Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել կառավարության՝ 2021–2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարողականը։ Չնայած մակրոտնտեսական որոշ ցուցանիշների առկայությանը, կատարողականը ցույց է տալիս կառավարման համակարգային խնդիրների, բարեփոխումների խորքային լճացման և ռազմավարական մտածողության սահմանափակության մի ամբողջ շերտ։

Թվային աճի ցուցանիշները, որոնք հաճախ ներկայացվում են որպես հաջողության հիմնական ապացույց, ավելի ու ավելի են ընկալվում որպես մակերեսային, քանի որ դրանց հիմքում ընկած են ոչ թե ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքները, այլ արտաքին և ժամանակավոր գործոններ, ինչպիսիք են տարածաշրջանային վերադասավորումները, մասնավորապես ռուսական տնտեսության նկատմամբ սահմանված պատժամիջոցների պայմաններում ձևավորված վերաարտահանման ալիքները, որոնք օբյեկտիվորեն չեն կարող երկարաժամկետ տնտեսական հիմք հանդիսանալ։

Բարեփոխումների դանդաղումը և կոռուպցիայի ընկալման վատթարացումը, որոնց մասին նշվում է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում, կարևոր ազդակ է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կորցնում է իր դինամիկան։ Սա ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև քաղաքական կամքի և ինստիտուցիոնալ հետևողականության հարց, քանի որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը, լինելով համակցված ցուցիչ, արտացոլում է ինչպես իրավական մեխանիզմների արդյունավետությունը, այնպես էլ գործադիր իշխանության հաշվետվողականության աստիճանը։ Ցուցիչի նվազումը փաստացի նշանակում է, որ իրականացված բարեփոխումները կա՛մ չեն հասնում իրենց նպատակային արդյունքներին, կա՛մ հասարակության և փորձագիտական հանրության կողմից չեն ընկալվում որպես բավարար, ինչն իր հերթին ազդում է նաև ներդրումային միջավայրի վստահության վրա։

Պետական կառավարման համակարգի թերություններից ծրագրի կատարողականի համատեքստում առանձնացվում է ներքին հսկողության ամբողջական և ֆորմալ շրջանակի բացակայությունը։ Սա կառուցվածքային խնդիր է, որը հանգեցնում է ոչ միայն կառավարման գործընթացների թերի վերահսկման, այլև պատասխանատվության բաշխման անորոշության։ Երբ համակարգը չունի հստակ սահմանված վերահսկողական մեխանիզմներ, որոշումների իրականացումը կախվածության մեջ է հայտնվում անձնական նախաձեռնություններից, ինչը մեծացնում է կամայականության և ոչ արդյունավետ ծախսերի ռիսկերը։

Միևնույն ժամանակ, ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման ոլորտում առկա անհամապատասխանությունները ցույց են տալիս, որ պետական քաղաքականությունը հաճախ չունի միասնական ուղղվածություն և գործում է տարերայնորեն։ Ազգային մակարդակում ընդունված ռազմավարությունները չեն համադրվում ոլորտային ծրագրերի հետ, ինչը հանգեցնում է ռեսուրսների ոչ օպտիմալ բաշխման և ծրագրերի իրականացման ցածր արդյունավետության։

Քաղաքացիական ծառայության գործառնական մշակույթը ևս շարունակում է մնալ կարևոր խնդիր։ Պետական համակարգում առաջնահերթ ուշադրությունը հաճախ տրվում է կատարված գործողություններին ու գործընթացներին («inputs»), այլ ոչ թե դրանց իրական արդյունքներին («outcomes»)։ Սա ցույց է տալիս, որ կառավարման համակարգը դեռ ամբողջությամբ չի անցել արդյունքահեն մոտեցման, որտեղ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է արվել, այլ թե ինչ ազդեցություն է դա ունեցել։ Սա նշանակում է, որ պետական ապարատը կարող է ձևականորեն կատարել իր պարտականությունները՝ ապահովելով գործընթացների իրականացումը, բայց իրական ազդեցություն չունենալ հասարակության վրա։ Արդյունքում ձևավորվում է հաշվետվողականության ձևական համակարգ, որտեղ կարևոր է դառնում ոչ թե ձեռք բերված արդյունքը, այլ պարզապես փաստաթղթերի և կատարված քայլերի առկայությունը։

Ֆիսկալ քաղաքականության շրջանակում խնդիրները ևս ունեն համակարգային բնույթ։ Պետական ձեռնարկությունների, ՊՈԱԿ-ների և հիմնադրամների գործունեության նկատմամբ ֆիսկալ ռիսկերի մոնիտորինգի բացակայությունը ստեղծում է թաքնված պարտավորությունների կուտակման վտանգ, որը կարող է միջնաժամկետ հեռանկարում վերածվել պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Այս կառույցները հաճախ գործում են հարաբերական ինքնավարությամբ, սակայն առանց լիարժեք հաշվետվողականության մեխանիզմների, ինչն էլ բարդացնում է դրանց ֆինանսական վիճակի գնահատումը և վերահսկումը։

Հանրային մասնակցության մակարդակը ևս մնում է սահմանափակ, ինչը լուրջ խնդիր է ժողովրդավարական կառավարման տեսանկյունից։ Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հիմնականում ձևական բնույթ է կրում՝ սահմանափակվելով առցանց խորհրդակցություններով, որոնք հաճախ չեն ունենում իրական ազդեցություն քաղաքական որոշումների վրա։ Սա ոչ միայն նվազեցնում է քաղաքականության լեգիտիմությունը, այլ նաև զրկում կառավարությանը արժեքավոր հետադարձ կապից, որը կարող էր նպաստել ավելի արդյունավետ և իրատեսական լուծումների մշակմանը։ Իրական մասնակցային մեխանիզմների բացակայությունը հանգեցնում է նրան, որ քաղաքականությունը ձևավորվում է նեղ ինստիտուցիոնալ շրջանակներում՝ առանց լայն հասարակական կոնսենսուսի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելի պայքարը «Հեզբոլլահի» և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել․ Նեթանյահու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կենտրոնանում է խաղաղության և անվտանգության հարցերի վրա SpaceX-ի մուլտիտրիլիոնանոց IPO-ն հարյուրավոր մարդկանց կվերածի մուլտիմիլիոնատերերի. ինչի՞ վրա նրանք կծախսեն այդ փողը Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթները 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ Արտակարգ դեպք՝ Երևանում 3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը վերաբացել է օդային տարածքը ուղևորատար չվերթների համար Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան «Honda Elysion»-ը բախվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրավոր Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին Ջուր չի լինելու հունիսի 9-ին և 10-ին Սպերցյանը նշել է 26-ամյակը Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լեւոն Ազիզյան Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ Արման Թաթոյան Ջրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր «Խորհրդավոր ընթրիք». նոր նախագիծ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն ՄարուքյանՏաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի մոտ հարձակվել են տանկերի վրա Yerevan Wine Days-ի հոբելյանական ամփոփումը․ ինչպես անցավ և ինչով առանձնացավ Հայաստանի գլխավոր գինու փառատոնը Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած 8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղել Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 3 տուժած FlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և Կազան Իսրայելը և Իրանը դադարեցնում միմյանց հարվածելը Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման համար. ՀՀ նախագահ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի «ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԵրևանի գինու օրեր. 10-րդ հոբելյանական փառատոնը Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Հայտնաբերվել է 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Մարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայող Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին