Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի և աշխույժ երեխա էր, դրա հետ մեկտեղ՝ շատ խելացի։ Երեք տարեկանում արդեն «Չարի վերջը», «Ես իմ անուշ Հայաստանին» անգիր գիտեր։ Տատիկն էր սովորեցրել։ Փոքր տարիքում երգել էր սիրում։ Կանգնում էր աթոռի վրա և երգում ու արտասանում էր։ Հաճախեց մանկապարտեզ։ Շատ հետաքրքրասեր էր, սիրում էր ամեն ինչից հարցնել։ Մանկապարտեզի դաստիարակչուհին ասում էր՝ կեսօրին չէր ուզում քնել, որ անընդհատ հարցեր տար։ Գանգուր մազերի համար իրեն «խուճուճ» էին ասում։ Շատ կենսուրախ մարդ էր, ես իրեն գոնե մեկ օր տխուր չեմ տեսել։ Շատ հարմարվող, բարի, ընկերասեր, կենդանասեր տղա էր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմիլ յան՝ Սպարտակի մայրիկը։

Սպարտակը ծնվել է Սյունիքի մարզում՝ Ագարակ քաղաքում, զինվորականների ընտանիքում։ 2014 թվականին ընտանիքը Ագարակից տեղափոխվում է Եղեգնաձոր։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ լավ է սովորել։ «Հրաշալի գիտեր հայոց պատմությունը, տիրապետում էր բոլոր իրադարձություններին, թվականներին ու փաստերին։ Շատ լավ գիտեր նաև հայոց լեզուն։ Բոլոր առարկաներն էր սովորում, բայց կարծես կենտրոնացել էր «Հայոց պատմություն» առարկայի վրա։ Իրեն դպրոցում բոլորն էին սիրում՝ ուսուցիչները, դասընկերները»։

Դպրոցն ավարտելուց հետո Սպարտակն ընդունվել է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ «Ուզում էի, որ նա բժիշկ դառնար, մեկ տարի պարապեց, բայց ասաց. «Մամա՛, սա իմը չի։ Իմը հայոց լեզուն և հայոց պատմությունն է»։ 12-րդ դասարանում՝ դպրոցում, երբ պատմության ուսուցիչը չէր գալիս, նա իրենից ցածր դասարանում փոխարինում էր նրան։ Սպարտակս ուզում էր դեսպան դառնալ արաբական երկրներում։ Ընդունվեց բուհ, միշտ ասում էր՝ եթե սովորեմ, ուրեմն միայն պետական համալսարանում։ 0,25 բալ չհերիքեց, և ընդունվեց վճարովի համակարգ։ Բանակում էր ծառայում, այդպես էլ չիմացավ, որ անվճար համակարգ է տեղափոխվել։ Ընդունված ուսանողներից մեկը դուրս էր եկել համալսարանից, նրա փոխարեն Սպարտակն էր անցել անվճար համակարգ»։

Զինվորական ծառայության մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին ուզում էր ծառայել, բայց մյուս կողմից էլ ասում էր՝ ավելի լավ կլիներ, որ այս երկու տարին սովորեի։ «Շատ էր ուրախացել, որ ընդունվել է, ուզում էր ուսանող դառնալ։ Երազանքը դեսպան դառնալն էր»։ Բայց, ավաղ, ոչ միայն դեսպան, այլ առհասարակ ուսանող լինելու Սպարտակի ցանկությունն անկատար մնաց։

2019 թվականի հուլիսի 19-ին Սպարտակը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Ծառայության ժամանակ նա երբեք որևէ բանից չի դժգոհել։ Միայն պատերազմի ժամանակ մեկ օր շատ տխուր էր, ասաց, որ հոգնել է։ Երբեք չի բողոքել ծառայությունից, ուղղակի կարոտում էր։ Անգամ պատերազմի ժամանակ էր ասում, որ ամեն ինչ լավ է։ Հայրիկի պես Սպարտակս էլ է հրետանավոր եղել։ Լավ ծառայության համար խրախուսվել է «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Պատերազմից առաջ նաև սերժանտի կոչում էր ստացել։ Իսկ արդեն պատերազմի ժամանակ զանգահարեց. «Մա՛մ, ուզում են ինձ միանգամից լեյտենանտի կոչում տալ, համաձայնե՞մ»։ Ինքն էլ իր հարցին պատասխանեց. «Մա՛մ, չեմ համաձայնել, այդ դեպքում պատերազմից հետո ինձ կպահեն բանակում՝ որպես սպա, իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ սովորել»։ Հինգ զինակից ընկերներին էին նույնն առաջարկել, երեքը համաձայնել էին, Սպարտակս ու ընկերը՝ հրաժարվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին հերթապահության էի, ես արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում։ Սպարտակին զանգահարեցի, հարցրեցի, թե ինչ կա։ Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, հարցրեց՝ ձեզ մոտ ի՞նչ կա։ «Մեզ մոտ լարվածություն կա»։ Սպարտակը ծիծաղեց անգամ, շատ հանգիստ ձայնով էր խոսում։ Բայց իրենց արդեն դիրքեր էին տարել։ Սեպտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին իրենից որևէ նորություն չեմ ունեցել։ 30-ին զանգահարեց. «Մա՛մ, ես ողջ-առողջ եմ, փրկվել եմ, նահանջում ենք Մատաղիսից, գալիս ենք Դրմբոն»։ Հետո արդեն ընկերներից իմացա, որ այդ օրերին արկն ընկել է, նա գլխի ցնցում է ստացել, տեսողությունն է անգամ վատացել, դրա համար չի կարողացել զանգահարել»։

Դրանից հետո Սպարտակն ամեն օր զանգահարել է մայրիկին։ «Նոյեմբերի 8-ին չզանգահարեց, շատ նեղված էի։ Ամուսինս կարողացավ կապ հաստատել ծանոթների հետ, որ վերջիններիս օգնությամբ կապվեինք Սպարտակիս հետ։ Ուղղակի ուզում էինք իր ձայնը լսել։ Նոյեմբերի 9-ի առավոտյան զանգահարեց՝ ամեն ինչ նորմալ է։ Ասաց, որ ուզում է նաև հայրիկի հետ խոսել։ Խոսել էր նաև հայրիկի հետ, դրանից հետո իր հետ կապը կտրվեց։ Հաջորդ օրն իմացանք, որ տղաս զոհվել է»։

Սպարտակը զոհվել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ի և «Մարտունի 3»-ի միջանկյալ հատվածում։ «Անօդաչուի բեկորը ոտքի մայր երակն է ծակել։ Արնահոսել է, ցանկացել են տեղափոխել, կես ճանապարհին մահացել է»։ Սպարտակը շուտ է «տուն հասնում», մայրիկն ասում է՝ որդուն կարողացավ հրաժեշտ տալ, մարմինը վնասված չէր, միայն այդ փոքրիկ վնասվածքն էր։ «Բայց կարծես 10 տարով ծերացած լիներ»։

Սպարտակն ընկերուհի ուներ, պատրաստվում էր պատերազմից վերադառնալուց հետո ամուսնանալ։ Նրա կրտսեր եղբայրն էլ է պատերազմի ժամանակ բանակում ծառայելիս եղել։ «Հայկս նորակոչիկ էր, մեկ ամիս եղել է մարտի դաշտում։ Փոքրս հրաշքով է փրկվել»։

Տիկին Էմիլ յան նշում է՝ որդին երբեք չի մտածել մարտի դաշտը լքելու մասին։ «Ասում էր. «Եթե նման բան անեմ, մա՛մ, ինչպե՞ս կարող եմ մարդկանց աչքերին նայել։ Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ։ Երբեք չեմ լքի մարտի դաշտը, որ իմ վրա պիտակ կպցնեն»։ Երբեմն ամուսնուս հետ զրուցում ենք այս մասին, նա միշտ ասում է՝ նա երբեք չէր գա, եթե անգամ գնայինք իր հետևից։ Իրենց դիվիզիոնը վերջին օրերին չէին տանում առաջնագիծ, բայց նա իր ընկերների հետ գնացել է. «Չեմ կարող իմ ընկերներին մենակ թողնել»։ Հենց նրանք են պատմում, որ շատ թեժ մարտերի մեջ է եղել Մատաղիսում, Քարինտակում, Կարմիր շուկայում, Շուշիում, Մարտունիում։ Որպես հրետանավոր՝ այնքան ճիշտ են եղել Սպարտակիս հաշվարկները, որ մեծ վնասներ են հասցրել թշնամուն։ Չեմ կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ զինադադարի կնքումից ժամեր առաջ է զոհվել։ Իր ամենամոտ ընկերը՝ Նարեկը, Ագարակ քաղաքից էր, անվճար սովորում էր Բժշկական համալսարանում։ Նորակոչիկ էր, առաջին արկն ընկել էր, ու նա զոհվել էր։ Սպարտակս անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, Նարեկից ի՞նչ կա։ Իրեն չէի ասում, որ ընկերը զոհվել է, բայց հետո Սպարտակս գլխի ընկավ։ Հաճախ ասում էր. «Մա՛մ, Նարեկի համար էլ եմ կռիվ տալիս, ոչ միայն ինձ համար»։

Սպարտակիս ասում էի՝ ուզում եմ կամավոր քեզ մոտ գալ։ «Մա՛մ, սա քո տեղը չի»։ Բոլորիս մասին մտածում էր։ «Մամա՛, մանկության տարիներին այն սարսափ ֆիլմերը, որ տեսել եմ, դրանք այս պատերազմի դիմաց ոչինչ են։ Այնքան բան եմ տեսել, որ վերադառնամ, ամեն ինչ պատմելու եմ»։ Բայց չեկավ ու չպատմեց»։

Ապրելու ուժի մասին։ «Հայկս դարձավ մեր կյանքի շարժիչ ուժը։ Մի օր ինձ ասաց. «Մամա՛, հետ մի՛ նայիր, առաջ նայի՛ր, ոչ մի բան չես կարող հետ բերել»։ Սթափվեցի։ Հայկս ամեն ինչ անում է, որ մեզ համար լավ լինի։ Որպես եղբայրներ՝ շատ կապված էին իրար հետ»։

Հ. Գ. - Սերժանտ, հրետանավոր Սպարտակ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հնարավոր է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթներ սկսվեն Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռшզմական օգնություն՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկից բացի․ Ռյուտե ՔՊ-ականները Ստամբուլում Կանադայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել են ԹՐԻՓՓ նախագիծը Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