ հակավարկանիշ ունի: Տարբեր տեղեկություններով, Փաշինյանի հակավարկանիշը տատանվում է 68-70 տոկոսի միջակայքում: Դա աննախադեպ բարձր (այս դեպքում՝ շատ վատ) ցուցանիշ է՝ համեմատած Հայաստանի բոլոր նախկին ղեկավարների՝ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցած հակավարկանիշի: Դա նշանակում է, որ բնակչության 70 տոկոսը ոչ մի պարագայում Փաշինյանին ձայն չի տա: Ու կան տեղեկություններ, որ ԱՄՆ հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած վերջին աղմկահարույց հարցման մեջ դա արտացոլված է եղել: Բայց այն տևական ուշացումով հրապարակվեց, առանց այդ տվյալների... «Դզած-փչած», էլի:

Երկրորդ պատճառը նախորդի բնական ու տրամաբանական շարունակությունն է. ինքը՝ Փաշինյանը, շատ լավ հասկանում է, որ հողը ոտքերի տակից փախչում է: Բանն այն է, որ էլի բոլոր թարմ հարցումների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» կտրուկ տարբերությամբ կհաղթեն առաջիկա ընտրություններում: Փաշինյանն սկսում է հասկանալ ու, առանց չափազանցության, մաշկով զգալ, որ առաջիկայում ինքը կարող է կորցնել իշխանությունը: Չափից շատ հանդուրժվելուց հետո:

Այսինքն, Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը՝ հասկանալով, որ իշխանություն չունի: Այո, նա դեռևս վարչապետի պաշտոնում է, դեռևս իրեն «պարոն վարչապետ»-ով են դիմում, բայց նա այլևս իշխանություն չունի: Ավելին, ինքն այլևս օրակարգ չի թելադրում: Էլ ավելին, ինքն ինչն անում է, վայրկենապես շրջվում է իր դեմ:

Երրորդ՝ խիստ ցավալի հանգամանք է, բայց պետք է արձանագրել: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է ոչ միայն արցախցիներին, այլև բոլորին: Ինքն իրենից, իր անձից այն կողմ ոչ մեկին չի սիրում: Իսկ ցուցադրական «սիրում եմ բոլորիդ...»-ը այլևս ոչ միայն հավատ չի ներշնչում մասամասնության շրջանում, այլև չի ընկալվում ու վանում է: Մարդկանց մեծ մասը տեսնում է այդ կեղծիքը:

Փաշինյանը շարունակում է ցուցադրել, թե ինքն ինչքան լավն է, «պուպուշ» է, ինչքան է սիրում մարդկանց: Բայց այդպես վերաբերվում է միմիայն վարչականով «բերման ենթարկված» քարոզչական պատանդներին, այսինքն՝ բեմականացված ցուցադրության մասնակիցներին: Բավական է մեկ հակադարձում, մեկ հակաճառություն, և Փաշինյանն անմիջապես դուրս է գալիս ափերից: Ցուցադրական բարեհոգությունը ցնդում է, կեղծավոր ժպիտով դիմակը անհետանում է: Ու հայտնվում է անծայրածիր ատելության անտակ անդունդով լեցուն իրական հայացքը, էությունը:

Վերջում մեկ-երկու խոսք էլ մետրոյի վագոնում արձանագրված բուն միջադեպի մի դրվագի մասին: Նիկոլ Փաշինյանը արցախցի արժանապատիվ հայուհուն՝ Արմինե Մոսիյանին սպառնալից տոնով ասում է. «... Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»: Ստո՛պ (եթե գնացքի շարժիչն այդ ֆրազը լսեր, ինքնաբերաբար կտրուկ կարգելակեր): Նախ՝ «փախածներով» չէ: Արցախի հայությունը՝ 150 հազար մարդ, ենթարկվել է բռնագաղթի՝ ֆիզիկական բնաջնջման ու կոտորվելու իրական սպառնալիքի տակ, հարկադրված է եղել լքել բազմահազարամյա հայկական բնօրրանը:

Երկրորդ. Արցախը, այո, հանձնել է Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը: Ինքն է, որ գալով իշխանության՝ բանակցային գործընթացը վերսկսել է «զրոյական կետից», բանակցությունները տարել փակուղի, ինքն է մերժել կարգավորման համեմատաբար ձեռնտու առաջարկությունը, ինքն է նպատակային հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ինքն է պատերազմ բերել ու այդ պատերազմը կառավարել այնպես, որ հայկական զինուժը ծանր կորուստներ կրեց ու պարտվեց:

Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է ադրբեջանական: Դրա հետևանքով է, որ Արցախի հայությունը հայտնվեց ադրբեջանական 9 ամսվա բլոկադայի մեջ, այդ թվում՝ Արմինե Մոսիյանն ու իր զավակը: Փաշինյա՛նն է, որ իր կառավարության ծրագրում գրել է, թե «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է», բայց մատը մատին չտվեց, երբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ԼՂՀ ՊԲ ուժերին 10-ից 12 անգամ գերազանցող զորքով դիմեց հարձակման: Այո, ինքն է հանձնել Արցախը՝ Նիկոլ Փաշինյանը, և հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս:

Հա, ու անկախ ամեն ինչից՝ մանկահասակ զավակի մոտ կնոջ վրա հարձակվելը այն աստիճանի տգեղ պահվածք է, որ էլ ասելու չէ: Չնայած, ինչ ասես, հանրությունն արդեն ինչ պետք էր՝ ասաց:

Հ.Գ. Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը «չելենջ» է անում, մարտահրավեր, էլի, թե՝ «սա ասեք, այն ասեք, Իսպանիայի մայրաքաղաքը որն է...»: Իսկ ինքը կարո՞ղ է ուղիղ եթերում, մեկ անգամից, առանց կողմնակի օգնության, առանց վախենալու ասել, թե որն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվումԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակԻրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետԲոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»