Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«1998 թվականին ընտանիքով Վայոց ձորի մարզից տեղափոխվել ենք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք։ Էրիկս չորս տարեկան էր այդ ժամանակ, ծննդյան օրն այնտեղ նշեցինք։ Մեծացել է Կովսական քաղաքում, այնտեղ հաճախել է Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 22 տարի՝ մինչև տղայիս անմահանալու օրը, ապրել ենք Արցախում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալինան՝ Էրիկի մայրը։ Էրիկը ծնվել է Վայոց ձորի Քարագլուխ գյուղում։ Մանկության առաջին տարիներին ընտանիքն այստեղ է ապրել, այնուհետև՝ Արցախում։ Էրիկի հայրիկը ազատամարտիկ է եղել, ուստի պատահական չէ, որ հայրենիքի հանդեպ սերն ու հոգատարությունը փոխանցվել էր նաև նրա որդուն։

Որպես ընկերասեր ու սրտաբաց է բնութագրում որդուն տիկին Ալինան։ «Հիմա թոռնիկս իր բնավորության այդ հատկանիշներով շատ նման է քեռուն։ Մարդասեր տղա էր, բարի, շփվող, բոլորի հետ ծանոթություն ու ընկերություն էր հաստատում, կենսուրախ էր, կյանքի մարդ։ Փոքրուց սիրում էր մեծերի հետ ընկերություն անել, շփվել նրանց հետ։ Պատանեկության տարիներից իրեն թույլ ենք տվել ինքնուրույն լինել, կայանալ, որոշումներ կայացնել։ Ամռանը քույրիկի հետ գալիս էր Եղեգնաձոր՝ մեր հարազատների մոտ։ Իր շրջապատն էր ստեղծել, ընկերներ ձեռք բերել։ Դպրոցի ավարտական դասարաններում իրեն ասում էի՝ պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ստանաս, մասնագիտություն ձեռք բերես։ Սկզբում չէր կողմնորոշվում։ Ամռանը քույրիկի հետ կրկին եկավ Եղեգնաձոր հանգստանալու, հետո զանգահարեց՝ հետ չեմ գալիս, մնում եմ Եղեգնաձորում, որ պարապեմ, ընդունվեմ համալսարան։ 12-րդ դասարանը սկսեց հաճախել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում, զուգահեռ պարապում էր մաթեմատիկա, անգլերեն, հայոց լեզու»։

Դպրոցն ավարտելուց հետո Էրիկն ընդունվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ՝ «Ֆինանսներ» բաժինը։ 2012-2014 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, զորացրվելուց հետո շարունակել է ուսումը համալսարանում։ 2016 թվականին ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում։ «Իրենց զորամասը գտնվում էր մեր բնակավայրին բավականին մոտ։ Մի քանի օրից սկսվեց Ապրիլ յան պատերազմը։ Մասնակցություն ունեցավ այդ պատերազմին։ Հենց այդ ժամանակ արդեն ծանր ապրումներ ունեցա, թե ինչու թույլ տվեցի, որ աշխատանքի անցնի սահմանապահ զորքերում։ Միաժամանակ սովորում էր Եղեգնաձորի տնտեսագիտական համալսարանում՝ արդեն հեռակա բաժնում։ Համալսարանն ավարտեց։ Սեպտեմբերի սկզբին արձակուրդում էր, գնաց Եղեգնաձոր՝ դիպլոմը վերցնելու։ Մեծ նպատակներ ուներ, որ պետք է շարունակի կրթությունը։ Արձակուրդը վերջացավ, արդեն աշխատանքի վայրում էր, երբ 44-օրյա պատերազմը սկսվեց»։

Սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ «Առաջին պայթյունները մենք լսել ենք։ Միանգամից զանգահարեցի տղայիս՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Մի քանի զանգերիս չպատասխանեց։ Հետո արդեն լուրերից տեղեկացա, որ պատերազմ է։ Էրիկը զանգահարեց։ Հարցնում էի, թե ինչ ձայներ են, ուր է հիմա նա։ «Ի՞նչ ձայներ, մա՛մ, ես քնած եմ»։ Բայց այդ րոպեին նա արդեն առաջնագիծ էր գնում։ Մեքենայի մեջ էր։ Մի քանի օր լուր չունեցանք իրենից։ Էրիկս գնդացրորդ էր։ Բացի դա, դասընթացների էր մասնակցել, տիրապետում էր «Իգլա» տեսակի զենքին։ Կարճ զրույցներ էինք ունենում, միշտ ասում էր. «Երկար խոսել չեմ կարող, ամեն ինչ նորմալ է: Մենք ուժեղ ենք, մենք հաղթելու ենք»: Նույնն էր ասում, ինչ բոլոր մեր տղաները։ Քույրիկին ևս զանգահարում էր։ Բայց զրույցների ժամանակ նաև ասում էր. «Մա՛մ, պապային ասա, հավաքվեք, տեղափոխվեք այստեղից»։ Ամեն ինչ էինք ստեղծել 22 տարվա ընթացքում։ Բայց իմ պատասխանն էր իրեն՝ ես առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնա, ո՞նց կարող եմ քեզ թողնել, գնալ։ Գնում էինք Կապան, աղջկաս մոտ, մի որոշ ժամանակ մնում իրենց հետ, հետո վերադառնում տուն։ Ինձ հետ զրուցելիս Էրիկն ասում էր. «Ամեն ինչ լավ է, ես երրորդ գծում եմ»: Բայց քույրիկին ասել էր՝ կոտորում ենք սրանց, ջարդում ենք, ամեն ինչ լավ է լինելու»։

Հոկտեմբերի 15-ին Էրիկն այլևս չի պատասխանում մայրիկի զանգերին։ «Հոկտեմբերի 14-ին՝ քույրիկի հետ վերջին զրույցի ժամանակ, ասել էր, որ մի քանի օր կապ չի լինի. «Տեղս հարմար չի, չեմ զանգի, մամայենց կասես՝ չանհանգստանան»։ Աղջիկս արդեն բալիկ ուներ, մեկ տարեկան էր, ասել էր՝ Սիլվիին լավ կպահես։ Շատ երկար էին զրուցել, ասել էր՝ պատերազմից վերադառնալուց հետո ամուսնանալու եմ։ Ուսումը շարունակելու հետ կապված մեծ ծրագրեր ուներ»։

Մերձարաքսյան հովիտներում էր ծառայում Էրիկը։ Պատերազմի օրերին ևս այնտեղ էր։ Արաքսավան տեղանքի համար թեժ մարտեր էին։ Չենթարկվելով նահանջ հրամանին՝ Էրիկը գնում է վիրավոր ընկերների հետևից։ Թշնամու կրակի տակից դուրս է բերում վիրավորներին և զոհվածներին։ Վերջին վիրավորին դուրս բերելու ընթացքում (նա Էրիկի հրամանատարն էր) թշնամին թիրախավորում է նրանց։ Արկի պայթյունից Էրիկը մահացու վիրավորում է ստանում։ Էրիկն անմահացել է հոկտեմբերի 15-ին իր հրամանատարի հետ։ Նույն օրը նրա ընկերները դուրս են բերել Էրիկի մարմինը։ «Մեկ ամբողջ օր կարծես չէին համարձակվում մեզ հայտնել բոթը, բայց ամբողջ քաղաքը տեղյակ էր, որ Էրիկս զոհվել է։ Գիշերը շատ ծանր ապրումներ ունեցա, բայց մտքովս չէր անցնում, որ Էրիկի հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Էրիկիս լուրը լսելուն պես տանից դուրս եկանք։ Մեր 22 տարվա ստեղծածից որևէ բան չենք վերցրել մեզ հետ։ Այդ պահին չեմ մտածել անգամ Էրիկի նկարներից կամ էլ իրերից ինչ-որ բան վերցնելու մասին։ Էրիկիս հուղարկավորության օրը զանգահարեցին՝ Կովսականը հանձնում են։ Բայց այդ պահին մեզ այլևս որևէ բան չէր հետաքրքրում։ Իր պայուսակը, երկու-երեք կտոր հագուստ, հեռախոսը... ահա այն ամենը, ինչ մնաց մեզ»։

... Եվ, իհարկե, անսահման շատ ջերմ հիշողություններ Էրիկից։ «Հիմա էլ մեզ բարևում են փողոցում, մոտենում, ճանաչում՝ որպես Էրիկի ծնողներ։ Որտեղ Էրիկի ոտքը կպել է, իրեն հիշում են։ Նա որևէ միջավայրում՝ ընկերական, բարեկամական, չի մոռացվում»։

Ապրելու ուժի մասին։ «Ամեն անգամ մտածում եմ և կարծես չեմ գտնում պատասխանը, թե որտեղից եկավ այս ուժը, որ պետք է ապրել։ Գուցե նա իր ուժը փոխանցեց ինձ, որ դիմանամ, իր ուժը մեզ փոխանցեց, որ մենք դիմանանք, ապրենք։ Մեկ-մեկ մտածում եմ՝ այդ ի՞նչ սիրտ է իմ սիրտը, որ դիմանում է։ Մեզ շատ օգնեց աղջկաս բալիկը՝ Սիլվին։ Հիմա արդեն երկու թոռնիկ ունենք։ Հրաշալի քեռի էր Էրիկս»։

Հ. Գ. - Էրիկ Սայադյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Արաքսի պահապան» կրծքանշանով։ Հուղարկավորված է Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հնարավոր է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթներ սկսվեն Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռшզմական օգնություն՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկից բացի․ Ռյուտե ՔՊ-ականները Ստամբուլում Կանադայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել են ԹՐԻՓՓ նախագիծը Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան