Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաձայնեք, որ դժվար է ավելի դիպուկ ու «գեղարվեստական» բնորոշել այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական ճակատում: Տեսեք, Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ և կիսաարդարանալու տոնով ասում, հիշեցնում, թե այն ամենը, ինչ անում, ծրագրում և իրականացնում է, ասենք, ԱՄՆ նախագահ Թրամփի կամ Եվրամիության հետ, վերջում գալիս ու տեղեկացնում է Կրեմլին: Փաշինյանի ասածն այն է, թե ինքն, իբր, ամեն ինչի մասին տեղեկացնում է գործընկերներին, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինին:

Բայց այդ դեպքում ստացվում է, որ նա, մեղմ ասած, հիմար վիճակի մեջ է դնում իր արևմտյան գործընկերներին: Իսկ ավելի ստույգ՝ այնպիսի վիճակի մեջ, որի արդյունքում իսպառ կորչելու է վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ մի բան է ասում, ապա գալիս է Հայաստան, մեկ ուրիշ բան է ասում: Կամ՝ գնում է Եվրոպական խորհրդարան մի բան է ասում, գնում է Կրեմլ և մեկ այլ բան ասում: Ու այդպես՝ անընդհատ:

Մի խոսքով, Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է աշխարհաքաղաքական լարախաղացությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ լարը պարզապես «կոճի թել» է՝ չափազանց բարակ, այնքան, որ ամեն վայրկյան կարող է կտրվել: Իր այդ լարախաղացությամբ Փաշինյանը վերածվել է բացարձակապես անվստահելի գործչի: Գլուխը՝ քարին, եթե դա միայն առանձին վերցրած որևէ գործչի վարկի կամ կերպարի հարց լիներ: Հայաստանն է դառնում անվստահելի գործընկեր, ըստ որում՝ ինչպես Եվրամիության համար, այնպես էլ՝ Մոսկվայի և հնարավոր այլ բարեկամական կենտրոնների համար: Էլ ավելի վատ՝ այդ «կոճի թելին» դրված է Հայաստանի ճակատագիրը:

Փաշինյանը, հասկանալի է, հանուն իր իշխանությունը պահելու դիմում է նման արկածախնդրական լարախաղացության: Բայց դա կարող է շատ լուրջ խնդիրների հանգեցնել, ըստ որում՝ ոչ միայն Փաշինյանի համար: Անհանգստության ու մտահոգության պատճառը Հայաստանի՝ որպես արտաքինքաղաքական գործընկերոջ հարգին ու վարկին պատճառվող զգալի վնասներն են, որոնց հետևանքների վերացմամբ հարկադրված է լինելու զբաղվել հաջորդ իշխանությունը, անկախ այն բանից, թե ով կդառնա Հայաստանի ղեկավար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս