Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Գործարքի մի կտոր. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3 միլիարդ դոլարով՝ շնորհիվ Ռուսաստանի» վերնագրով հոդվածում գրում է, որ 2022 թվականին Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցների կիրառումից հետո Հայաստանը ՀՆԱ-ի տեսքով ստացել է մոտ 3 միլիարդ դոլար։ «Եթե իրավիճակը դիտարկենք ՀՆԱ դինամիկայի միջոցով, ապա 2022-2025 թվականներին Հայաստանի տնտեսությունը ստացել է ՀՆԱ-ի առավելագույնը՝ մոտավորապես 14 %-ով ավելի, քան եղել է միտումը։ Դրամական առումով դա համապատասխանում է մոտ 3,5-3,7 միլիարդ դոլարի լրացուցիչ ՀՆԱ-ի», - հաշվարկել է Atomic Capital-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Զայցևը։ Վերաարտահանումը և զուգահեռ ներմուծումն են հիմնական դեր խաղացել այդ գործում։ Պարզ ասած՝ ռուսական բիզնեսները հայ գործընկերներից գնել են այնպիսի ապրանքներ, որոնք չէին կարող ուղղակիորեն ստանալ այլ երկրներից։ Ռելոկացիան և ռուսական ներդրումների աճը նույնպես Հայաստանի տնտեսությունում զգալի ներդրում են ունեցել։ Տեղափոխված ռուսաստանցիների թվում եղել են ձեռնարկատերեր, որոնք որոշել են բացել իրենց սեփական բիզնեսները Հայաստանում։ Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի, 2024 թվականի վերջին ռուսական ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսություն կազմել է 4 միլիարդ դոլար։ Հանրապետությունում ռուսական խոշոր ձեռնարկությունները ոչ միայն ավելացրել են աշխատատեղերի քանակը, այլ նաև դարձել են խոշոր հարկատուներ։ Հայաստանի արագ տնտեսական աճի մի մասը, իհարկե, պայմանավորված է եղել նաև ներքին շարժիչ ուժերով՝ համավարակից հետո վերականգնումով, ծառայությունների ոլորտի աճով և երկրի հարկաբյուջետային քաղաքականությամբ։

Արդյունքում, Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականից ի վեր աճել է գրեթե հինգ անգամ՝ 2024 թվականին հասնելով մոտավորապես 11,7 միլիարդ դոլարի, իսկ պատժամիջոցների կիրառումից առաջ այն ընդամենը 2,6 միլիարդ դոլար էր։ Այնուամենայնիվ, 2025 թվականի վերջին փոխադարձ առևտրի ծավալը զգալիորեն նվազել է՝ հասնելով 6,4 միլիարդ դոլարի, և դա՝ երկրի Եվրամիության հետ «սիրախաղի» պատճառով։

Երևանի և Բրյուսելի միջև համագործակցությունը միշտ էլ եղել է, բայց ամեն ինչ փոխվել է 2024 թվականի մարտին, երբ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ առաջարկելով քննարկել Հայաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը։ Մեկ տարի անց երկրի խորհրդարանն ընդունել է եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի մասին օրենք: Այս տարվա մայիսին էլ սպասվում է ՀայաստանԵՄ առաջին համատեղ գագաթաժողովը։ Հայաստանը մոտենում է ԵՄ-ին, և Երևանի պաշտոնյաներն ավելի ու ավելի են խոսում երկու հիմնական բլոկներից՝ ԵԱՏՄ–ից և ՀԱՊԿ–ից երկրի հնարավոր դուրս գալու մասին: Երևանի մասնակցությունը մեկ այլ եվրասիական բլոկին՝ ԱՊՀ–ին, խնդրահարույց է, Հայաստանը դեռևս չի հայտնել իր մասնակցությունը բացառելու, սառեցնելու կամ կրճատելու որևէ մտադրություն, iz.ru-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ ԱՊՀ-ին անդամակցությունը մի շարք գործնական առավելություններ ունի անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Դրանք ներառում են առանց վիզայի ճանապարհորդությունը, աշխատանքի ընդունման պարզեցված ընթացակարգերը և միջնակարգ ու բարձրագույն կրթության դիպլոմների փոխադարձ ճանաչումը: Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն հայ, և ԱՊՀին անդամակցությունը պահպանելը թույլ է տալիս Երևանին օգտվել մի շարք առավելություններից՝ առանց լուրջ պարտավորություններ ստանձնելու, iz.ru-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի պրոֆեսոր Նադեժդա Կապուստինան: «ԱՊՀ անդամ պետություններում զգալի սփյուռք ունեցող երկրի համար նման մեխանիզմները ոչ միայն վերացական են, այլ նաև շատ շոշափելի ազդեցություն ունեն հարյուր հազարավոր մարդկանց առօրյա կյանքի վրա», - ընդգծել է փորձագետը։

