Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան

Լավ կլիներ ինչ որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չու՞նի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։
 
Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես։
 
2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները և հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում՝ շատերն էին հարցնում՝ արդյո՞ք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։
 
Բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր՝ սա իր պատվի և երկրի արժանապատվության հարցն է ու ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ երկու տասնամյակների ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան ու սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ։ Հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով, մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում ու հնչեց ազգային օրհներգը։
 
Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։
 
 Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ, որպես ֆեդերացիայի նախագահ։
Հարցերս հռետորական չեն․․․
 

Քանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանԲոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանըԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Լավ լուր՝ նպաստների վերաբերյալՊահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Դատավոր Ռուզաննա Ազրոյանը հակաիրավական որոշում է կայացրել. Փաստաբան Սոսե Չանդոյան Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերություններըԱստղագուշակն այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԱրտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել