Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռ իր պես հոգատար, բարի հայրիկ չեմ տեսել։ Հայր և դուստր, հայր և որդի այնպիսի հարաբերություններ չեմ տեսել, ինչպիսին մենք ենք ունեցել։ Սա ասում եմ՝ նաև հաշվի առնելով, թե նա ինչպիսի զավակ է եղել իր ծնողների համար, ինչպիսի եղբայր է եղել, ինչպիսի ամուսին։ Չափից շատ բարի և հոգատար մարդ էր։ Բայց նաև մի փոքր միամտություն ուներ՝ այդ բառի ամենադրական իմաստով։ Իր բնավորության այդ գծերն ինձ են փոխանցվել։ Անշահախնդրորեն օգնության ձեռք է մեկնել բոլորին, առանց որևէ ակնկալիքի։ Ուշադիր էր իր ընտանիքի և ընկերների հանդեպ։ Նույն կերպ նաև մեզ է դաստիարակել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշխենը՝ Լեռնիկի դուստրը։

Լեռնիկը ծնունդով Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղից է։ Սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Պատմություն և իրավունքի հիմունքներ» բաժինը։ Աշխենն ասում է՝ հայրիկի սերը զինվորական ծառայության հանդեպ սկսվել է 1995-1996 թթ., երբ մասնակցել է պաշտպանության նախարարության ուսումնարանի միամյա դասընթացներին։ Որպես լեյտենանտ՝ 1996-1997 թթ. ծառայել է Կապանի N զորամասում: 2002 թվականին մասնակցել է Հայաստանի բարձրագույն սպայական որակավորման դասընթացներին։ 20012005 թթ. ծառայել է Գյումրու N զորամասում՝ որպես մայոր։ 2010-2015 թթ. աշխատել է Կապանի Հ. Ավետիսյանի անվան ավագ դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։ 2015 թվականից ծառայել է Սիսիանի N զորամասում։ «Նա նվիրված էր ծառայությանը։ Եթե ինչոր բան անում էր, պետք է աներ կատարյալ ձևով։ Նա իր զինվորներին վերաբերվում էր այնպես, ինչպես ինձ կամ եղբորս կվերաբերվեր։ Շատ ընկերական էր իր զինվորների հետ։ Անգամ հիշում եմ, որ Սիսիանում ծառայելու ժամանակ ազատ ժամ էին ունեցել, իր զինվորների հետ եկավ մեր տուն։ Նա զինվորական ծառայությանը երբեք չի վերաբերվել որպես աշխատանքի: Ծառայության ժամանակ յուրաքանչյուր հարցի լուծմամբ զբաղվել է շատ մանրակրկտորեն, ամենայն ուշադրությամբ»։

Բայց 44-օրյա պատերազմը փոխում է նաև մայոր Մխիթարյանի կյանքի ընթացքը։ Հոկտեմբերի 9-ին մեկնել է Արցախի Հադրութի շրջան՝ մարտական խնդիր լուծելու նպատակով։ «2020 թվականին ընդունվեցի Երևանի պետական համալսարան։ Հայրիկս ինձ Երևան ուղեկցեց, մի քանի օր միասին ենք անցկացրել՝ մինչև դասերի սկսվելը։ Օգնում էր հարմարվել քաղաքին, անգամ, թե ինչ երթուղայինով պետք է գնամ դասի։ Հայրիկը վերադարձավ Սիսիան։ Դե, հետո սկսվեց պատերազմը։ Մայրիկս ինձ, եղբորս ու տատիկիս՝ հայրիկիս մայրիկին, չի ասել, որ հայրիկը մեկնել է պատերազմ։ Մենք վստահ էինք, որ հայրիկը դիրքերում է, բայց ոչ Արցախի։ Գիտեի, թե նա Սիսիանի դիրքերում է։ Պատերազմի օրերին մայրիկս ինձ ու եղբորս կանչեց Սիսիան։ Զրույցի ընթացքում նախ իմացանք, որ հորեղբայրս, ով ևս պայմանագրային զինծառայող էր, պատերազմի դաշտում է։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, նաև իմացանք, որ հայրիկս էլ է Արցախում։ Ընդ որում՝ հայրիկին ու հորեղբորս ասել էին, որ երկու եղբոր չեն կարող միասին տանել Արցախ, պետք է մեկը մեկնի։ Բայց իրենք երկուսն էլ հրաժարվել էին իրար միայնակ թողնել»։

Հինգ օր շրջափակման մեջ մնալուց և կատաղի մարտեր մղելուց հետո Լեռնիկը կարողացել է դուրս գալ շրջափակման օղակից, սակայն թշնամու ԱԹՍ-ն հոկտեմբերի 15-ին խոցել է նրանց մեքենան։ Այն հրդեհվել է։ Լեռնիկը փրկվել է, զինծառայողներին օգնելու համար նետվել է կրակի մեջ, փրկել 13 զինվորի կյանք։ Բայց, ցավոք, ինքն է ստացել այրվածքներ։ «Իսկ հիմա պատմեմ մինչ այդ տեղի ունեցածը։ Հորեղբայրս վերադարձավ տուն, բոլորս անչափ ուրախացել էին։ Գիտեինք, որ հայրիկս էլ է վերադառնալու։ Հաջորդ օրը մայրիկս իրար անցած թղթեր էր փնտրում տանը, բայց մեզ ոչինչ չէր ասում։ Իմացանք, որ հայրիկս վիրավոր է։ Սկսեցինք զանգահարել բոլոր հիվանդանոցները, մեզ ասացին, որ իրեն տեղափոխում են Գորիս։ Հորեղբայրս ու մայրիկս գնացին Գորիսի հիվանդանոց, հայրիկս այնտեղ չէր։ Հետո նրա հետ եղած պայմանագրային զինծառայողներից մեկը հիվանդանոցից զանգահարում է մեզ, ասում՝ Լեռնիկը կա, նա է ինձ օգնել, որ այրվող մեքենայից դուրս գամ, հետո էլ իր ոտքով քայլելով հասել և նստել է շտապօգնության մեքենան։ Ինֆորմացիային հետևելով՝ տեղեկացանք, որ Հանրապետական հիվանդանոցում է։ Բազմաթիվ այրվածքներ էր ստացել, հիմնականում վնասվել էին ոտքերը, թոքերը ևս»։

Օրեր շարունակ Լեռնիկը պայքարել է կյանքի համար։ «Նա հիվանդանոցում գիտակցության է եկել, հիշել մեզ։ Նա իր բնույթով շատ համեստ էր, անգամ տանը, երբ ինչ-որ բան ցանկանար ուտել, մինչև ասեր, գուցե ցանկությունն էլ կորեր։ Բայց հիվանդանոցում խաղող էր ուզել։ Եղբայրս խաղող էր գնել, գնացել, որ փոխանցեր հայրիկին։ Վերակենդանացման բաժանմունքում թույլ չէին տալիս իր մոտ մարդ մտնի, բայց այդ օրը եղբայրս «հասնում» է հայրիկին, քանի որ մի պահ բուժքույրը տեղում չի լինում։ Հայրիկս, լսելով Տիգրանի ձայնը, հորեղբորս կնոջն ասում է. «Եթե Տիկոս է, թող գա, տեսնեմ իրեն»։ Այդ ժամանակ մայրիկս գնացել էր Սիսիան՝ անհրաժեշտ փաստաթղթեր բերելու։ Այդ օրը եղբայրս տեսել է հայրիկին»։

Լեռնիկն անմահանում է հիվանդանոցում՝ հոկտեմբերի 22-ին։ «Առավոտյան ինչ-որ վատ զգացողություն ունեի, բայց ինքս ինձ կարծես սաստեի վատ մտքերի համար, քանի որ մեզ ասում էին՝ դրական դինամիկա կա»։ Աշխենը չի ցանկանում նորից վերապրել այն պահը, երբ իմացել է, որ հայրիկն այլևս չկա։

Ապրելու ուժի մասին։ «Ասում են, որ ժամանակը բուժում է վերքերը։ Ոչ, չի բուժում։ Ուղղակի մի քիչ համակերպվում ես իրավիճակին։ Բացի դա, ամառային արձակուրդներին մշտապես տատիկ-պապիկի տանն էի անցկացնում՝ առանց ծնողներիս, նրանք աշխատում էին։ Մտածում եմ՝ գուցե դա է ինձ կոփել, որ այժմ համակերպվեմ իր բացակայությանը։ Բայց որքան ժամանակ է անցնում, այդ համակերպվելն ավելի է դժվարանում։ Սկզբում զգացողություններն այլ էին, հիմա՝ այլ։ Շատ կցանկանայի, որ հայրիկը տեսներ, թե ինչպես եմ համալսարանն ավարտում, ուսումս շարունակում մագիստրատուրայում։ Հիմա ավելի բարդ է ինձ համար։ Իմ կյանքի շարժիչ ուժը դարձան իմ ծնողները և եղբայրս, նաև տատիկս՝ հայրիկի մայրիկը։ Հիմա միայն իմ կյանքը չեմ ապրում, ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում։ Ինչ նա չի հասցրել անել, բայց վստահ եմ, որ կաներ, հիմա ես եմ անում։ Շատ ապրեցնող է նաև այն, որ հայրիկիս չեն մոռանում։ Օրինակ՝ Կապանի դպրոցում, որտեղ նա դասավանդել է, իր հիշատակին հաճախ են միջոցառումներ կազմակերպվում»։

Հ. Գ.- Մայոր Լեռնիկ Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մանկավարժական համալսարան» մեդալներով։ Հուղարկավորված է Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղան փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց խեղդամահ է եղելԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՋերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև Փոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ ՍևանՄենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԴպրոցական ավտոբուսի վարորդը աշխատանքի գնալու ճանապարհին 1 միլիարդ 855 միլիոն դրամ է շահելԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՎթար է․ ջուր չի լինելու ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարքՀայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատարՄահացել է Արայիկ ԲաղդասարյանըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՀորոսկոպի 3 նշան, ում համար գարունը վատ ավարտ կունենաՄանուկների համար աղոթք Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել