Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփական հաղթանակի վրա վստահ իշխանության ներկայացուցիչներն իրենց մրցակիցների հանդեպ դիմում են քայլերի, որոնք չպետք է բնորոշ լինեն «վստահի» հոգեբանությունն ունեցողին։ Գործողություններն ու խոսքը ցայտնոտային են, հախուռն, կտրված իրականությունից։ «Վստահություն, բնականաբար, չունի, նույնիսկ մարդու մտքերի արտահայտումից երևում է՝ ներքին վստահությունը կա, թե չկա։ Եթե լինում է ներքին վստահություն, ձայնի տոնայնությունից, տեմբրից, նրա բերած հիմնավորումներից պարզ է դառնում՝ մարդուն կարելի է հավատալ, արժանահավատ է խոսում, թե ոչ։ Իշխանությունների խոսույթը և արժանահավատությունը շատ տարբեր բաներ են, բացարձակ համադրելի չեն։ Խոսում են ինչ-որ բանի մասին, որը չի կարող իրականություն լինել, այն է՝ 65 տոկոս ձայն հավաքելը։ Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ստում են, ինչպես նաև յուրաքանչյուրս իր շրջապատում մարդկանց հետ զրույցի ընթացքում ևս տեսնում է, որ նրանք ստում են։ Չկա այդպիսի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Հաջորդ կողմից՝ իմ ազգը չի կարող ուղղակի ներել Նիկոլ Փաշինյանին. պետության շարունակական մասնատումներ, հանձնումներ, պետության հիմքերի խարխլումներ, հարձակումներ տարբեր սոցիալական խավերի վրա, դրանք բոլորը, որ հանրագումարի բերենք, ուղղակի հնարավոր չէ ներել այս մարդուն, հետևաբար քարոզչությունը տպավորություն է ստեղծում, որ, այնուամենայնիվ, իրենց բնավորության համաձայն, փորձում են մարդկանց մանիպուլացնել և խաբել, որպեսզի մարդը ընտրություն կատարելու ժամանակ հետևյալ կերպ մտածի՝ մեկ է, Նիկոլ Փաշինյանը ընտրված է, գնանք մեր ձայնը տանք իրեն և իշխանության հետ պրոբլեմներ չստեղծենք։ Սա է Փաշինյանի քարոզչական հիմնական նպատակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Ստացվում է, որ իր գործողություններով և խոսույթով Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին ասել՝ մենք վերընտրվելու ենք, մի գնացեք ընտրատեղամաս։ Ոչ մեկ անգամ ենք խոսել այն մասին, որ ընտրություններին բարձր մասնակցությունն է Նիկոլ Փաշինյանի չվերընտրվելու առաջին նախապայմանը։ «Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը շատ ակտիվ է ընտրական պրոցեսներում։ Եթե հատկապես մարզերում դիտարկում ենք ընտրությունների օրվա պատկերը, տեսնում ենք, որ, կարծես թե, ինչ-որ տոնակատարություն լինի։ Մարդիկ շատ երջանիկ, ուրախ, մեկը մյուսի հետ շատ լավ շփումներով գնում են ընտրությունների, ինչ-որ խմբերով ճաշկերույթներ են կազմակերպում և այլն։ Այս ակտիվ էլեկտորատը միանշանակ գնալու է ընտրության։ Ընդդիմության ձայները, այսինքն՝ մեր էլեկտորատը, շատ ավելի պասիվ է։ Մեկն իր բիզնես գործունեությունից հոգնած տուն է վերադառնում, ընտրատեղամաս չի մտնում, հաջորդը՝ աշխատանքից, մեկ ուրիշն ուղղակի տանից դուրս չի գալիս այդ օրը և այլն։ Այստեղ խնդիրը հետևյալն է. ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս։ Նման պարագայում արդեն Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընտրություններին ընդառաջ և դեռ ամիսներ առաջ իրավական տիրույթում բազմաթիվ գործընթացներ սկսվեցին, որոնց ընթացքում հոգևոր հայրերից մինչև գործարար, քաղաքացուց մինչև քաղաքական շարժումներին մասնակցող կանայք ձերբակալվեցին, նաև կալանավորվեցին։ Կարծիք կա, որ ապրիլմայիս ամիսներին նման ճնշումները կարող են սաստկանալ։ Բայց մյուս կողմից՝ սա կարող է նաև փողոցային պայքար գեներացնել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը ևս բացառված չէ։ «Նիկոլ Փաշինյանը գնալու է յուրաքանչյուր ծայրահեղ քայլի, որովհետև նրա համար իշխանության պահպանումը և իր վերարտադրությունը կենաց-մահու կռիվ է։ Հետևաբար, գնալու է յուրաքանչյուր քայլի, գնալու է ձերբակալությունների, այդ թվում՝ հաշվարկված է գնալու, այսինքն՝ այնպիսի ձերբակալությունների, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ քարոզարշավի վրա՝ ընդդիմադիրների դիրքերը թուլացնելու առումով, բայց և, միևնույն ժամանակ, համընդհանուր փողոց չգեներացնի։ Այսպիսի հաշվարկված ձերբակալությունների միանշանակ գնալու է, և ձերբակալություններն ամենափափուկ գործիքներն են, որ կիրառելու է։ Օրերս մեր թիմակիցներից մեկն ընդամենն իր շրջապատի հետ շփումներում, պահպանելով խոսույթը, նշել էր, որ պետք է Նիկոլ Փաշինյանին ձայն չտալ, դրան միանգամից հետևել էր զինկոմիսարիատից ծանուցումը՝ 25-օրյա վարժանքների մեկնելու։ Հաջորդի դեպքում՝ բիզնեսի վրա հարձակումներ, մեկ ուրիշին ոստիկանությունը կանչում է և հետը զրույց է ունենում։ Այսպիսի տարբեր միջամտություններ անընդհատ լինում են»,-հավելում է նա։

Զրույցի ավարտին՝ տնտեսության մասին։ Անհանգստացնող են Ռուսաստանի Դաշնությունից եկող ազդակները՝ Ջերմուկի արտահանման, կոնյակի գործարանի լիցենզիայի հետ կապված և այլն։ «Նախ՝ անդրադառնամ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը։ Դեռևս վստահ չեմ, որ այդ հանդիպումը տնտեսական օրակարգի շուրջ է եղել, ենթադրում եմ՝ քաղաքական, ընդ որում՝ Ռուսաստանի շահերից բխող որոշակի զրույց է եղել։ Դեռևս չեմ կարող ասել, թե ինչ ակնկալիք է ունեցել ռուսական կողմը, և որքանն է բավարարվել, բայց ամեն դեպքում դեռևս տնտեսական մեսիջներ են գալիս Ռուսաստանից՝ հնարավոր վատատեսական սցենարներ, « Ջերմուկի», Լարսի անցակետով տարբեր ապրանքների հետ կապված սերտիֆիկացման հարցեր ու բարդություններ և այլն, բայց հողի վրա ռեալ աշխատանք, որ արգելվի Հայաստանի Հանրապետությունից արտահանումը կամ առևտրաշրջանառության վրա էական ազգություններ լինեն, փառք Աստծո, դեռևս չունենք։ Եթե հանկարծ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշեն, որ պետք է Հայաստանին տնտեսական պատժի ենթարկեն, ապա Հայաստանի Հանրապետության գոյությունն առհասարակ կվտանգվի։ Սկսենք վառելիքա-էներգետիկ համակարգից։ Հայաստանի էներգետիկայի 72 տոկոս հումքը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Մոտավորապես 30-ից 31 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, մոտավորապես 30-ից 32 տոկոսն ատոմակայանն է ապահովում Հայաստանի ներքին էլեկտրաէներգիայի սպառում։ Սա ենթադրում է արդեն հոսանքի անջատումներ, ինչն իր հերթին բերելու է արտադրության կանգ, և լրացուցիչ, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների փնտրտուքը հանգեցնելու է գնաճի, ընդ որում՝ եթե հնարավոր լինի գտնել այդ աղբյուրները։ Վառելիքային մակարդակում ևս, բնականաբար, հանգեցնելու է գնաճի, հերթերի, և շատ տրանսպորտային միջոցներ չեն կարողանալու օգտվել դրանից, որովհետև պետք է քվոտավորված օգտագործեն։ Օրինակ՝ թեկուզ նույն վառելիքային համակարգը առաջնահերթություն կարող է սահմանել բավարարել միայն բանակի պահանջարկը։ Հետևաբար, առևտրային շրջանառության մեջ վառելիքի դեֆիցիտն էական ազդեցություն է թողնելու։ Ապրանքների արտահանման մասով. Հայաստանի արտահանման հիմնական շուկան՝ խմիչքների, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և այլն, Ռուսաստանն է։ Կտեսնենք գյուղատնտեսների գյուղարտադրանքի փտումներ, դրանց վաճառքի կանգ, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների, այդ թվում՝ տնային տնտեսությունների դժգոհություններ և բողոքի ակցիաներ, կտեսնենք գործարանների փակումներ, աշխատատեղերի կրճատումներ, համատարած գործազրկություն՝ իրենց բոլոր բացասական հետևանքների շղթայական ռեակցիայով, այսինքն՝ գործազրկությունը կբերի աղքատության, աղքատությունը կտանի արտագաղթի տրամադրվածության։ Շատ վնասակար հետևանքներ կլինեն, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման բան տեղի չունենա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Հանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվել Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներ Պուտինը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Ինտերը հաղթեց «Լացիոյին». Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ Խոցելիության նոր ճակատ. ինչպես է Հորմուզի նեղուցը կապված համաշխարհային թվային տնտեսության հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներով Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին Մայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելն Ադրբեջանում կառուցում է տվյալների խոշոր կենտրոն Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում «Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Գերմանիան վտանգավոր ճանապարհ է ընտրել. Պեսկով Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Երևան Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել