Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի հիմնական սնուցիչը, պատկերավոր ասած՝ «էներգիայի աղբյուրը», լսարանն է: Ու կապ չունի, թե պայմանական լսարանն իրեն ինչպես է վերաբերվում՝ արհամարհում է («փաշինյաներեն»՝ առ է համարում), անտարբե՞ր է, աստվածացնո՞ւմ է (մեղա, մեղա), թե՞ հայհոյում է: Կարևորը՝ կոնտենտն է ու լսարանը:

Բայց միայն լսարանը քիչ է:

Ու ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ, թե՛ հատկապես հիմա ու այս վերջին տարիներին պարզապես ամենօրյա ռեժիմով օրակարգ է ձևավորում, օրակարգ է գեներացնում, օրակարգ ու լրահոս է լցնում: Ինչպե՞ս: Փաշինյանը ուտում է, «չելենջ» է անում, սկանդալ է սարքում, խաբում է, սուտը՝ ստի վրա է ասում, անընկալելի ու հատկապես վիճահարույց արտահայտություններ անում, գոռգոռում, ձեռքերը թափահարում, անգամ՝ ձևական ու կեղծավոր «ներողություն» խնդրում, պարում, թմբուկ զարկում և այլն, և այլն: Հա, ու որքան բովանդակազուրկ, այնքան՝ լավ:

Ու նրա այդ դրսևորումներն ու ինքնադրսևորումներն ուղեկցվում են անպայման ինչոր շրջանակների մեղադրելով: Կարևոր չէ, թե հատկապես որ շրջանակներին: Մի օր դա կլինեն «նախկինները», մեկ այլ անգամ՝ Եկեղեցին, մի ուրիշ անգամ՝ Ռուսաստանը, «մութ ուժերը», պատմական կերպարները, վերջապես՝ «հպարտ քաղաքացին»:

Ու ընդդիմադիրները, հասարակության՝ ադեկվատ շրջանակները անդրադառնում են նրա ասածներին, հակադարձում են, երբեմն՝ նաև ոչ մեջբերելի, բայց դրսևորվածին համարժեք արտահայտություններով: Կարճ ասած՝ արձագանքում են: Ու ստացվում է այնպես, որ այդ եղանակով էլ է Փաշինյանն օրակարգի «առաջին էջում»: Դե, ինչ-որ տեղ բնական է, մարդիկ, առհասարակ, ոչ միայն բանական, այլև հուզական են: Հնարավոր չէ, որ տարբեր թեմաների շուրջ չարձագանքեն: Արձագանքում են, չարձագանքել չեն կարող, ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հաջողում է:

Բայց կա մեդալի նաև հակառակ կողմը: Ու այնպես չէ, որ միայն Փաշինյանը տեխնիկական զինանոց ունի: Երբ ուսումնասիրում ես ընդդիմության հիմնական դերակատարների առավել նկատելի դրսևորումները, ակնհայտ է դառնում, որ նախ՝ նրանք լիովին կարող են ոչ միայն օրակարգ ձևավորել, այլև կարող են ձևավորել ոչ «կրկեսային», այլ բովանդակությամբ բազմապատիկ նշանակալի ու իսկապես լուրջ օրակարգ: Երկրորդ՝ այն դեպքերում, երբ օրակարգ են ձևավորել ընդդիմադիրները, ինքը՝ Փաշինյանն ու իր ՔՊ քարոզիչները անպայման անդրադարձել են, արձագանքել են, ոմանք նույնիսկ հիստերիկ դրսևորումներ են ունեցել:

Մյուս կողմից՝ դիտարկելով ընթացիկ դրսևորումները՝ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իր քարոզչական երկրորդ, երրորդ էշելոնները քիչ է ասպարեզ հանում: Կան ինքը ու էլի մի քանիսը (մի ձեռքի մատների վրա հաշված), որոնց վրա էլ դրված է քարոզչական լուծը քաշելու գործը: Մյուսներին Փաշինյանն ակնհայտորեն չի վստահում, հատկապես, որ Փաշինյանն էլ հիանալի գիտի, որ նրանց ասպարեզ գալը ավելի շատ նոր խնդիրներ ու վնասներ է բերում իրեն, քան՝ օգուտ:

Ի՞նչ հետևություններ են բխում վերը նշված դիտարկումներից:

Նախ՝ ընդդիմության հիմնական խնդիրը այս փուլում պետք է լինի օրակարգ ձևավորելը (ավելի ճիշտ՝ օրակարգն ու լրահոսն իրենցով անելը): Մեծ հաշվով, հիմնական ընդդիմադիր ուժերը ձևակերպված առաջարկություններ (օրակարգային կարևոր բաղադրիչներ) ունեն՝ լինեն դրանք Սամվել Կարապետյանի առաջարկությունները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները, Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը թե, ասենք, «Հայաքվեի» ներկայացրած մոտեցումները: Թվարկված բոլոր ընդդիմադիր ուժերն ու շրջանակներն ունեն ամենակարևորը՝ ասելիք: Փաշինյանն ու ՔՊ-ն չունեն այդ ասելիքը: Ընդդիմադիրները հասարակությանն ունեն առաջարկելու բաներ: Իսկ Փաշինյանը ոչինչ չունի առաջարկելու՝ ընտրակաշառքից ու պատերազմից բացի:

