Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սևակ Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար՝ Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Էջմիածնի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի ապրիլի 11-ին Էջմիածին քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կոմիտասի անվան հրապարակում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ միջադեպի 3 մասնակիցների նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ու դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարչության պետ Ս․ Խաչատրյանի և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրից փախուստի դիմած 2 կասկածյալներին, իսկ առաջինին վտանգելով իրենց կյանքը վնասազերծել էին Վաղարշապատի համայնքային ոստիկանները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը Վաղարշապատի համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Շատ արագ համայնքային ոստիկանները հասնում են դեպքի վայր, որտեղ նկատում են մի անձնավորության և «20 MG 001» համարանիշի ավտոմեքենա՝ կրակոցի հետքերով։ Համայնքային ոստիկանը, վտանգելով իր կյանքը, վազում է այդ անձի ուղղությամբ և կարողանում է նրան վնասազերծել։ Իսկ մինչ համայնքային ոստիկանը կհասներ հետապնդվողին, Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Վ․-ն իր կողմից վարվող մեկ այլ ավտոմեքենայով դիմում է փախուստի։

Համայնքային ոստիկանին հաջողվում է մեկին վնասազերծել, ինչից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցների հետ նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 45-ամյա Յուրա Գալստյանն է՝ Կ․ Վարդանյանի մտերիմ ընկերը, իսկ 2 հոգին դիմում են փախուստի։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա Ալլեն Կիրակոսյանը, իսկ նրա ավտոմեքենայում եղել է Էջմիածին քաղաքի բնակիչ 34-ամյա Մխիթար Գազազյանը և վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և ևս 3 հոգու միջև։

Պարզվել է, որ դեպքի վայրից փախուստի դիմած անձնավորությունը Կ․ Վարդանյանի որդին է՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Վարդանյանը։ 

Արմավիրի քրեական ոստիկանները, Վաղարշապատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Գ․ Վարդանյանը գտնվում է Լոռու մարզում և ժամեր անց Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերում են նրան և տեղափոխում ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչն այնուհետև դիմում է դատարան, որպեսզի քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվի Կ․ Վարդանյանի տանը, որտեղ խուզարկությամբ հայտնաբերվում է է 1 հատ օդաճնշիչ ատրճանակ, 3 հատ 7.62 մմ տ/չ և 1 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի կրակված պարկուճներ:

Իսկ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ժամեր անց օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ հնարավոր է հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը կասկածյալներից մեկը թաքցրել է Էջմիածին քաղաքի դպրոցներից մեկի տարածքում։

Ոստիկանները մի քանի ժամ Էջմիածին քաղաքի դպրոցների տարածքւոմ փնտրողական աշխատանքների արդյունքում թիվ 9 հիմնական դպրոցի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերում են ինքնաձիգը՝ 1 փամփշտատուփով, որի մեջ առկա են եղել թվով 36 հատ չկրակված փամփուշտներ։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 11-ին կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։ Ժամը14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել որ Վաղարշապատ քաղաքում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ էին հնչել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի  քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի և վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև համայնքային ոստիկաններ և պարեկներ։

Քրեական և համայնքային ոստիկանները պարզում էին՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կային, թե ոչ։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր էլեկտրոմոբիլ, որի վրա առկա էին կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ արդեն դրսում հայտնաբերվել էին մոտ 15՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Լսեցինք կրակոցի ձայներ, խառնվեցինք իրար, բայց մեկ էլ տեսանք, որ Էջմիածնի թաղայինները մեկին լարեցին, կարողացան բռնել, բայց դա մենակ չէր, 3 հոգով էին, էն 2-ը կարողացան ճողոպրել»։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննչական խումբը մարզային վարչության պետ Սևակ Խաչատրյանի, բաժնի պետ Արամ Ղուկասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել էր նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign