Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձյան տախտակ. ի՞նչ պատմություն ունի շատերի սիրելի մարզասարքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սնոուբորդը մարզական սարքավորում է՝ հարթ, սայթաքուն հատակով տախտակ, որի վրա ամրացված է կանտ և հենարան ոտքերի համար (հատուկ տեխնիկայի օգնությամբ սնոուբորդի շարժումը վերահսկելու մետաղական ժապավեն)։ Սնոուբորդ բառը թարգմանվում է որպես «ձյունատախտակ»:

Ընդհանրապես, ընդունված է, որ սնոուբորդի պատմությունն սկսվել է 1929 թվականին ավստրիացի Մայքլ Բուրշետի՝ լեռից էպիկական վայրէջքով։ Այդ թռիչքի էպիկականությունն այն էր, որ նա դա անում էր ոչ թե դահուկներով, ինչպես այն ժամանակ ընդունված էր, այլ տախտակով, որի վրա ղեկի փոխարեն պարան էր։

Հետո՝ 1939 թվականին, ԱՄՆ-ի Չիկագո նահանգում ոմն Վերն Վիկլենդ սահում էր բլրի վրայով մի սարքով, որը հեռավոր կերպով հիշեցնում էր ժամանակակից սնոուբորդը: Այն պատրաստված էր տախտակներից, որոնք օգտագործվում էին տակառներ հավաքելու համար: Նա առաջինն էր, ով արտոնագիր ստացավ իր ստեղծագործության համար, որը հիշեցնում էր սնոուբորդ։

1963 թվականին ամերիկացի դպրոցական Թոմ Սիմսը հաջողությամբ պաշտպանեց լեռներից սահելու համար նախատեսված տախտակի իր կառուցվածքը, որը նա անվանեց «Ski Board»:

Իսկ առաջին նախատիպը, որը նման է ժամանակակից սնոուբորդին, իր դստեր համար հորինել է Շերմոն Պոպենը 1965 թվականին։ Նա միացրեց երկու դահուկ և դրանց վրա պարան կապեց, որպեսզի կարողանա ղեկավարել դրանք: Նա իր գյուտը անվանեց սնյորֆ։ Snurf-ը կառուցվածքով նման էր սքեյթբորդի՝ միայն առանց անիվների։ Նրա դստերը, մյուս երեխաներին ու ընկերներին շատ դուր եկավ այդ մարզագույքը։ Շերմանը արտոնագիր ստացավ իր Snurf-ի համար և արտադրության իրավունքները փոխանցեց Բրունսվիկին։ 1966 թվականին սկսվեց դրանց արտադրությունը։ Նորամուծությունը շատ արագ ձեռք բերեց ժողովրդականություն, և վաճառվեց նոր մարզագույքի մոտ կես միլիոն օրինակ:

1969 թվականին Բոբ Ուեբերը ստեղծեց սնոուբորդի մեկ այլ տարբերակ։ Նա բարելավեց սնյորֆը և ավելացրեց ոտքերի ամրացուցիչներ: Նա իր գյուտը անվանեց սքայբորդ:

1977 թվականին Ջեյք Բարթոնը, ավարտելով քոլեջը, սկսեց զարգացնել այն, ինչը հետագայում կոչվեց Ջեյք Բերթոնի սնոուբորդ: Տախտակի վրա սահելու սիրահարները բաժանվեցին երկու խմբի. ոմանք դեմ էին դրան, քանի որ Բարթոնի սնյորֆը տարբերվում էր մյուսներից և նման չէր բնօրինակին, մյուսներն ընդունում էին, որ այն ավելի լավն է: Արդյունքում գնալով սնոուբորդն ավելի ու ավելի տարածված դարձավ, և սկսվեցին առաջին առաջնությունները։

1982 թվականին Փոլ Գրեյվսը կազմակերպեց սնոուբորդի առաջին ազգային առաջնությունը։ 1984 թվականին որոշում կայացվեց անցկացնել սնոուբորդի աշխարհի գավաթի առաջին մրցումը։ Այն ժամանակ վատ վերահսկելիության պատճառով շատ հանգստավայրեր արգելում էին սնոուբորդ վարել իրենց տարածքում։ Մինչև 1985 թվականը Եվրոպայի և ԱՄՆ-ի լեռնադահուկային հանգստավայրերի միայն 7 %-ն էր առաջարկում սնոուբորդի համար հարմարություններ: Բայց այդ ցուցանիշն աճեց սնոուբորդի կատարելագործմանը զուգահեռ։ Արդյունքում 1994 թվականին սնոուբորդը պաշտոնապես ներառվեց ձմեռային օլիմպիական խաղերում։ 2000 թվականի տվյալներով, այդ էքստրեմալ սպորտով զբաղվողների թիվը գերազանցել է յոթ միլիոնը և շարունակում է արագ աճել:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Ամպրոպ, թաց ձյուն․ եղանակն այս օրերին Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղելԻնչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից