Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արվարձան, սայլ, թե կուզիկ. ի՞նչ կապ ունեն այս բառերը հանրահայտ «ազնվական» փողոցի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ամենահայտնի և ամենահին փողոցներից մեկը Արբատն է՝ ռուսական մշակույթի, գրականության և քաղաքային կյանքի խորհրդանիշը։ Այն հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում:

«Արբատ» բառի ծագման վերաբերյալ վերջնական պատասխան ներկայումս էլ չկա. պատմաբանները առաջ են քաշում այդ բառի առաջացման մի քանի տեսություն:

Ամենահավանական տեսություն է համարվում «Արբատ» բառի ծագման արաբական տարբերակը, որը նաև ամենատարածվածն է: Համարվում է, որ այդ անունը կապված է արաբական rabad/arbad բառի հետ, որը նշանակում է «արվարձան, քաղաքի ծայրամաս»։

Բանն այն է, որ միջնադարում Արբատն իսկապես գտնվում էր Մոսկվայի ծայրամասում՝ Կրեմլի սահմաններից դուրս, և այդ բառը կարող էր տարածվել արևել յան վաճառականների կամ թաթարների միջոցով։

Փողոցի անվան ծագման թյուրքական տարբերակով այն առաջացել է թուրքական arba՝ «սայլ» բառից։ Այս տեսության համաձայն, տարածքը առևտրային ճանապարհ էր, որն օգտագործվում էր առևտրային սայլերի կողմից։

«Արբատ» բառի ծագման ռուսական տարբերակով, որին կողմ են որոշ պատմաբաններ, այն ծագել է հին ռուսերեն «горбатый»՝ կուզիկ բառից այն իմաստով, որ տեղանքը եղել է ոչ հարթ։ Այնուամենայնիվ, այդ վարկածը համարվում է պակաս հավանական։ Ներկայում հետազոտողների մեծ մասը նախընտրում է բառի արևել յան (արաբա-թյուրքական) ծագումը։

Առաջին անգամ Արբատը փաստաթղթերում հիշատակվել է դեռևս 15-րդ դարում՝ 1493 թվականին, երբ այդ փողոցում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Այն ժամանակ Արբատը Մոսկվայի ծայրամասում էր և կարևոր առևտրային ուղի էր։ 16-17-րդ դարերում այնտեղ տեղակայված են եղել հրաձգային զորքեր և արհեստանոցներ։ Այնուհետև այդ փողոցը դարձել է արհեստագործական և առևտրային եռուն տարածք։ 18-19-րդ դարերում էլ այն դարձել է «ազնվական Արբատ»: Բանն այն է, որ հրդեհներից և վերակառուցումներից հետո Արբատը վերածվել է Մոսկվայի հեղինակավոր շրջանի։ Այնտեղ ապրել են ազնվականության ներկայացուցիչներ և նշանավոր ընտանիքներ (Գոլիցիններ, Տոլստոյներ, Գագարիններ և այլն): Իսկ 1812 թվականի հրդեհից հետո փողոցը քարե կառույցներով է վերակառուցվել և դարձել մայրաքաղաքի մշակութային կենտրոնը: 20-րդ դարում Արբատը դարձել է մտավորականության, նկարիչների, գրողների և երաժիշտների խորհրդանիշ: 1980-ականներին այն վերածվել է հետիոտնային փողոցի, այսինքն՝ զբոսաշրջության և փողոցային մշակույթի կենտրոնի:

Այսպիսով, Արբատը Մոսկվայի ամենահին փողոցներից մեկն է (ավելի քան 500 տարեկան): Ընդ որում, այն նախկինում ոչ միայն փողոցի, այլ նաև քաղաքի մի ամբողջ թաղամասի անունն էր։ Արբատը հաճախ են անվանում «բանաստեղծների և նկարիչների փողոց», հին Մոսկվայի խորհրդանիշ, ստեղծագործության և ազատ մթնոլորտի վայր: Այն գովերգվել է Բուլատ Օկուջավայի, Անդրեյ Վոզնեսենսկու և այլ բանաստեղծների ու երաժիշտների կողմից: Այսօր «Արբատ» բառը երբեմն օգտագործվում է որպես հետխորհրդային քաղաքների ցանկացած հետիոտնային– զբոսաշրջային փողոցի անվանում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հնարավոր է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթներ սկսվեն Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին