Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը նախընտրական՝ ոչ պաշտոնական փուլում է։ Իշխանությունը հայտարարում է իր բացարձակ հաղթանակի ակնկալիքների մասին, միևնույն ժամանակ աչքի է ընկնում ցայտնոտային քայլերով։ Ընդդիմությունը ներկայանում է տարբեր թևերով, որոնք իրենց շուրջ են մոբիլիզացնում քաղաքացիներին։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն ասում է՝ նույնիսկ իշխանությունն է հասկանում, որ ցածր վարկանիշ ունի։ «Միայն դրանով կարելի է բացատրել այն հայտարարությունները, որոնք փաստացի իրենցից ներկայացնում են շանտաժ պատերազմով սեփական ժողովրդին, եթե Նիկոլ Փաշինյանը չպահպանի իշխանությունը։ Եթե իշխանության դիրքերն ավելի ամուր լինեին, դժվար թե իշխանությունը գնար նման քայլի, որը փաստացի ցույց է տալիս՝ ինքնիշխանության, խաղաղության դարաշրջանի մասին իրենց հայտարարություններն իրական հիմքեր չունեն։ Իր հերթին ընդդիմությունը փորձում է կրկնել «Գյումրի 2» սցենարը։ Այս պահին տեսնում ենք, որ չնայած բոլոր բռնաճնշումներին, Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տրվող բացահայտ աջակցությանը, ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ գրանցելու հաղթանակ հունիսի 7-ի ընտրություններում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը։

Աջակցություն հարևան երկրներից, ԵՄ-ից ու ԱՄՆ-ից, բայց, կարծես, դրա բացակայությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Վերջին օրերին շատ քննարկվեց Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի անգամ «պրոտոկոլային» բաժնում հնչեցին սուր դիտարկումներ, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը ցույց տվեց, որ էլ ավելի սուր են եղել փակ դռների հետևում հնչած դիտարկումները։ «Դատելով Պուտին-Փաշինյան հանդիպումից, Օվերչուկի հարցազրույցից և վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հայտարարություններից ու գործողություններից՝ կարելի է ասել, որ Մոսկվայի համբերության բաժակը լցվել է։ Մոսկվայում որոշել են կտրուկ արձագանքել բոլոր այն հակառուսական հայտարարություններին և գործողություններին, որոնք վերջին տարիներին իրականացրել են Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Փաստացի վերջինիս առաջարկվել է կողմնորոշվել, թե ինչպես է նա տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նա դիտարկո՞ւմ է Ռուսաստանին որպես դաշնակից կամ գոնե կարևոր գործընկեր, թե՞ իրականում Ռուսաստանին տեսնում է որպես թշնամի երկիր։ Ընդունելով օրենք ԵՄ անդամ դառնալու մասին՝ Հայաստանի իշխանությունները պետք է շատ լավ հասկանային, որ Ռուսաստանում ԵՄ-ն այլևս չի դիտարկվում որպես միայն տնտեսական և նույնիսկ քաղաքական միավորում։ Տեսնում ենք, որ վերջին տարիներին ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում է ռազմական բաղադրիչը և բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին Ռուսաստանն է, և նույնիսկ պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին։ Այս պայմաններում, երբ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են ԵՄ անդամ դառնալու մասին, Ռուսաստանը փաստացի դա դիտարկում է այսպես. Հայաստանը պատրաստվում է միանալ մի ճամբարի, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նաև չպետք է մոռանալ, որ Հայաստանի իշխանությունների այդքան սիրելի «մոլդովական սցենարը» սպասվող ընտրություններին, ինչի մասին խոսվեց նաև այդ հանդիպման ժամանակ, իրենից ենթադրում է, որ նույն Մոլդովան ընդունել է ԵՄ-ի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը բացահայտ դիտարկում է որպես թշնամի, նկատի ունեմ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և նրա թիմին, նվազագույնի է հասցրել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե Հայաստանի իշխանությունները խոսում են ընտրությունների ժամանակ «մոլդովական սցենարի» մասին, որով իբր Ռուսաստանի հետ կապեր ունենալու պատրվակով թույլ չեն տալու ընտրություններին մասնակցել ընդդիմադիր տարբեր ուժերի, ապա պետք է հասկանալ, որ այդ սցենարն իրենից ենթադրում է Ռուսաստանը դիտարկել որպես թշնամի և նվազագույնի հասցնել նաև տնտեսական հարաբերությունները»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, տնտեսական հարաբերությունների մասին։ Ակնհայտ է, որ մեր արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է և ԵԱՏՄ-ն։ Այս մասին են փաստում զուտ վիճակագրական տվյալները։ Եթե այս ուղղությունը փակվի հայ արտահանողների համար, ոչ միայն նրանք են լրջագույն խնդրի առջև կանգնելու, այլ Հայաստանի ողջ տնտեսությունը։ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցից հետո ռուսական կողմից հստակ ահազանգեր են հնչում՝ կվատթարանան հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանը կունենա խնդիրներ։ Խոսքն, իհարկե, գազի սակագնի, գյուղատնտեսական (և ոչ միայն) ապրանքների արտահանման մասին է։ «Բոլոր հետևանքների մասին խոսեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հարցազրույցում։ Բայց նաև պետք է նկատի ունենալ, որ ռուսական կողմը մշտապես նշում է՝ եթե անգամ իրենք չգնան այդ քայլերին, բայց եթե Հայաստանը փորձում է դառնալ Եվրոպական միության անդամ, ԵՄ-ն իր այն բոլոր գործընկերներից, հատկապես այն երկրներից, որոնք ցանկանում են դառնալ միության անդամ, պահանջում է ընդունել բոլոր այն պատժամիջոցները, որոնք ընդունել է Ռուսաստանի դեմ։ Օրինակ՝ նույն ավիափոխադրումների դադարումը։ Պետք չէ մոռանալ, որ ԵՄ-Վրաստան և ԵՄ-Սերբիա հարաբերությունների ճգնաժամի մեջ գլխավոր պատճառն այն է, որ այդ երկրները չեն ընդունել բոլոր այն պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն ընդունել է ռուսական կողմի դեմ։ Հիշեցնեմ, որ Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշեց՝ իրենք հասկանում են, որ դա լուրջ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, բայց նույն Եվրոպական միությունը գնացել է տնտեսական լուրջ կորուստների՝ պատժամիջոցներ ընդունելով Ռուսաստանի դեմ և ակնկալում է նույնն իր գործընկերներից»,-եզրափակում է Հայկ Խալաթյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան Գործարանի փլատակներից մարդու դի է դուրս բերվել«Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներովՍումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Հայտնի բլոգերը հոսպիտալացվել է երեք սրտի կաթվածից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ Արժե՞ այսօր դոլար խնայել․ ինչպես կփոխվի տարադրամը շուկայումՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանՀանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՄի օգտագործեք Տերաֆլյու, քանի դեռ չգիտեք նրա իրական վտանգների մասինՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանԱնհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Ով է երեկ զոհված զինծառայողը Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Ավելի վատ, քան օղին․ որն է լյարդը քայքայող ամենավատ սնունդըԿյանքից անժամանակ հեռացել է Հռիփսիմե Սուրենի ՆազարյանըԱղոթք նեղության ժամին Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ապրիլի 16-ին գազ չի լինելու Հենրի Ավագյանը՝ «Փյունիկի» ռեկորդակիր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ խոսնակ Հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ Ալեքսանյան