Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին ձևավորվել է մի իրողություն, որը գնալով ավելի է դուրս գալիս դասական քաղաքականության տրամաբանությունից և մոտենում է այնպիսի դինամիկայի, որին ավելի բնորոշ են փողոցային պայքարը և հուզական զեղումները, քան ինստիտուցիոնալ, կանոնակարգված քաղաքական մրցակցության պրակտիկան։

Դասական քաղաքականությունը ենթադրում է հստակ սահմաններ՝ իշխանություն և ընդդիմություն, պատասխանատվություն և հաշվետվողականություն, բանավեճ և հակակշիռներ, մինչդեռ ներկայիս իրավիճակում այդ սահմանները աստիճանաբար լղոզվում են։ Իսկ քաղաքական գործընթացները հաճախ տեղափոխվում են ոչ ֆորմալ, հուզական ու կարճաժամկետ ազդեցության դաշտ, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ իրավիճակային արձագանքը։ Այս փոփոխության առանցքում իշխանության վարքագիծն է, որը հաճախ չի սահմանափակվում պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության շրջանակներով, այլ ներգրավվում է ընդդիմության հետ ուղիղ հակամարտության մեջ՝ օգտագործելով ոչ միայն քաղաքական, այլ նաև հռետորական և երբեմն ինստիտուցիոնալ գործիքներ` իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական լծակ օգտագործման արդյունքում։

Երբ իշխանությունը իրեն թույլ է տալիս թիրախավորել ընդդիմության ներկայացուցիչներին անձնական մակարդակում, դա փոխում է ամբողջ խաղի կանոնները։ Ընդդիմությունը այլևս չի դիտարկվում որպես համակարգի անհրաժեշտ բաղադրիչ, այլ ներկայացվում է որպես խնդիր, խոչընդոտ կամ նույնիսկ վտանգ, որը պետք է չեզոքացվի։ Այս մոտեցումը հանգեցնում է նրան, որ քաղաքական մրցակցությունը դադարում է լինել ծրագրերի և գաղափարների մրցակցություն և վերածվում է հակառակ կողմի վարկաբեկման և դուրս մղման գործընթացի։

Անպատասխանատու հայտարարությունների տարածումը, պիտակավորումը և հանրային դիսկուրսում ատելության գեներացումը նման գործընթացի անբաժանելի մասն են դառնում։ Երբ քաղաքական խոսույթում սկսում են գերակշռել սուր, հաճախ վիրավորական ձևակերպումները, ստեղծվում է մի միջավայր, որտեղ ռացիոնալ քննարկումը դառնում է գրեթե անհնար։

Բայց եթե ներքաղաքական հարթությունում հռետորաբանության սրացումը, պիտակավորումը կամ մրցակցի նկատմամբ ագրեսիվ լեզվի կիրառումը կարող են ունենալ սահմանափակ և հիմնականում ներքին հետևանքներ, ապա նույն մոտեցումների կիրառումը արտաքին հարաբերություններում ենթադրում է ռեալ, չափելի և հաճախ անդառնալի վնասների ռիսկ, որովհետև այստեղ դիմացինը ոչ թե ներքաղաքական մրցակիցն է, այլ սուբյեկտ, որն ունի իր սեփական շահերը, լծակները և հակազդեցության կարողությունը։

Խնդրի առանցքային հանգամանքն այն է, որ արտաքին քաղաքականությունը կառուցված է բոլորովին այլ տրամաբանության վրա։ Այն ենթադրում է հաշվարկված քայլեր, լեզվական ճշգրտություն, բազմաշերտ բանակցային մշակույթ և ուժերի իրական հարաբերակցության սառը գնահատում։ Երբ այդ դաշտ է ներմուծվում ներքաղաքական «փողոցայնացված» լեզուն՝ հեգնանքը, մեծամտությունը, պոպուլիստական բառապաշարը, ստեղծվում է վտանգավոր դիսոնանս, որտեղ հայտարարությունները կարող են գերազանցել իրական հնարավորությունները, իսկ խոսքը՝ առաջ անցնել գործնական կարողություններից։ Սա հատկապես ակնհայտ է այն իրավիճակներում, երբ իշխանությունները փորձում են արտաքին դերակատարների հետ հաղորդակցվել նույն տոնայնությամբ՝ այնպիսի տպավորություն առաջ բերելով, թե խոսում են ներքին լսարանի հետ՝ կարծես արտաքին քաղաքականությունը նույնպես ենթակա է հանրային ազդեցության մեխանիզմներին։

Այս տրամաբանության վտանգավորությունն առավել հստակ դրսևորվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, որտեղ առկա է ոչ միայն քաղաքական, այլև խորքային տնտեսական և էներգետիկ փոխկապվածություն։ Այս հարցում անտեսվում է այն հանգամանքը, որ հարաբերությունները կառուցված են ոչ թե հռետորաբանության, այլև փոխգործակցության և փոխադարձ ընկալումների վրա։ Էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի գնի հարցը պարզապես քաղաքական հայտարարությունների մակարդակի խնդիր չէ։ Այն ուղղակիորեն ազդում է տնտեսության մրցունակության, արտադրության ինքնարժեքի և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Երբ քննարկումը իջեցվում է «եթե իրենք թանկացնեն, մենք դուրս կգանք այս կամ այն կառույցից (օրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ)» տրամաբանության մակարդակի, այն անտեսում է այն բարդ շղթան, որի միջոցով ձևավորվել է այդ փոխկապակցվածությունը, և որի կտրուկ խզումը կարող է բերել ոչ թե ազատության, այլ ճգնաժամի։

Նույնը վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին ավելի լայն իմաստով։ Եթե երկրի արտահանման զգալի մասը կապված է կոնկրետ շուկաների հետ, ապա այդ կապերի խզումը չի կարող փոխարինվել պարզ հայտարարությամբ, թե «կուղարկենք ուրիշ տեղ»։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան տարիների, երբեմն տասնամյակների ռազմավարական աշխատանքի արդյունք է, որը պահանջում է նոր լոգիստիկ շղթաների ձևավորում, որակի ստանդարտների համապատասխանեցում, մրցունակության բարձրացում և քաղաքական համաձայնություններ։ Այս ամենը չի կարող իրականացվել հուզական կամ պահի տակ ընդունված որոշումների միջոցով, և այդ գործընթացների թերագնահատումը վկայում է ոչ թե ինքնավստահության, այլ պարզապես հաշվարկի բացակայության մասին։

Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումը» նաև վտանգավոր է այն առումով, որ այն փոխում է դիվանագիտության լեզուն և ընկալումը միջազգային հարթակներում։ Երբ երկրի ղեկավարությունը թույլ է տալիս այնպիսի տոնայնություն, որը դուրս է դիվանագիտական ընդունված նորմերից, դա ազդում է ոչ միայն կոնկրետ հարաբերության, այլ նաև երկրի ընդհանուր իմիջի և վստահելիության վրա։ Դիվանագիտությունը մեծապես հիմնված է կանխատեսելիության և հուսալիության վրա, և եթե պետությունը սկսում է ընկալվել որպես հուզական, անկայուն կամ պոպուլիստական որոշումներ կայացնող դերակատար, նրա հետ համագործակցության պատրաստակամությունը նվազում է, իսկ նրա բանակցային դիրքերը թուլանում են։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նման մոտեցումները հաճախ ուղեկցվում են իրականության պարզեցմամբ և բարդ խնդիրների «սևսպիտակ» ներկայացմամբ։ Երբ արտաքին քաղաքականության բարդ հավասարակշռությունները ներկայացվում են որպես հեշտ լուծվող հարցեր՝ «դուրս կգանք», «կփոխենք ուղղությունը», «կգտնենք այլընտրանք» և նման այլ ձևակերպումների ներքո, ստեղծվում է կեղծ վստահություն, որը չի հիմնվում ռեսուրսների, հնարավորությունների և ռիսկերի իրական գնահատման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են փորձագիտական մակարդակով առերես բանակցությունների փուլը Ռոնալդուի 968-րդ գոլը (տեսանյութ) «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ) «Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան Երևանի Կապույտ մզկիթում Ալի Խամենեիի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվելԷպշտեյնի զոհերը քննադատել են Մելանյա Թրամփին Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Լուրջ անհամաձայնություններ կան Հորմուզի նեղուցի շուրջ Մերցի աշխատանքից դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային նիշի. Bild Իրաքի խորհրդարանը Նիզար Ամիդիին ընտրել է երկրի նոր նախագահ Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իռլանդիայի Շենոն օդանավակայանում կացնով տղամարդը վնասել է ամերիկյան ռազմական C-130 Hercules ինքնաթիռը Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները. Վեհափառ «Միլանը» պարտվեց խոշոր հաշվով Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում Արամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Ամերիկյան երկու ռազմանավ անցել է Հորմուզի նեղուցով. Հեգսեթ Եվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԳերմանիայում կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա Երևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. Մակրոն Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Հայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԻրան-ԱՄՆ բանակցությունները Պակիստանում մտել են փորձագիտական փուլ․ Tasnim Ժողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեք«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Արագ ի հայտ եկող կապտուկները կարո՞ղ են վկայել արյան քաղցկեղի զարգացման մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահԼավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայում Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանԹրամփը սպառնացել է վերսկսել հարվածներն Իրանին, եթե բանակցությունները տապալվեն Պենտագոնը հայտնել է, որ ռազմական գործողության ընթացքում խոցել է Իրանի պաշտպանական ձեռնարկությունների 90 տոկոսը Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՀայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ Կարապետյան