Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական փոփոխությունները, որպես քաղաքական-իրավական գործընթաց, երբեք չեն առաջանում վակուումում: Գրեթե միշտ դրանք պայմանավորված են լինում պետականության զարգացման որոշակի փուլերով, ներքին կամ արտաքին ճնշումներով, ինստիտուցիոնալ ճգնաժամերով կամ իշխանության վերաձևավորման անհրաժեշտությամբ։ Պետությունները դիմում են սահմանադրական վերանայումների այն ժամանակ, երբ գործող սահմանադրական կարգը այլևս չի ապահովում քաղաքական համակարգի կայունությունը, չի արտացոլում հասարակական հարաբերությունների իրական կառուցվածքը կամ չի համապատասխանում իշխանության իրական բաշխմանը։

Այս համատեքստում սահմանադրական փոփոխությունները կարող են լինել ինչպես էվոլ յուցիոն՝ ուղղված իրավական համակարգի կատարելագործմանը, այնպես էլ՝ ռևիզիոն, երբ դրանք ծառայում են իշխանության կենտրոնացմանը կամ արտաքին պահանջների ներքինացմանը։ Հենց այս երկակի բնույթն է, որ սահմանադրական փոփոխությունների վերլուծությունը դարձնում է ոչ միայն իրավական, այլև խորապես քաղաքական հարց։

Պատմական և համեմատական փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները հիմնականում իրականացվում են մի քանի առանցքային պայմաններում։ Դրանցից առաջնայինն այն է, երբ պետությունը գտնվում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, և անհրաժեշտ է վերանայել իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը։ Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այնպիսի պայմաններով, երբ տեղի է ունենում քաղաքական ռեժիմի փոփոխություն, օրինակ՝ անցում ավտորիտարից ժողովրդավարական համակարգի կամ հակառակը։

Կարևոր են նաև արտաքին գործոնները՝ պատերազմները, միջազգային ճնշումները կամ ինտեգրացիոն գործընթացները, որոնք ստիպում են վերաձևակերպել պետական ինքնությունը և իրավական հիմքերը։ Այս վերջին գործոնը հատկապես զգայուն է փոքր և անվտանգության տեսակետից խոցելի պետությունների համար, որտեղ Սահմանադրությունը հաճախ դառնում է ոչ միայն ներքին իրավակարգավորման փաստաթուղթ, այլև արտաքին քաղաքականության գործիք։

Սակայն սահմանադրական փոփոխությունների իրական հետևանքները կախված են ոչ այնքան դրանց ձևակերպումից, որքան դրանց առաջացման շարժառիթներից և ընդունման գործընթացից։ Երբ փոփոխությունները բխում են հասարակության լայն կոնսենսուսից և նպատակ ունեն ամրապնդել իրավունքի գերակայությունը, դրանք կարող են հանգեցնել պետականության ամրապնդմանը, քաղաքական կայունության բարձրացմանը և ինստիտուցիոնալ վստահության վերականգնմանը։ Մինչդեռ այն դեպքերում, երբ սահմանադրական փոփոխությունները պարտադրվում են վերևից կամ պայմանավորված են արտաքին պահանջներով, դրանք հաճախ առաջացնում են լեգիտիմության ճգնաժամ, խորացնում են հասարակական բևեռացումը և կարող են երկարաժամկետ հեռանկարում թուլացնել պետության իմունիտետը։

Այս տեսանկյունից Հայաստանի ներկայիս իրավիճակը առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Իշխանությունների կողմից նոր Սահմանադրության նախաձեռնության մասին հայտարարություններն արդեն իսկ քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից են դարձել, և ակնկալվում է, որ մոտ ապագայում դրա նախագիծը կներկայացվի հանրությանը։

Սակայն այստեղ հիմնական հարցը ոչ թե Սահմանադրության անհրաժեշտությունն է, այլ այն, թե ինչ բովանդակություն է այն կրելու և ինչ քաղաքական տրամաբանության մեջ է այն ձևավորվում։ Քննադատական վերլուծությունների մի զգալի հատվածում արդեն արմատավորվում է տեսակետը, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները չեն արտացոլելու հայ ժողովրդի հավաքական կամքը և պատմական-քաղաքական ձգտումները, այլ առավելապես ուղղված են արտաքին՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից ձևակերպված ակնկալիքների բավարարմանը։

Այս պնդման կենտրոնում է հատկապես Անկախության հռչակագրին արված հղման հարցը, որը ներկայիս սահմանադրական համակարգում ունի ոչ միայն իրավական, այլև խորապես սիմվոլիկ, քաղաքական և պատմական նշանակություն։ Այդ հղումը փաստացի պետականության հիմնադիր ակտի շարունակականության արտահայտումն է, որը կապում է Հայաստանի Հանրապետության իրավական ինքնությունը իր անկախության պատմական հիմքերի հետ։ Եթե Սահմանադրության նոր տեքստում այդ հղումը վերացվի կամ վերաիմաստավորվի, ապա դա կարող է ընկալվել ոչ միայն որպես իրավական փոփոխություն, այլև որպես քաղաքական և ինքնության մակարդակում տեղի ունեցող վերասահմանում, որը փաստացի ենթադրում է որոշակի հրաժարում նախապես ձևակերպված ազգային նպատակներից։

Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը դեռևս չի նշանակում դրանց անխուսափելի իրականացում։ Ժողովրդավարական համակարգերում Սահմանադրությունը մնում է այն եզակի փաստաթուղթը, որի վերջնական լեգիտիմությունը բխում է ոչ թե միայն քաղաքական էլիտաների որոշումներից, այլ առաջին հերթին հանրային կամարտահայտությունից։ Հանրաքվեն այս իմաստով ոչ միայն իրավական մեխանիզմ է, այլև քաղաքական զտիչ, որը թույլ է տալիս հասարակությանը գնահատել առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը սեփական շահերին և արժեքներին։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ուժեղ իշխանությունները կարող են բախվել հանրաքվեում մերժման, եթե առաջարկվող փոփոխությունները չեն ընկալվում որպես լեգիտիմ կամ անհրաժեշտ։

Համեմատական օրինակները այստեղ բավական խոսուն են։ Տարբեր երկրներում սահմանադրական նախագծերը մերժվել են հենց այն պատճառով, որ հասարակությունը դրանք ընկալել է որպես պարտադրված կամ ազգային շահերին հակասող։ Սա ցույց է տալիս, որ սահմանադրական գործընթացը, որքան էլ տեխնիկապես կազմակերպված լինի, կախված է հանրային վստահությունից։ Հայաստանի պարագայում ևս նույն տրամաբանությունն է գործում։ Եթե հանրությունը համոզված լինի, որ առաջարկվող Սահմանադրությունը չի արտացոլում իր հավաքական շահերը կամ ենթադրում է ներքին դաշտում արտաքին ճնշումների բյուրեղացում, ապա հանրաքվեի արդյունքը կարող է դառնալ այդ գործընթացի ճակատագրական հանգրվանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