Ներկայում Հայաստանի իշխանությունները չեն քննարկում ԱՊՀ-ից դուրս գալու հարցը, ընդգծել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ACSIS) ղեկավար Հայկ Խալաթյանը, սակայն, եթե տեսականորեն Երևանը որոշի պաշտոնապես դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, ապա ԱՊՀ-ի հարցը նույնպես կբարձրացվի այս կամ այն կերպ, ինչպես նախկինում եղել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում։

Եվ դեռևս անորոշ է՝ արդյո՞ք ԵՄ-ն կփոխհատուցի Հայաստանին իր բոլոր կորուստների համար։ Այսօր մի շարք համեմատաբար նոր անդամներ դժվար ժամանակներ են ապրում։ Բուլղարիան և Ռումինիան, որոնք միացել են ԵՄ–ին դեռ 2007 թվականին, մինչ օրս չեն կարողացել միանալ եվրագոտուն՝ բարձր գնաճի պատճառով: ԵՄ-ի կողմից ռուսական նավթից և գազից հրաժարվելու պատճառով առկա է լուրջ սպառնալիք Հունգարիայի և Սլովակիայի էներգետիկ անվտանգությանը: Նույնիսկ հիմնադիր անդամները լուրջ խնդիրների են բախվում. օրինակ՝ Գերմանիան վառելիքային ճգնաժամ և լճացում է ապրում: Ավելին, ԵՄ անդամակցության թեկնածուների թվում կան տնտեսապես ավելի գրավիչ այնպիսի երկրներ, ինչպիսին է, օրինակ՝ Սերբիան: Եվ, չնայած դրան, Բրյուսելը չի շտապում ընդունել Բելգրադին. բանակցություններ են ընթանում դեռ 2014 թվականից:

Հայաստանը, հավանաբար, չի որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը լուրջ կորուստներ կկրի, iz.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։ Նրա խոսքով, դուրս գալուց հայ ձեռնարկատերերն առաջինը կտուժեն։

«Երևանի համար ԵԱՏՄ-ն աշխատաշուկա է, դրամական փոխանցումների աղբյուր, մշակութային և ընտանեկան կապեր», - բացատրել է «Պոլիլոգ» խորհրդատվական խմբի նախագծի ղեկավար և քաղաքական խորհրդատու Ռուսլան Անդրեևը` հավելելով, որ ԵՄ-ի հետ ինտեգրումը ներկայումս գործնականում անհնար է և կստեղծի բազմաթիվ խնդիրներ։ «Հայաստանը մնում է բարդ լոգիստիկա ունեցող երկիր, որը կախված է Վրաստանով անցնող միջանցքից և Եվրոպա ապրանքների առաքման բարձր ծախսերից: Հետևաբար, նույնիսկ ԵՄ-ին մերձենալու քաղաքական որոշումը թույլ չի տա տնտեսական հոսքերի արագ վերահասցեավորում, առավել ևս չի փոխհատուցի ԵԱՏՄ շուկայի կարողությունները», - բացատրել է նա։ Հետևաբար, փորձագետը եզրակացրել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին անհնար է մոտ և միջնաժամկետ հեռանկարում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՋերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև Փոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ ՍևանՄենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԴպրոցական ավտոբուսի վարորդը աշխատանքի գնալու ճանապարհին 1 միլիարդ 855 միլիոն դրամ է շահելԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՎթար է․ ջուր չի լինելու ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարքՀայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատարՄահացել է Արայիկ ԲաղդասարյանըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՀորոսկոպի 3 նշան, ում համար գարունը վատ ավարտ կունենաՄանուկների համար աղոթք Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ Կարապետյան