Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճիշտ է՝ ԵՄ-ն հետևողականորեն ձգտում է հասնել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, այդուամենայնիվ, կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պարզապես անտեսել հնարավոր չէ: Եվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպացի այլ քաղաքական գործիչների համար այլևս գաղտնիք չէ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը։ Ըստ այդմ, Փաշինյանին աջակցելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տալիս։

Նախ՝ Վիկտոր Օրբանի հետ կապված սկանդալներից հետո եվրոպական էլիտաները զգուշանում են՝ չցանկանալով կրկնել Թրամփի գործոնի հետ կապված սխալները, երբ չափազանցված միակողմանի աջակցությունը հանգեցնում է քաղաքական հակազդեցության։ Մյուս կողմից՝ եվրոպական առաջնորդները հասկանում են, որ Փաշինյանին սատարելով՝ իրենք կարող են կորցնել իրենց իսկ երկրների հայ համայնքների վստահությունը, իսկ խոսքը բավական լուրջ ընտրազանգվածի մասին է։ Չմոռանանք, որ Սփյուռքի մեծ մասը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, առավել ևս Հայ եկեղեցուն հայտարարած պատերազմին:

Վերջապես՝ Արևմուտքը չի կարող անընդհատ աչք փակել Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների վրա, այդ թվում՝ իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական գործիք կիրառելու, քաղաքական ձերբակալությունների ու կալանավորումների վրա: Ի դեպ, այստեղ անկարևոր չէ նշել, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին նամակն ու հայտարարությունները լայն արձագանք գտան միջազգային հանրության շրջանում ու ևս մեկ անգամ սևեռեցին ուշադրությունը երկրում տիրող իրավական կամայականությունների վրա։

Այսինքն, Երևանում մայիսի 4-5-ին կայանալիք գագաթաժողովն իրականում կարող է մի շարք հարցերի պատասխաններ տալ. մասնավորաբար՝ արդյո՞ք Եվրոպան կկարողանա «օգնել» գործող իշխանությանն առաջիկա ընտրություններում, թե՞ այն կդառնա վերջին կաթիլը, որը կհամոզի հայ հասարակությանը և միջազգային գործընկերներին, որ Հայաստանը դարձել է զոհասեղան՝ մեծ աշխարհաքաղաքական խաղում։

Նույնիսկ արևմտյան քաղաքական գործիչներն են նկատում, որ ԵՄ-ի ճնշումները Հայաստանի վրա՝ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, կարող է աղետալի լինել մեր երկրի տնտեսության համար: Մասնավորաբար, գերմանացի փորձագետ, Բունդեսթագի պատգամավոր, դոկտոր Ռայներ Ռոտֆուսը նախազգուշացնում է. «Այս բեմադրությունը փորձ է՝ ստիպելու Հայաստանին հարել ԵՄ աշխարհաքաղաքական կուրսին։ Նա, ով ուժի ցուցադրություն է իրականացնում ճակատագրական ընտրություններից առաջ, զբաղված է միջամտությամբ, այլ ոչ թե գործընկերությամբ»,- նշում է Ռոտֆուսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից Հայաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ առևտրի ծավալների ավելացումը Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները Մտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՊարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Կինը մահացել է պարանով ցատկելուց հետո, որը մոռացել էին կապելՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով