Երևան, 22.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն գրում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը կարող է անուղղակիորեն ազդել Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա։ Նման կարծիք է հայտնել Եվրասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը: Մասնագետը բացատրել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում ԱՄՆ ֆոնդային շուկան անկում է ապրում։ Այդ միտումը պայմանավորված է ԱՄՆում ներդրողների խառը արձագանքով և Չինաստանից ներդրումների կրճատմամբ, որը կապված է երկու երկրների միջև առևտրային լարվածության հետ։ Հավանական է, որ Պարսից ծոցի երկրները նույնպես կդադարեցնեն նոր ներդրումային ծրագրերը, քանի որ նրանց կարող են անհրաժեշտ լինել ռեսուրսներ իրենց ազգային տնտեսություններին աջակցելու համար։ Հնարավոր է նաև, որ նրանք սկսեն վաճառել իրենց ամերիկյան արժեթղթերի մի մասը այդ նպատակի համար։ «Արդյունքում, ԱՄՆ ակտիվների նկատմամբ պահանջարկը կարող է նվազել, և, հետևաբար, կնվազի դրանց եկամտաբերությունը։ Իհարկե, որոշ ընկերությունների, ինչպիսիք են նավթային ընկերությունները, բաժնետոմսերը կարող են աճել, բայց տեխնոլոգիական և մի շարք այլ ոլորտներում անկման ռիսկերը մնում են», - նշել է փորձագետը։ Մեկնաբանելով օտարերկրյա ներդրողների հնարավոր դուրսբերումը հայկական արժեթղթային շուկայից՝ Կոնստանտին Սարոյանն ընդգծել է, որ գլխավոր հարցը մնում է կապիտալի վերաբաշխման ուղղությունը։ «Հարցն այն է, թե ո՞ւր։ Ըստ էության, այլևս անվտանգ ապաստարաններ չկան», - ասել է նա։

Մասնագետի կարծիքով, ներդրողների զգալի մասը, հավանաբար, կընդունի սպասողական ռազմավարություն՝ պահպանելով ներկայիս ակտիվների պորտֆելը։ Նրանց գործողությունները կարող են ուղղված լինել իրենց ներդրումների դիվերսիֆիկացմանը՝ առանց ներդրումային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների։ Վերլուծելով Մերձավոր Արևելքի պետությունների ֆոնդային շուկաներում տիրող իրավիճակը՝ Սարոյանը նշել է, որ Իրանում բորսայական ակտիվությունը շարունակվում է սովորականի պես։ Այդ շուկայից օտարերկրյա կապիտալի արտահոսքի ռիսկերը նվազագույն են, քանի որ այն հիմնականում տեղական բնույթի է։ Դուբայում և Աբու Դաբիում տարածաշրջանային լարվածության ֆոնին գրանցվել է անշարժ գույքի ոլորտում ներդրումների դանդաղում։ Ներդրողները շարունակում են ֆինանսավորել առկա նախագծերը, սակայն նոր գործարքները ներկայումս հետաձգվում են։

Տվյալների համաձայն, հայկական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մոտ 23 %-ն արտահայտված է ԱՄՆ դոլարով, ևս 11 %-ը՝ եվրոյով։ Մնացած ակտիվները գրեթե ամբողջությամբ արտահայտված են հայկական դրամով։ Այդ ֆոնդերի արտասահմանյան ներդրումների մեծ մասը կենտրոնացած է ETF-ներում՝ բորսայում վաճառվող ֆոնդերում, որոնք ներառում են ԱՄՆ-ի և Եվրամիության ֆոնդային բորսաներում ցուցակված ընկերությունների բաժնետոմսերի դիվերսիֆիկացված պորտֆել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարտին Պողոսյան․ Կարող էի չեմպիոն դառնալ, եթե հրման մոտեցումն անեի Ռուսաստանում առաջարկում են «Ուգրոզա» հրթիռները կիրառել անօդաչուների դեմ Հրազդան գետում դի կա․ գետը վարարել է, և չի բացառվում, որ քշել, տարել է այն․ որոնողական աշխատանքներ են ընթանում Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինԱրտակարգ իրավիճակ Երևանի Աղի կոմբինատում․ փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու ԱՄՆ-ը 38 տարվա մեջ առաջին անգամ տախտակամածային թնդանոթներ է կիրառել Իրանի դեմ. The War Zone Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԱվանի աղի կոմբինատում էլեկտրաէներգիան անջատվել է, 46 հոգի մնացել է 236 մետր խորության տակ Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Կամո բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը Կալինինգրադում 14-ամյա աշակերտուհին մահացել է դպրոցի պատուհանից ընկնելուց հետո «Ռեալը» շարունակում է հետապնդել առաջատարին Իրանը թույլատրել է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե վերացվի ծովային շրջափակումը Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԿկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ մանրամասներ Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը»Հերթական դեպքը. թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հետ «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ դեռ չի հայտնաբերել Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից Փաշինյանը և խաղաղությունն իրար հետ այնքան կապ ունեն, ինչքան Ալիևն ու ժողովրդավարությունը. Շարմազանով «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանԻսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում․ կա երկու զոհ Հասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Ութերորդ դասարանի աշակերտը դասի ժամանակ պատուհանից ընկել էՄենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանNissan Tiida-ն Փարաքարի դպրոցի մոտ կոտրել է ցուցանակն ու գլխիվայր հայտնվել դպրոցի ճաղավանդակների մոտ Դիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Արծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԱդրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Քաղցկեղի դեմ «նոր հզոր դեղամիջոցներ» արդեն վաճառքում են․ ի՞նչ է իրականում հայտնիՄարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԽաղաղության իմիտացիա՞․ Ալիևի հայտարարության քաղաքական ենթատեքստըՈղբերգական վթար՝ Սյունիքում, «Lada»-ի վարորդը մաhացել էԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՍննդամթերքի մեջ հայտնաբերվել են միջուկային զենքի մնացորդային նյութերFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը