Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շոթան շատ աշխույժ երեխա էր։ 14-15 տարեկանում առաջ էր ընկնում, շրջապատում բոլորին օգնում, ինչպես ժողովուրդն է ասում՝ բոլորին օգնության ձեռք էր մեկնում։ Բանակում ծառայելիս էլ նույն կերպ օգնության ձեռք է մեկնել բոլոր-բոլորին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենակը՝ Շոթայի հայրիկը։

Շոթան ծնունդով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է, որտեղ նրա մանկությունն ու պատանեկությունն են անցել, հաճախել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկը նշում է՝ ավագ որդին երեք կարմիր դիպլոմ ունի, իսկ ահա Շոթայի դեպքում չի կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Սիրելի առարկան եղել է «Մաթեմատիկան»։ Դպրոցն ավարտելուց հետո եղբայրն ուզում էր, որ նա մեքենայի դիագնոստիկայի հետ կապված նրբությունները սովորեր, բայց Շոթան գնաց վարորդական դասընթացների։ Արդյունքում այնպես ստացվեց, որ որոշեց ծառայությունից վերադառնալուց հետո զբաղվել կրթությունը շարունակելու գործով»։

Ավտոէլեկտրիկի մասնագիտացումը սովորելու և այգեգործությամբ զբաղվելու մտադրություն ուներ։ «Մենք հողատարածք ունենք, ասում էր. «Կգամ, տարբեր տեսակի ծառեր կտնկեմ, կզբաղվեմ այգեգործությամբ»։ Երբեք միտք չի ունեցել գյուղից տեղափոխվելու։ Այնքան կապված էր մայրիկի հետ։ Հասուն տղա էր, դպրոցից դուրս էր գալիս, զանգահարում էր մայրիկին, նրա հետ խոսելով՝ հասնում էր տուն»։

2019 թվականի հուլիսի 17-ին Շոթան զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Շոթաս շատ սիրով է մեկնել ծառայության։ Եվ միշտ ասում էր, որ Հայաստանի ամենահեռու կետում պետք է ծառայի։ Այդպես էլ եղավ։ Երբեք դժգոհություններ չի ունեցել ծառայությունից, սիրով էր ծառայում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Զանգահարում էր, զրուցում էինք, բայց շատ գաղտնապահ էր, մեզ ոչինչ չէր ասում։ Երեք օր էր անցել պատերազմի սկզբից, ինձ հետ զրույցում ասաց՝ պապա՛, Բաքվից ի՞նչ բերենք։ Բայց հետո, երբ իրեն հարցեր էի տալիս, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է։ 31 օր կռիվ է տվել։ Ջրականից հասել է Հադրութ, այնտեղից Շեխերով կռվելով՝ հասել է Կարմիր շուկա և այդպես շարունակ»։

Շոթայի մարտական ուղին փաստում է, որ ավագ հրաձիգ, շարքային Շոթա Արմենակի Գևորգյանը ծառայության ընթացքում իրեն դրսևորել է միայն դրական կողմերով. «Շարքային Գևորգյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով դիրքավորվել է թիկունքի ապահովման կետի շրջանում: Մարտը շարունակվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը՝ «300» հրամանատարական դիտարկման կետի շրջանում, որտեղ շարքային Գևորգյանն ակտիվ մասնակցություն է ունեցել՝ հակառակորդին հասցնելով կենդանի ուժի կորուստներ: 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ստորաբաժանման կազմում հակագրոհի ժամանակ ստացել է բեկորային վնասվածքներ՝ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ ցանկություն է հայտնել վերադառնալ և շարունակել մասնակցել մարտական գործողություններին: Ստորաբաժանման կազմով 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 7-ը թեժ մարտեր են մղել, որից հետո նահանջել են և անցել պաշտպանության «Արա Լեռ» տեղամասում տեղակայված զորամասի շրջանում։ 2020թ. հոկտեմբերի 7-ին ստորաբաժանման կազմով տեղակայվել են Հադրութի դպրոցում՝ վերախմբավորման համար։ Հաջորդ օրը՝ հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու համար, ստորաբաժանումը տեղակայվել է «Չռիկներ» կոչվող տարածքում: 2020 թվականի հոկտեմբերի 8-ից հոկտեմբերի 28-ը շարքային Գևորգյանն ակտիվ մասնակցել է Նորաշենի, Հադրութի, Թութակի, Շեխերի ուղղությամբ մղված մարտական գործողություններին, դասակի կազմով հետ են մղել հակառակորդին՝ զգալի կորուստներ պատճառելով նրանց»: Զինակից ընկերների հավաստմամբ, Շոթան օգնել է վիրավորներին, տարհանել նրանց մարտի դաշտից:

Շոթայի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 28-ին։ «Այդ օրը՝ ժամը մոտավորապես երեքի կողմերը, խոսել է մայրիկի հետ։ Ինձ հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 27-ին։ Այդ օրը նաև բոլոր հարազատներին էր զանգահարել։ Հոկտեմբերի 28-ից հետո իր կապ չենք ունեցել։ Հետո մեզ ասացին, որ իրեն տեղափոխել են Լաչին, դրա համար կապ չկա։ Բայց կարծում եմ՝ իրենք արդեն գիտեին, որ Շոթան զոհվել է, բայց մեզ ճիշտը չէին ասում»։

Շոթան անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում՝ հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ պայքարում։ «Տղայիս զոհվելու լուրը մեզ հասավ օրեր անց, բայց իրեն գտել ենք դեկտեմբերի 1-ին։ Մեկ ամսվա մեջ իրեն փնտրել եմ հնարավոր բոլոր տեղերում։ Դեմքն, իհարկե, փոխվել էր, բայց տղայիս մարմինն ամբողջական էր, ճանաչելի, իր շղթան վզին էր, նաև ճանաչելի նշաններ ուներ»։

Ապրելու ուժի մասին։ «Մեր Շոթան միշտ մեզ հետ է, իրեն երբեք չենք մոռանում, ամեն օր այցելում ենք տղայիս։ Չեմ ցանկանա, որ որևէ ծնող իր ձեռքով իր երեխային հողին հանձնի։ Դրանից դաժան բան աշխարհում չկա, բայց որևէ բան փոխել չենք կարող։ Պետք է ամուր լինենք, ավագ որդի ունենք։ Մեր որդուն՝ Շիրակին պետք է ամուսնացնենք, նրա կողքին լինենք»։

Հ. Գ. - Շոթա Գևորգյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Շոթան հետմահու պարգևատրվել է նաև մի շարք պատվոգրերով։ Հուղարկավորված է Ներքին Գետաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան Գործարանի փլատակներից մարդու դի է դուրս բերվել«Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանՄի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներովՍումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Հայտնի բլոգերը հոսպիտալացվել է երեք սրտի կաթվածից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ Արժե՞ այսօր դոլար խնայել․ ինչպես կփոխվի տարադրամը շուկայումՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանՀանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՄի օգտագործեք Տերաֆլյու, քանի դեռ չգիտեք նրա իրական վտանգների մասինՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանԱնհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Ով է երեկ զոհված զինծառայողը Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Ավելի վատ, քան օղին․ որն է լյարդը քայքայող ամենավատ սնունդըԿյանքից անժամանակ հեռացել է Հռիփսիմե Սուրենի ՆազարյանըԱղոթք նեղության ժամին Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ապրիլի 16-ին գազ չի լինելու Հենրի Ավագյանը՝ «Փյունիկի» ռեկորդակիր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ խոսնակ Հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ ԱլեքսանյանԱրման Ծառուկյանի անկասելի վերելքը. հայ մարտիկն ամրապնդում է դիրքերը UFC-ի էլիտայում 500 մարզիկ՝ 30 երկրից․ Երևանը կընդունի Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը Մերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՄահացել է զինծառայող Նարեկ Հակոբյանը․ ՊՆ Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցեր Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Հարթավան-Շենավան խաչմերուկում «Opel Vectra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է