Փաշինյանի ասածն այն է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ կլինի:

Ընդդիմության ասելիքը նաև այն պետք է լինի, որ եթե իրենք ընտրվեն, ապա պատերազմ չի լինի, այլ հակառակը՝ Փաշինյանն ինքն է պատերազմի ու պարտության սիմվոլ: Այստեղ, ի դեպ, վիճելու բան էլ չկա, պարզապես պետք է ասել ճշմարտությունը, ինչն, ի դեպ, հիմնական ընդդիմադիր ուժերը, կարծես, սկսել են անել: Ընդհանրապես, ընդդիմությունը հիմնական մեկ խնդիր ունի՝ պարզապես հանրությանն ամենօրյա ռեժիմով ներկայացնել իրականությունը: Իշխանությունը կարող է միայն ստել:

Ու այդ հակադրության մեջ թե՛ ողջամտորեն, թե՛ հուզական առումով, կարծում ենք, ընդդիմությունն է շահողը:

Մի խոսքով, պարզապես, պետք է ստիպել, անել այնպես, որ իշխանություններն ստիպված լինեն հակադարձել, անդրադառնալ, նույնիսկ հարձակվեն ընդդիմության վրա: Ամենօրյա ռեժիմով: Նման պայմաններում նախ՝ Փաշինյանն ու իր արբանյակ «մեկ-երկու հոգին» զուտ ֆիզիկապես չեն հասցնելու այդ ամենի ետևից: Երկրորդ՝ գնալով ավելի դյուրագրգիռ ու հիստերիկ են դառնալու: Այսինքն, պետք է սեփական օրակարգը ձևավորել այնպես, որ իշխանությունն ստիպված լինի անդրադառնալ ընդդիմության առաջադրած թեզերին, մոտեցումներին, գաղափարներին, գործողություններին, ակցիաներին ու մեղադրանքներին, այլ ոչ թե հակառակը:

Փաշինյանի ու ՔՊ-ի նման իշխանությունը իրականում խոցելի է: Շատ խոցելի: Նրանք ապրում են շատ բարակ ապակուց տան մեջ: Դա մի իշխանություն է, որը մեղավոր է պատերազմ հրահրելու, հազարավոր հայ զինվորների ու սպաների մահվան մատնելու, համաժողովրդական ջանքերով տասնամյակներով կուտակված ռազմական ուժն ու սպառազինությունը փոշիացնելու և թշնամուն թողնելու, աններելի տարածքային ու մարդկային կորուստների, հարյուրավոր եկեղեցիներ ու սրբավայրեր թշնամուն ու վերջինիս պղծությանը հանձնելու, ազգային արժեքներն ուրանալու և համազգային ինստիտուտները ծանակելու, պատմական հիշողությունը նենգախեղելու նպատակային փորձեր անելու, թշնամուն շահեկան «ծրագրեր» առաջ հրելու մեջ:

Ու սա դեռ ամբոջական ցանկը չէ:

Ունենալով նման «թիվ մեկ մեղավոր»՝ ընդդիմության համար ո՛չ կադրային, ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ էլ տեխնոլոգիական առումով պետք է որ բարդ չլինի՝ առաջադրված խնդրի լուծմանը հասնելը: Կրկնենք՝ պարզապես ճշմարտությունն ասելը: Փաշինյանն ուղղակի չպիտի հասցնի արձագանքել բոլոր կողմերից իր ուղղությամբ նետվող մեղադրանքներին:

Բայց միայն մեղադրանքները չեն: Դա շատ պարզունակ մոտեցում կլիներ:

Ընդդիմադիրները, այո, ունեն իրական առաջարկություններ: Այդ առաջարկությունները պետք է բերել առաջին պլան: Այդ մոտեցումների շուրջ պետք է ձևավորել քննարկումներ: Մոտավորապես՝ 1-ը 5-ի հարաբերակցությամբ:

Ու ոչ մի դեպքում չպետք է մտնել Փաշինյանի հետ բանավեճի մեջ: Չպետք է փորձել նրա մանիպուլ յատիվ ու ստաշարան «խաղի» մեջ մտնել: Պարզապես օրակարգ թելադրել, օրակարգ գեներացնել՝ բոլորով, յուրաքանչյուրն իր ոճով ու իր տեսլականով:

Մի խոսքով՝ Փաշինյանին, այսպես ասենք՝ հաղթահարելը ամենևին էլ անլուծելի խնդիր չէ: Մնում է, որ ընդդիմադիրները կենտրոնանան ու հանրային ուշադրությունը սևեռեն նրա վրա, թե ինչ են անում ու առաջարկում իրենք, այլ ոչ թե՝ հասարակության կողմից արդեն իսկ ակնհայտորեն մերժվող Փաշինյանը:

Հա, մեկ էլ, լավ կլինի, որ առանձին շրջանակներ, որոնք իբր ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, դադարեցնեն այլ ընդդիմադիրների վրա ցեխ շպրտելու գործելաոճը... Եթե, իհարկե, նրանց նպատակը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներում